Ալջի Սմիթ
Ալջի Սմիթ (անգլ.՝ Algee Smith, նոյեմբերի 7, 1994[1], Սագինո, Միչիգան, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասան և երգիչ։ Կատարելով մի քանի փոքր հեռուստատեսային դերեր 2017 թվականին, Սմիթն առաջին անգամ իր մասին հայտնել է կատարելով Ռալֆ Թրեսվանթի դերը BET-ի «Նոր հրատարակության պատմություն» մինի սերիալում։ Նույն թվականին նա քննադատների կողմից բարձր գնահատական է ստացել՝ կատարելով Լարի Ռիդի դերը Քաթրին Բայգլոուի Դետրոյթ ֆիլմում[3][4]։ Սակայն նրան հռչակ է բերել HBO-ի «Էյֆորիա» հեռուստասերիալում կատարած դերը։
Ալջի Սմիթ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1994[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Սագինո, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Վաղ կյանք
խմբագրելՍմիթը ծնվել է Միչիգան նահանգի Սագինո քաղաքում[2]։ Երբ նա 8 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Միչիգանից Ատլանտա, որտեղ սկսել է իր դերասանական կարիերան[3]։ Նրա հայրն երաժիշտ էր, իսկ մայրը՝ դիզայներ, ինչի շնորհիվ Սմիթը ներգրավված էր արվեստի մեջ և թողարկել է իր առաջին ռեփ ձայնագրությունը 9 տարեկանում։ Այդ ժամանակի ընթացքում նա մի քանի երկրորդական հեռուստատեսական դերեր է ունեցել[3]։ Սմիթը տեղափոխվել է Լոս Անջելես 20 տարեկանում[3]։
Կարիերա
խմբագրելՀայտնվելով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Disney Channel-ի «Թույլ տուր շողա»-ն և «Էխո Երկրի վրա»-ն, Սմիթը ստացել է իր առաջին խոշոր դերասանական փորձը՝ կատարելով Ռալֆ Թրեսվանթի դերը BET-ի «Նոր հրատարակության պատմություն» մինի սերիալում։ Նա նաև կատարել է Լարի Ռիդի դերը Քաթրին Բայգլոուի Դետրոյթ ֆիլմում։ Նրա աշխատանքը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Ալջին նաև հայտնվել է Ամանդլա Սթենբերգի «Ատելություն, որը դու տալիս ես»-ի դերասանական կազմում, որը նույնանուն դեռահասային վեպի ադապտացիան էր[5]։
2017 թվականի հունիսի 22-ին Սնիթը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Listen»-ը, որը R&B և հիփ հոփ ժանրերի խառնույթն էր։ Այն նաև հանդես է եկել «Դետրոյթ» ֆիլմի սաունդթրեքում, որի անվանումը «Grow» էր[3]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Ինչպես վառ ապրել | How to Rock | Սփենսեր | հեռուստասերիալ |
2012 | Բանակի կանայք | Army Wives | Սեմ | հեռուստասերիալ |
2012 | Թույլ տուր շողա | Let it Shine | Դա Բոսս | ֆիլմ |
2014 | Էխո Երկրի վրա | Earth to Echo | Մարքուս Սիմս | |
2015 | Բարդություններ | Complications | Թեո | հեռուստասերիալ |
2016 | Տխրահռչակը | The Infamous | Դանտե | ֆիլմ |
2016 | Եվ կրկին մենք | Here We Go Again | Ուորեն | հեռուստասերիալ |
2016 | Սրբերը և մեղավորները | Saints & Sinners | E.J. | |
2017 | Նոր հրատարակության պատմություն | The New Edition Story | Ռալֆ Թրեսվանթ | մինի սերիալ |
2017 | Դետրոյթ | Detroit | Լարի Ռիդ | |
2018 | Ատելություն, որը դու տալիս ես | The Hate U Give | Քալիլ | |
2018 | Բոբի Բրաունի պատմությունը | The Bobby Brown Story | Ռալֆ Թրեսվանթ | մինի սերիալ |
2019 | Էյֆորիա | Euphoria | Քրիս ՄաքՔեյ | գլխավոր դեր |
2020 | Ֆրեդ Հեմփթոնի անանուն նախագիծ | Untitled Fred Hampton project | Ջեյք Ուինթերս | հետարտադրություն |
Սկավառակագրություն
խմբագրելՄինի ալբոմներ
խմբագրելԱնվանում | Մանրամասնություններ |
---|---|
Listen[6] |
|
24[7] |
|
Միքսթեյփներ
խմբագրելԱնվանում | Մանրամասնություններ |
---|---|
Flight Delayed[8] |
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 «Saginaw native Algee Smith brings New Edition role to lif e». MLive.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lindsay, Benjamin. «Algee Smith, Detroit's Magnetic Breakout, Has Swag to Spare». HWD (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Gleiberman, Owen (2017 թ․ հուլիսի 23). «Film Review: Kathryn Bigelow's Detroit». Variety.
- ↑ «YA Adaptation 'The Hate U Give' Adds 'Detroit' Star Algee Smith (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Listen - EP by Algee Smith». iTunes. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «24 by ALGEE SMITH». SoundCloud. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Flight Delayed by ALGEE SMITH». SoundCloud. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալջի Սմիթ Internet Movie Database կայքում