Ալ-Ակսա մզկիթ

մուսուլմանների գլխավոր սրբավայրը Երուսաղեմում

Ալ-Ակսա մզկիթ (արաբ․՝ المسجد الأقصى‎‎, ալ-մասջիդ ալ-ակսա, հեռավոր մզկիթ), մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկը[Ն 1]։ Տեղակայված է Իսրայելի[1][2] մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Տեղավորում է մինչև 5000 մարդ։ Մուսուլմանների համաձայն, Մուհամմադ մարգարեն տեղափոխվել էր Մեքքայից ալ-Ակսա մզկիթ «Գիշերային ճամփորդության» ընթացքում՝ ալ-Բուրակ ձիու վրա։ Իսլամական ավանդույթում նշվում է, որ սկզբում Մուհամմադը հավատացյալներին աղոթքի ուղղության (կիբլա, արաբ․՝ قبلة‎‎‎‎) էր հրավիրում Երուսաղեմի այս մզկիթը։ 17-րդ ամսից սկսած նա կիբլան ուղղում է Մեքքա՝ Ալլահի հրահանգով։

Ալ-Ակսա մզկիթ
المسجد الأقصى‎
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
ՏարածաշրջանՏաճարի լեռ
ՀասցեԵրուսաղեմ, Տաճարի լեռ
Դավանանքիսլամ
Հոգևոր կարգավիճակիսլամի երրորդ սրբավայր
Հիմնական ամսաթվերը717
Ներկա վիճակկանգուն, գործող
Մասն էAl-Aqsa?
Կազմված էMinbar of Saladin? և Al-Aqsa Library?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
ՀիմնադիրՄուհամմադ մարգարե
Ճարտարապետական ոճարաբական
Հիմնադրված705
55 մետր
Երկարություն80 մետր
Լայնություն55 մետր
Բարձրություն37 մետր
Գմբեթ2 մեծ և 10 փոքր
Շինանյութստալակտիտներ, կրաքար, մարմար, ոսկի
Մակերես4500 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 Al-Qibli Chapel Վիքիպահեստում

Ալ-Ակսա մզկիթն ի սկզբանե եղել է փոքր աղոթատեղի, որ կառուցվել էր բարեպաշտ խալիֆներից մեկի՝ Օմարի (634-644) կողմից։ Հետագայում այն ընդլայնում և կառուցապատում է Օմայանների նշանավոր ներկայացուցիչ Աբդ ալ-Մալիք խալիֆը, և կառուցումն ավարտում է իր որդի Վալիդ խալիֆը 705 թվականին։ 746 թվականի երկրաշարժի պատճառով մզկիթն ամբողջովին ավերվել էր, և այն վերակառուցել էր Աբբասյան դինաստիայի հիմնադիր Աբու Ջաֆար ալ-Մանսուր խալիֆը։ 1033 թվականի երկրաշարժից հետո մեկ այլ մզկիթ է կառուցել Ֆատիմյան խալիֆ ալ-Զահիրը, որը կանգուն է մինչ այժմ։ Մուսուլմանական տարբեր դինաստիաներ հարյուրամյակների ընթացքում մզկիթը գեղեցկացրել են, ձևավորել նրա արտաքին ու ներքին տեսքը։

Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Երուսաղեմը գրավվում է, և ստեղծվում է Երուսաղեմի թագավորությունը։ Մզկիթը գործածվում էր որպես պալատ, իսկ գմբեթը ծառայում էր եկեղեցուն։ 1187 թվականին Եգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինը գրավում է քաղաքը և վերականգնում մզկիթը։ 1967 թվականի արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի հին քաղաքը հրեաների ձեռքում է, սակայն մզկիթի վարչական ղեկավարումը մնում է Հորդանանա-Պաղեստինյան վակֆին։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Իսլամի գլխավոր երեք սրբավայրերն են՝ ալ-Հարամ մզկիթը Մեքքայում, Մարգարեի մզկիթը Մադինայում, ալ-Ակսա մզկիթը Երուսաղեմում

Ծանոթագրություներ

խմբագրել
  1. Е. А. Александрова, Галкина Т.А., Дадыкин А.В. и др. Города мира: энциклопедия. — Росмэн, 2009. — С. 81. — 279 с. — ISBN 9785353039273
  2. РУССИКА. Иллюстрированная энциклопедия. Страны мира. — ОЛМА Медиа Групп. — С. 206-207. — ISBN 9785948498331

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ակսա մզկիթ» հոդվածին։
  NODES
os 1