Ամոս Գիտայ (հոկտեմբերի 11, 1950(1950-10-11)[1][2][3], Հայֆա, Հայֆայի մարզ[4]), իսրայելցի ռեժիսոր։

Ամոս Գիտայ
եբրայերեն՝ עמוס גיתאי
Ծնվել էհոկտեմբերի 11, 1950(1950-10-11)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրԻսրայել Հայֆա, Իսրայել
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ
Քաղաքացիություն Իսրայել
ԱզգությունԻսրայելցի
Մասնագիտացումճարտարապետ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, կինեմատոգրաֆ և ռեժիսոր
ԱմուսինՌիվկա Գիտայ (1980 թվականից)
Պարգևներ
Grand Officer of the Order of the Star of Italy
IMDbID 0321159
amosgitai.com

Կենսագրություն

խմբագրել

Ամոս Գիտայը ծնվել է 1950 թվականին ճարտարապետ Մունիո Ուենյրոբի և հեքիաթասաց, մանկավարժ Եֆրատիա Մարգալիտի ընտանիքում։ Նույն տարում, երբ ծնվել է Ամոսը, ընտանիքը փոխել է ազգանունը և դարձել «Գիտայ»[5][6][7][8]։

Դեռևս ուսանող տարիքում մասնակցել է Արաբա-իսրայելական պատերազմին, եղել է պահեստային սպա, ծառայել է ուղղաթիռային փրկարարական անձնակազմում։ Պատերազմական տարիներին սկսել է ֆիլմեր նկարահանել մոր նվիրած 8 մմ տեսախցիկով։ 1973 թվականի հոկտեմբերի 11-ին, ծննդյան 23-րդ տարեդարձին, նրա ուղղաթիռը ռմբակոծվել է սիրիական գրոհայինների կողմից։ Անձնակազմի 7 անդամներից 6-ը ողջ են մնացել, այդ թվում և Գիտայը։

Գիտայը թողնելով ճարտարապետությունը՝ սկսեց զբաղվել ռեժիսուրայով։ Նա 1993 թվականին վավերագրական ֆիլմ նկարահանեց այս պատահարի մասին՝ «Քիպուր. պատերազմական հիշողություններ», 2000 թվականին՝ նույն ֆիլմի արկածային տարբերակը՝ «Քիպուր»։

1979 թվականին Գիտայը նկարահանեց իր առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Տուն»՝ պատվիրված Իսրայելի հանրային հեռուստատեսության կողմից։ Սակայն հեռուստատեսությունը չընդունեց ֆիլմը, և այն պահպանվել է VHS տարբերակով։ 1983 թվականին Գիտայը նկարահանել է «Դաշտային օրագիր» վավերագրական ֆիլմը, որը կրկին մերժվել է հեռուստատեսության կողմից։ «Դաշտային օրագրի» առաջացրած հակասական արձագանքի պատճառով Գիտայը 1983 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա և ֆիլմն ավարտում այնտեղ։ Միաժամանակ նա Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում պաշտպանել է թենածուականը ճարտարապետության գծով։ Այդուհանդերձ նա հաստատվում է Եվրոպայում, և սկսում նկարահանել խաղարկային և պատմական ֆիլմեր տարագրության մասին։ 1990-ականների կեսին Գիտայը տեղափոխվում է Հայֆա և մոտ 10 տարվա ընթացքում ստեղծում 15 ֆիլմ։

Գիտայի՝ իսրայելական քաղաքներին նվիրված եռերգության առաջին ֆիլմը «Դևարիմն» է (1995 թ.), որին հաջորդում են «Յոմ Յոմը», «Քադոշը», «Քիփուրը» (2000 թ.)՝ իր պատերազմական հուշերի վրա հենված խաղարկային ֆիլմ, որը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է Ֆրանսուա Շալեի մրցանակին։ «Եդեմ» (2001 թ.) և «Քեդմա» (2002 թ.) ֆիլմերում նկարագրվում է Իսրայել պետության ստեղծման ժամանակները՝ ցուցադրելով դրա ակունքները, պատմական և գաղափարական հիմքերը։ «Ավետյաց երկիրը» (2004 թ., «Ապագայի կինո» մրցանակ Վենետիկի միջազգային կինոփառատոնում) և «Ազատ գոտի» ֆիլմերը պատկերում են երկրի և ամբողջ տարածաշրջանի իրավիճակը։ 2013 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում Գիտայը «Անա Արաբիա» (2013 թ.) ֆիլմի համար արժանացել է SIGNIS-ի մրցանակին՝ պատվավոր հիշատակման և «Կանաչ Կաթիլ» մրցանակին։

Նրա գործերի հետահայաց մեծ ցուցադրություններ են կազմակերպվել Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), NFT-ում և ICA-ում (Լոնդոն), Լինքոլն կենտրոնում (Նյու Յորք), Բեռլինի Kunstwerk-ում, Մադրիդի, Երուսաղեմի, Փարիզի, Սան Պաուլուի, Տոկիոյի, Տորոնտոյի ֆիլմադարաններում, հայաստանյան Ոսկե ծիրան կինոփառատոնում («Անա Արաբիա» (2013 թ.), «Սահմանազատում» (2007 թ.), «Ազատ գոտի» (2005 թ.) և «Ավետյաց երկիր» (2004 թ.))[9]:

Ֆիլմեր

խմբագրել
Ֆիլմ Տարի Ժանր
Մեկի հուշերը 1972 կարճամետրաժ
Կրակն ուտում է թուղթը, թուղթն ուտում է կրակը 1973 կարճամետրաժ
Խոսելով բնապահպանության մասին 1973 կարճամետրաժ
Շոշ 1973 կարճամետրաժ
Արլինգթոն, ԱՄՆ 1974 կարճամետրաժ
Պատերազմական պատկերներ 1, 2, 3 1974 կարճամետրաժ
Հետպատերազմյան պատկերներ/Après 1974 կարճամետրաժ
Ջուր 1974 կարճամետրաժ
Մեմֆիս, ԱՄՆ (Դեմքեր) 1974 կարճամետրաժ
Մեմֆիս ԱՄՆ (Միջավայր) 1974 կարճամետրաժ
Ցուցահանդեսի նկարներ 1974 կարճամետրաժ
Օրթոդոնտիստների միջազգային համագումար 1974 կարճամետրաժ
Փչվող ապակի 1974 կարճամետրաժ
Լուսի 1974 կարճամետրաժ
Մայրս ծովափին 1975 կարճամետրաժ
Հմայք 1976 կարճամետրաժ
Դիմիտրի 1977 կարճամետրաժ
Սահման 1977 կարճամետրաժ
Քաղաքական առասպելներ 1977 կարճամետրաժ
Հասարակաց տուն 1977 կարճամետրաժ
Աֆուլայում երգելով 1977 կարճամետրաժ
Ջրի տակ 1977 կարճամետրաժ
Վադի Ռուշմիա 1978 կարճամետրաժ
Ճարտարապետություն 1978 կարճամետրաժ
Վադի Սալիբի խռովությունները 1979 վավերագրական
Նշանավոր մշակութային դեմքեր 1979 կարճամետրաժ
Քարթերի այցն Իսրայել 1979 կարճամետրաժ
Ինքնությանը փնտրելիս 1980 վավերագրական
Տուն 1980 վավերագրական
Վադի 1981 վավերագրական
Ամերիկյան առասպելաբանություն 1981 վավերագրական
Դաշտային օրագիր 1982 վավերագրական
Արքայախնձոր 1983 վավերագրական
Ռեյգան. ծախու պատկեր 1984 վավերագրական
Բանգկոկ -Բահրեն/ծախու աշխատանք 1984 վավերագրական
Եսթեր 1985
Լիովին նոր օր 1987 վավերագրական
Բեռլին-Երուսաղեմ 1989
Գոլեմի ծնունդը 1990
Գոլեմ. տարագրության ոգին 1991
Վադի, տասը տարի անց 1991 վավերագրական
Մեղեդու կերպարանափոխությունը 1992 կարճամետրաժ
Քարացած այգի 1993
Լույսի զավակների պայքարը խավարի զավակների դեմ 1993 կարճամետրաժ
Մերի թագուհի '87 1993 վավերագրական
Վուպերի հովտում 1993 վավերագրական
Հնարավորություն տվեք խաղաղությանը 1994 վավերագրական
Հանուն Դուչեի 1994 վավերագրական
Դևարիմ 1995
Ճարտարապետ Մունիո Վայնռաուբ Գիտայ (1909-1970) 1996 վավերագրական
Միլիմ 1996 վավերագրական
Սպանության թատերաբեմ 1996 վավերագրական
Քիփուր. պատերազմական հուշեր 1997 վավերագրական
Պատերազմը և խաղաղությունը Վեսուլում 1997 վավերագրական
Յոմ Յոմ 1998
Սիոն. ինքնազատագրում 1998 վավերագրական
Տուն Երուսաղեմում 1998 վավերագրական
Նարինջ 1998 վավերագրական
Քադոշ 1999
Սեպտեմբերի 11-1'0901 2002
Եդեմ 2001
Քիփուր 2000
Վադիի մեծ կիրճը 2001 վավերագրական
Վիրաբույժ գեներալի նախազգուշացումը 2001 կարճամետրաժ
Քեդմա 2002
Ալիլա 2003
Ավետյաց երկիր 2004
Ազատ գոտի 2005
Լուրեր տնից 2005 վավերագրական
Սահմանազատում 2007
Մի օր կհասկանաս 2008
Լույսի զավակների պայքարը խավարի զավակների դեմ 2009
Կարմել 2009
Ապառիկ վարդեր 2010
Օրորոցային հորս համար 2011
Անա Արաբիա 2013
Ճարտարապետությունն Իսրայելում. Զրույցներ Ամոս Գիտայի հետ 2013 վավերագրական

Մեջբերումներ Ամոս Գիտայից

խմբագրել
  Կինոյի դպրոցներն իրականում անվերջ կրկնում են իրենք իրենց և անվերջ վերամշակում են նույն ինֆորմացիան։ Ես կարծում եմ, որ երիտասարդները պետք է կարողանան նաև այլ դիսցիպլիններից ունեցած իրենց ինֆորմացիան օգտագործել։ Երիտասարդ սերնդի հիմնական նպատակն անմիջապես ու արագ հաջողության հասնելն է։ Բայց դա այնքան էլ իրատեսական չէ։ Ես ինքս բավականին մեծ հաջողություններ եմ ունեցել, 9 անգամ Կաննի մրցույթում եմ ներկայացվել, բայց դա այն բանի արդյունքն է, որ ես համբերատար անցել եմ այդ դժվարին ճանապարհը[10]։  
  Բայց կինոն լրագրություն չէ։ Պետք է ֆիլմը ոչ միայն տեղեկատվական լինի, այլև արտահայտի ռեժիսորի ամբողջ հայեցակետերը, տեսանկյունը, վերաբերմունքը։ Քանի որ Իսրայելի պատմությունն էլ համարվում է ոչ ամբողջացած, դա արտահայտվում է նաև կինոյում[11]։  
  • Efratia Gitai – նամակներ, Yediot books, Israel, 2011
  • Efratia Gitai, թղթակցություն (1929–1994), Gallimard, Paris, 2010
  • Genèses, Jean-Michel Frodon, Amos Gitai, Marie-José Sanselme, Gallimard, Paris, 2009
  • Monte Carmelo, Amos Gitai, Bompiani, Milano, 2004
  • Parcours, Amos Gitai, Centre Pompidou, Paris, 2003
  • Mont Carmel, Amos Gitai, Gallimard, 2003
  • Munio Gitai Weinraub, Bauhaus architect in Israel, Richard Ingersoll, Electa, Milano, 1994
  • The War of the Sons of Light Against the Sons of Darkness, Amos Gitai, Mazzotta, Milano, 1993

Ամոս Գիտայի ստեղծագործությունների հիման վրա գրված գրքեր

խմբագրել
  • Cinema di Amos Gitai: Frontiere e territori (Il), Serge Toubiana, Bruno Mondadori, Torino, 2006
  • Amos Gitai: News from Home, Walther König, Köln, 2006
  • The Cinema of Amos Gitai,Serge Toubiana, Baptiste Piégay, Lincoln Center / Cahiers du cinéma, Paris, 2005
  • Amos Gitai, Serge Toubiana, Mostra internacional de cinema / Cosac Naify, São Paulo, 2004
  • Exilios y territories, el cine de Amos Gitai, Serge Toubiana, Baptiste Piégay, Semana Internacional de Cine, Valladolid, 2004
  • Exils et territoires: le cinéma d'Amos Gitai, Serge Toubiana, Baptiste Piégay, Arte Editions / Cahiers du cinéma, Paris, 2003
  • Amos Gitai, Cinema, Politics, Aesthetics,Irma Klein, KM, Tel Aviv, 2003
  • Amos Gitai, Cinema forza di pace, Edited by Daniela Turco, Le Mani, Genova, 2002
  • The Films of Amos Gitai, a Montage, Edited by Paul Willemen, BFI Publishing, London, 1993
  • Amos Gitai, Edited by Alberto Farassino, Mostra Internazionale Riminicinema, Rimini, 1989

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #124021921 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Film Festival : Cannes 99». Filmfestivals.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Conversation Amos Gitai / Peter Cowie». Amos Gitai official homepage. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  7. Ամոս Գիտայ Internet Movie Database կայքում
  8. «Munio Weinraub Gitai Architect (1909-1970) | The Films of Amos Gitai». Amosgitai.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Ամոս Գիտայի մասին Ոսկե ծիրանի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. Կինոյի աշխարհում գաղափարի սով է. իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայ
  11. Ամոս Գիտայ. «Կինոյի աշխարհում գաղափարների սով է»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոս Գիտայ» հոդվածին։
  NODES
INTERN 5