Ալունիտ
Ալունիտ[3] (ֆր.՝ alun - պաղլեղ), միներալ բարդ սուլֆատների խմբից՝ KAl[SO4]2(OH)6։
Ալունիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | KAl₃(SO₄)₂(OH)₆[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 7.BC.10[2] |
Դանա դասակարգում | 30.2.4.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[2] |
Ենթակատեգորիա | alunite mineral group?[1] և սուլֆատների կարգ |
Հատկություններ
խմբագրելՊարունակում է 11,4 % կալիումի օքսիդ և 37% կավահող։ Բյուրեղանում է տրիգոնային համակարգում՝ ռոմբոէդրերի ձևով։
Լինում է սպիտակ, մոխրագույն, կարմրավուն։ Կարծրությունը՝ 3,7-4,5, խտությունը՝ 2600–2800 կգ/մ3։ Թթվակայուն է։ Առաջանում է էֆուզիվ ապարներում՝ հիդրոթերմալ լուծույթների ազդեցությամբ (ալոինիտացում)։ Հանդիպում է հոծ կամ փուխր հողային ագրեգատներով։
Կիրառում
խմբագրելՕգտագործվում է պաղլեղ, կավահող և կալիումական աղեր ստանալու համար։ Անդրկովկասում հայտնի են Ամուլսարի (ՀՍՍՀ) և Փիփի (Ադրբեջանական ԽՍՀ) հանքավայրերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bayliss P., Kolitsch U., Nickel E. H., Pring A. Alunite supergroup: recommended nomenclature // Mineralogical Magazine — Cambridge University Press, 2010. — Vol. 74, Iss. 5. — P. 919–927. — ISSN 0026-461X; 1471-8022 — doi:10.1180/MINMAG.2010.074.5.919
- ↑ 2,0 2,1 mineralienatlas
- ↑ Квасцовый камень // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Գրականություն
խմբագրել- Алуниты Закарпатья [ Сб. ] / Ю. А. Лейе, М. А. Клитченко, А. М. Авгитов, Э. П. Тихоненков. — М.: Недра, 1971. — 176 с.
- Кашкай М. А. Алуниты, их генезис и использование. — М.: Недра, 1970. — Т. 1. — 400 с.
- Кашкай М. А. Алуниты, их генезис и использование. — М.: Недра, 1970. — Т. 2. — 318 с.
- Кашкай Ч. М. Физико-химические условия алунитообразования. — Б.: Элм, 1972. — 81 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալունիտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 192)։ |