Ամրագոտի հայտնի է նաև որպես անվտանգության գոտի, մեքենայի անվտանգության տարրերից է, որը նախատեսված է մեքենայի վարորդին կամ ուղևորին պաշտպանելու կտրուկ շարժումներից, որոնք կարող են առաջանալ բախման կամ հանկարծակի կանգառի ժամանակ։ Անվտանգության գոտին նվազեցնում է երթևեկության բախման ժամանակ մահվան կամ լուրջ վնասվածքի հավանականությունը՝ նվազեցնելով երկրորդական հարվածները, որը լի է վտանգներով, ուղևորներին ճիշտ դիրքում պահելով, անվտանգության բարձիկի արդյունավետությունը առավելագույնս դարձնելու համար (եթե առկա է) և կանխելով ուղևորների դուրս նետումը, եթե մեքենան վթարվել է կամ շրջվել։

Շարժման ժամանակ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ։ Եթե մեքենան հանկարծակի կանգ է առնում կամ վթարի է ենթարկվում, ուղևորները շարունակում են շարժվել նույն արագությամբ (իներցիայով), որով մեքենան գնում էր մինչև կանգ առնելը։ Անվտանգության գոտին հակադիր ուժ է կիրառում վարորդի և ուղևորների վրա, որպեսզի նրանք չընկնեն կամ բախվեն մեքենային (հատկապես կանխելով դիմապակու հետ բախումը)։ Անվտանգության գոտիները համարվում են առաջնային զսպման համակարգեր, քանի որ դրանք կենսական դեր ունեն ուղևորների անվտանգության մեջ։

3 կետանոց ամրագոտին ձգելով միացնելը

Արդյունավետություն

խմբագրել
 
ԱՄՆ-ում ինչքան մարդկանց կյանքեր են փրկվել ամրագոտիների ու անվտանգության բարձիկների կիրառումը 1991–2001 թվականներին

1984 թվականին ԱՄՆ-ում անցկացված վերլուծությունը համեմատել է ամրագոտիների մի շարք տեսակներ առանձին և անվտանգության բարձիկների հետ համակցված։ Առջևի նստատեղերի ուղևորների մահացության կրճատման շրջանակը տատանվում էր՝ 20%-ից մինչև 55%, ինչպես նաև լուրջ վնասվածքների միջակայքը՝ 25%-ից մինչև 60%[1]։ Վերջերս ԱՄՆՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն ամփոփել է այս տվյալները՝ նշելով, որ «ամրագոտիները մոտ կեսով նվազեցնում են վթարի հետևանքով առաջացած լուրջ վնասվածքներն ու մահերը»[2]։ Անսարքությունների մեծ մասը պայմանավորված է վթարի պահին ամրագոտին շատ թույլ մնալու պատճառով[3]։

Ենթադրվում է, որ թեև ամրագոտիների օգտագործումը նվազեցնում է մահվան հավանականությունը ցանկացած դժբախտ պատահարի ժամանակ, ամրագոտիների պարտադիր կիրառման օրենքները քիչ ազդեցություն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի վրա կամ բացակայում են, քանի որ ամրագոտիների օգտագործումը նաև խրախուսում է ապահով վարելու վարքագիծը՝ դրանով իսկ մեծացնելով դժբախտ պատահարների ընդհանուր թիվը։ Այս գաղափարը, որը հայտնի է որպես փոխհատուցող վարքագծի տեսություն, չի հաստատվում ապացույցներով[4]։

1994-ից 2004 թվականներին ԱՄՆ-ում մարդատար ավտոմեքենայի կամ սպորտային մեքենայի շրջվելու դեպքում ամրագոտի կապելը նվազեցրել է մահերի կամ լուրջ վնասվածքների վտանգը և մեծացրել է վնասվածքների բացակայության հավանականությունը.

  • ԱՄՆ-ում մարդատար մեքենայի շրջվելու դեպքում 1994 թվականին գրանցվել է 0,71% մահ, իսկ 2014 թվականին՝ 0,87%, երբ օգտագործողը (վարորդ կամ ուղևոր) ամրակապված է եղել։ 1994 թվականին գրանցվել է մահացության 7%, իսկ 2014 թվականին՝ 13%, երբ օգտագործողը ամրակապված չի եղել[5]։
  • Մեքենայի շրջվելու դեպքում 1994 թվականին գրանցվել է 10% լուրջ վնասվածքներ և 10% 2014 թվականին, երբ օգտագործողը (վարորդ կամ ուղևոր) ամրակապված է եղել։ 1994թ.-ին գրանցվել է 32% լուրջ վնասվածքներ և 25% 2014թ.-ին, երբ օգտագործողը ամրակապված չի եղել[5]։
  • Վնասվածքների բացակայությունը 45% է 1994 թվականին և 44% 2014 թվականին, երբ օգտագործողը (վարորդ կամ ուղևոր) ամրակապված է եղել։ 1994 թվականին վնասվածքների բացակայությունը 19% է գրանցվել, իսկ 2014 թվականին՝ 15%, երբ օգտագործողը (վարորդ կամ ուղևոր) ամրակապված չի եղել։

Պատմություն

խմբագրել

Անվտանգության գոտիները հայտնագործվել են անգլիացի ինժեներ Ջորջ Քեյլիի կողմից՝ 19-րդ դարի կեսերին իր առանց շարժիչի թռչող սարքի (անգլ.՝ glider) վրա օգտագործելու համար[6]։

1946 թվականին Ք. Հանթեր Շելդենը բացել է նյարդաբանական գործնական կենտրոն Փասադենայի Հանթինգթոն Մեմորիալ հիվանդանոցում, Կալիֆորնիա։ 1950-ականների սկզբին Շելդենը մեծ ներդրում է ունեցել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ՝ հետ քաշվող ամրագոտիների իր գաղափարով։ Դա պայմանավորված է նրանով, որ նա մտահոգված էր շտապօգնության բաժնից ստացված գլխի մեծ թվով վնասվածքներով[7]։ Նա ուսումնասիրել է վաղ շրջանի ամրագոտիների պարզունակ կառուցվածքը, որոնք օգտագործված են եղել այս վնասվածքների և մահերի ժամանակ։

Nash-ն առաջին ամերիկյան ավտոարտադրողն էր, որն իր 1949 թվականի մոդելներում առաջարկել է ամրագոտիներ որպես գործարանային տարբերակ[8]։ Դրանք տեղադրվել են 40000 մեքենաների մեջ, սակայն գնորդները չեն ցանկացել դրանք և վաճառողներից խնդրել են դրանք հեռացնել։ Դրանք դժվարեցրել են մեքենաների վաճառքը, և մեկ տարի անց Nash-ը հայտնել է, որ հաճախորդների կողմից «ընդամենը 1000-ն է օգտագործվել»[9]։

Ford-ը առաջարկել է ամրագոտիներ 1955 թվականին։ Դրանք հայտնի չէին, քանի որ Ford-ի գնորդների միայն 2%-ն էր ընտրել վճարել ամրագոտիների համար 1956 թվականին[10]։

Շելդենի տեսած վնասվածքների բարձր մակարդակը նվազեցնելու համար 1955թ. վերջին նա առաջարկել է պարտադիր դարձնեն ամրագոտիները, անվաղեկերը, ամրացված տանիքները, մետաղական կմախքը, դռների ավտոմատ փականները և անվտանգության բարձիկները[11]։ Միչիգան նահանգի Մեյսոն քաղաքից Գլեն Վ. Շերենը արտոնագրային հայտ է ներկայացրել 1955 թվականի մարտի 31-ին ավտոմոբիլային ամրագոտու համար և 1958 թվականին ստացել ԱՄՆ արտոնագիր 2,855,215։ Սա ավելի վաղ արտոնագրային հայտի շարունակությունն էր, որը Շերենը ներկայացրել էր 1952թ-ի սեպտեմբերի 22-ին[12]:,

Առաջին երեք կետանոց անվտանգության գոտին (այսպես կոչված CIR-Griswold զսպող սարքը), որը հաճախ օգտագործվում է ժամանակակից մեքենաներում, արտոնագրվել է 1955 թվականին ԱՄՆ 2,710,649 արտոնագրով ամերիկացիներ Ռոջեր Վ. Գրիսվոլդի և Հյու Դե Հեյվենի կողմից։

Saab Շվեդական ավտոարտադրող ընկերությունը, որպես ստանդարտ սարքավորում ներկայացրեց անվտանգության գոտիները 1958 թվականին[13]։ Այն բանից հետո, երբ Saab GT 750-ը ներկայացվեց 1958 թվականին Նյու Յորքի ավտոսրահում, որպես անվտանգության գոտիներով ստանդարտ սարքավորում, այս պրակտիկան դարձավ սովորական[14]։

Vattenfall Շվեդական ընկերությունը, ուսումնասիրել է իրենց աշխատակիցների շրջանում մահացու ելքով տեղի ունեցած բոլոր վթարները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մահացության դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցները ճանապարհին են եղել ընկերության գործերով։ Ի պատասխան, Vattenfall-ի երկու անվտանգության ինժեներ, Բենգտ Օդելգարդը և Պեր-Օլոֆ Վեմանը, սկսեցին ստեղծել անվտանգության գոտի։ Նրանց աշխատանքը ներկայացվել է շվեդական Volvo արտադրողին 1950-ականների վերջին և սահմանել է շվեդական մեքենաներում ամրագոտիների ստանդարտը[15]։ Երեք կետանոց անվտանգության գոտին իր ժամանակակից ձևով մշակվել է շվեդ գյուտարար Նիլս Բոհլինի կողմից Volvo-ի համար, որն այն ներկայացրել է 1959 թվականին որպես ստանդարտ սարքավորում[16]։ Բացի արդյունավետ երեք կետանոց գոտի նախագծելուց, Բոհլինը ցույց է տվել դրա արդյունավետությունը Շվեդիայում 28000 վթարների ուսումնասիրության ժամանակ։ Ամրագոտով չամրակապված ուղեւորները ծանր վնասվածքներ են ստացել ցանկացած արագության ժամանակ, մինչդեռ ամրակապված ուղեւորներից ոչ մեկը ծանր վնասվածքներ չի ստացել 60 մղոն/ժ-ից ցածր արագության դեպքում։ Ամրակապված ոչ մի ուղեւոր մահացու չի տուժել, եթե ուղևորների խցիկը մնացել է անձեռնմխելի[17]։ Բոհլինը սարքի համար ստացել է ԱՄՆ արտոնագիր՝ 3,043,625[13]:

Հետագայում, 1966 թվականին, ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է Երթևեկության և Շարժիչային տրանսպորտային միջոցների անվտանգության ազգային ակտը, որը բոլոր մեքենաներից պահանջում էր համապատասխանել անվտանգության որոշակի չափանիշների։

Ամրագոտիների պարտադրման առաջին օրենքը ընդունվել է 1970 թվականին Ավստրալիայի Վիկտորիա նահանգում, որը պահանջում էր վարորդների և առջևի նստատեղերի ուղևորների կողմից դրանք օգտագործել։ Այս օրենսդրությունն ուժի մեջ է մտել ոստիկանական մեքենաների առջևի նստատեղերում Hemco ամրագոտիների փորձարկումից հետո, որոնք նախագծվել են Դեսմոնդ Հեմփհիլի կողմից (1926–2001), նվազեցնելով սպաների վնասվածքների և մահվան դեպքերը[18]։ ԱՄՆ-ում ամրագոտիների պարտադիր օրենքները սկսեցել են ներդրվել 1980-ականներին և բախվել դիմադրության, երբ որոշ սպառողներ դիմում էին դատարան՝ վիճարկելու օրենքները։ Ոմանք իրենց մեքենաներից կտրել են ամրագոտիները[10]։

Թեև նեյլոնն օգտագործվել է որոշ վաղ ամրագոտիներում (և դեռ օգտագործվում է կողային գոտիների համար), այն փոխարինվել է պոլիեսթերով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի լավ դիմադրողականության, ավելի քիչ ձգվողության և ավելի մեծ կոշտության պատճառով։ Անվտանգության գոտիները սովորաբար ունեն 46 կամ 48 մմ լայնություն՝ 2/2 եղևնաձև հյուսված նախշով՝ թելի խտությունը առավելագույնի հասցնելու համար[19][20]։

Տեսակներ

խմբագրել

Երկու կետով

խմբագրել

Երկու կետանոց ամարագոտու երկու ծայրերը ամրացվում են։ Այս պարզ ամրագոտին առաջին անգամ օգտագործվել է 1910 թվականի մարտի 12-ին օդաչու Բենջամին Ֆուլուայի կողմից[21][22][23], ԱՄՆ ազդանշանային կորպուսի ավիացիոն ստորաբաժանման օդաչու, որպեսզի նա կարողանա կայուն մնա տուրբուլենտության ժամանակ։

Irvin Air Chute Company-ն ամրագոտին պատրաստել է պրոֆեսիոնալ մրցարշավային մեքենաների վարորդ Բարնի Օլդֆիլդի օգտագործման համար 1923 թվականի Indianapolis 500-ի համար[24][25][26]։

Գոտկատեղի գոտի

խմբագրել
 
Գոտկատեղի գոտի ("2-կետով") ինքնաթիռում

Գոտկատեղի գոտին գոտի է, որն անցնում է գոտկատեղով։ Սա գոտիների ամենատարածված տեսակն էր մինչև օրենսդրությունը, որը պահանջում էր երեք կետանոց գոտիներ և հանդիպում է հին մեքենաներում[27][28]։

Մինչև 1980-ականները, երեք կետանոց գոտիները, սովորաբար, հասանելի էին միայն մեքենաների առջևի նստատեղերում, հետևի նստատեղերը հաճախ հագեցած էին միայն գոտկատեղի գոտիներով։ Ողնուղեղի լուծանքի կամ «անվտանգության գոտիների համախտանիշի» փաստերը հանգեցրել են ուղևորների անվտանգության կանոնակարգերի աստիճանական վերանայմանը գրեթե բոլոր զարգացած երկրներում, որպեսզի պահանջվեն երեք կետանոց գոտիներ մարդատար մեքենաների բոլոր նստատեղերում։ 2007 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՄՆ-ում վաճառվող բոլոր նոր մեքենաների համար պահանջվում է գոտկային և ուսային գոտի ունենալ հետևի կենտրոնական նստատեղում[29]։

Երեք կետով

խմբագրել
 
Երեք կետով ամրագոտի

Երեք կետանոց գոտին Y-աձև դասավորվածություն է, որը գոտկատեղի և ուսի գոտին է միասին։ Առանձին գոտկատեղի գոտու նման, բախման ժամանակ, երեք կետանոց գոտին տարածում է շարժվող մարմնի էներգիան կրծքավանդակի, կոնքի և ուսերի վրա։ Volvo-ն առաջին արտադրական երեք կետանոց գոտին ներկայացրել է 1959 թվականին[30]։ Երեք կետանոց գոտի ունեցող առաջին մեքենան Volvo PV 544-ն էր։ Այնուհետև Volvo-ն անվտանգության գոտիների դիզայնի նոր արտոնագիր է բացել՝ ելնելով անվտանգության շահերից, և այն անվճար հասանելի դարձրել ավտոմեքենաների այլ արտադրողներին[31][32]։

4-, 5-, և 6- կետով

խմբագրել
 
6 կետանոց անվտանգության գոտի

Հինգ կետանոց ամրագոտիները սովորաբար լինում են մանկական նստատեղերում և մրցարշավային մեքենաներում։ Գոտկատեղի հատվածը միացված է ոտքերի միջև գտնվող գոտուն, և կան երկու ուսի գոտիներ, որոնք կազմում են նստատեղին կցելու հինգ կետ։ 4 կետանոց ամրագոտիները սրանց նման են, բայց առանց ոտքերի գոտու, մինչդեռ 6 կետանոց անվտանգության գոտին ունի երկու գոտի ոտքերի միջև։ NASCAR-ում 6 կետանոց ամրագոտին հայտնի է դարձել Դեյլ Էռնհարդտի մահից հետո, ով հինգ կետանոց գոտի էր կրում, երբ ենթարկվել մահացու վթարի։ Քանի որ սկզբում կարծել են, որ նրա գոտին կոտրվել է և հարվածից կոտրել է պարանոցը, որոշ թիմեր այդ պատճառով պատվիրել են վեց կետանոց կապանք[33]։

7 կետով

խմբագրել

Աերոբատիկական օդանավերը հաճախ օգտագործում են համակցված ամրագոտի, որը բաղկացած է հինգ կետանոց ամրագոտուց, որի վրա ավելորդ կողային գոտին ամրացված է օդանավի այլ մասի վրա, այնպիսի մանևրների ժամանակ, որոնք օդաչուին հանում են նստատեղից։ Օդաչուից պահանջվում է անջատել երկու ամրագոտիները, եթե անհրաժեշտ է պարաշյուտով թռչել խափանված ինքնաթիռից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Passenger Car Front Seat Occupant Protection (PDF) (Report). National Highway Traffic Safety Administration, Plans and Programs, Office of Planning and Analysis. 1984 թ․ հուլիսի 11. էջ IV-2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Seat Belts: Get the Facts». Motor Vehicle Safety. Centers for Disease Control. 2015 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Clearwater Car Accident Injuries | Whiplash Injuries». Clearwater Injury Lawyer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Cohen, Alma; Einav, Liran (2001 թ․ դեկտեմբերի 10). «The Effects of Mandatory Seat Belt Laws on Driving Behavior and Traffic Fatalities» (PDF). SSRN. Rochester, NY. doi:10.2139/ssrn.293582. S2CID 152488364. SSRN 293582. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  5. 5,0 5,1 DOT HS 810 741 4. Title and Subtitle 5. Report Date An Analysis of Motor Vehicle Rollover Crashes and March 2007 Injury outcomes
  6. Manby, Frederic (2009 թ․ օգոստոսի 24). «Clunk, click – an invention that's saved lives for 50 years». Yorkshire Post. Johnston Press Digital Publishing. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «HMRI News». Hmri.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  8. Janik, Erika (2017 թ․ սեպտեմբերի 25). «The Surprisingly Controversial History Of Seat Belts». Wisconsin Public Radio. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  9. Ronan, Larry (1979 թ․ ապրիլ). Seatbelts: 1949-1956. U.S. Department of Transportation, National Highway Traffic Safety Administration (DOT-TSC-NHTSA-79-1). էջ 17.
  10. 10,0 10,1 Ackerman, Daniel (2020 թ․ մայիսի 26). «Before face masks, Americans went to war against seat belts». msn.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. Shelden, C. Hunter (1955 թ․ նոյեմբերի 5). «Prevention, the only cure for head injuries resulting from automobile accidents». Journal of the American Medical Association. 159 (10): 981–6. doi:10.1001/jama.1955.02960270001001. PMID 13263134.
  12. «Automobile safety belt system - Patent 2855215». Freepatentsonline.com. 1958 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  13. 13,0 13,1 «The man who saved a million lives: Nils Bohlin - inventor of the seat belt». The Independent. 2009 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Trollhattan Saab—Saab 9-1, 9-3, 9-4x, 9-5, 9-7x News». Trollhattansaab.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  15. Andréasson, Rune; Bäckström, Claes-Göran (2000). The Seat Belt: Swedish Research and Development for Global Automotive Safety. Stockholm: Kulturvårdskommittén Vattenfall. էջեր 9, 15–16. ISBN 9789163093890.
  16. Johnson, Steven (2021). Extra Life (անգլերեն) (1st ed.). Riverhead Books. էջեր 186. ISBN 978-0-525-53885-1.
  17. Bohlin, Nils I. (1967). A Statistical Analysis of 28,000 Accidents with Emphasis on Occupant Restraint Value. 11th Stapp Car Crash Conference. Society of Automotive Engineers. doi:10.4271/670925. SAE Technical Paper 670925. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. «A Potted Seat Belt History». Drivers Technology. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. Kumar, R. Senthil (2016 թ․ ապրիլի 19). Textiles for Industrial Applications (անգլերեն). CRC Press. էջ 252. ISBN 978-1-4665-6650-7.
  20. Ahmad, Sheraz; Rasheed, Abher; Nawab, Yasir (2020 թ․ օգոստոսի 21). Fibers for Technical Textiles (անգլերեն). Springer Nature. էջեր 72–73. ISBN 978-3-030-49224-3.
  21. Foulois, Benjamin Delahauf (1980). From the Wright brothers to the astronauts. Arno Press. էջ 74. ISBN 9780405122118.
  22. Pool, William C. (1955). «The Origin of Military Aviation in Texas, 1910–1913». The Southwestern Historical Quarterly. LVIII (January): 342–371. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  23. Giles, Barney M. (1950 թ․ հոկտեմբեր). «Early Military Aviation in Texas». The Southwestern Historical Quarterly. LIV (October): 145–146. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  24. United States Congress House Committee on Public Works Subcommittee on Roads (1972). «1972 Highway Legislation: Hearings, Ninety-second Congress, Second Session». U.S. Government Printing Office. էջ 180. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  25. Hedgbeth, Llewellyn. «Development of Automotive Seatbelts». Second Chance Garage. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  26. Fischer, Kurt (2011 թ․ փետրվարի 16). «A Supplier's Perspective on Automotive Safety – Past, Present & Future» (PDF). University of Michigan - UMTRI Automotive Safety Conference. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  27. Mettner, J. (2006 թ․ մայիս). «"Crash" Was His Name; Car Safety Was His Game». Minnesota Medicine. 89 (5): 16–7. PMID 16764412. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  28. Johnson, Steven (2021). Extra Life (անգլերեն) (1st ed.). Riverhead Books. էջեր 187–188. ISBN 978-0-525-53885-1.
  29. «Federal Motor Vehicle Safety Standards; Occupant Crash Protection. Final Rule». nhtsa.dot.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  30. «Volvo Cars airbag celebrates 20 years». Volvoclub.org.uk. 2007 թ․ մայիսի 26. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «Three-point seatbelt inventor Nils Bohlin born». History.com. 2020 թ․ հուլիսի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  32. «Volvo's Three-Point Safety Belt Celebrates 50 Years of Saving Lives». theautochannel.com (Press release). 2009 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  33. «Earnhardt's death a watershed moment». Sports.espn.go.com. 2011 թ․ փետրվարի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  NODES
Done 1
eth 1
News 2
Story 3