Ամր Դիաբ
Ամր Դիաբ (արաբերեն՝ عمر دياب, լատիներեն Amr Diab, իսկական անուն-ազգանունը՝ Ամր Աբդուլ-Բասեթ Աբդուլ-Ազիզ Դիաբ (լատիներեն՝ Amr Abdul-Basset Abdul-Azeez Diab, հոկտեմբերի 11, 1961, Պորտ Սաիդ, Եգիպտոս), նշանավոր եգիպտացի կոմպոզիտոր, կինոդերասան և համա-արաբական երգիչ "կիլ" արաբական երիտասարդային երաժշտության[1]։ Նաև դերեր առած է կարգ մը եգիպտական ֆիլմերի մեջ։ Ունեցել է արաբական և միջազգային մեծ ճանաչում իր երգահանդեսներով ու փառատոներու մեջ մասնակցություններով։ Երեք անգամ շահել է Աշխարհի երաժշտության մրցանակ (World Music Awards)՝ 1998, 2002 և 2007 թվականներին։ Սիրված ու լայն տարածում ստացած երգերից են Թամալլի Մաաք (Tamally Ma'ak), Nour el Ain, Awedoni, Bahebak Aktar.
Ամր Դիաբ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | արաբ․՝ عمرو دياب |
Ի ծնե անուն | արաբ․՝ عمرو عبد الباسط عبد العزيز دياب |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1961 (63 տարեկան) Եգիպտոս |
Երկիր | Եգիպտոս |
Ժանրեր | Արաբական երաժշտություն |
Մասնագիտություն | Երգչիչ, դերասան |
Գործիքներ | կիթառ, վոկալ, դաշնամուր և ուդ |
Գործունեություն | 1983– |
Լեյբլ | Delta Sound?, Alam El Phan?, Rotana Music Group?, Nay for Media? և EMI |
Կրթություն | Արաբական երաժշտության բարձրագույն ինստիտուտ |
Ամուսին | Shereen Reda? և Dina El Sherbiny? |
Պարգևներ | |
Կայք | amrdiab.net |
Amr Diab Վիքիպահեստում |
Ամր Դիաբը որպես կոմպոզիտոր ու երգիչ լայնորեն ճանաչված ու սիրված է միջերկրածովյան շատ երկրներում[2]։ Երաժշտագետ Մայքլ Ֆրիշկոպֆի ուսումնասիրության համաձայն՝ նա, համատեղելով արևմտյան և եգիպտական ռիթմերը, ստեղծել է միջերկրածովյան երաժշտական յուրատիպ ոճը[3]։ Դեռ 1992 թվականին Ամր Դիաբը դարձել է եգիպտական և մերձավորարևելյան առաջին արտիստը, որ թողարկել է high-tech երաժշտական տեսահոլովակներ և այլ տեսանյութեր[3]։ 2014 թվականին նրա թողարկած Shoft El Ayam ալբոմը առաջին տեղն է գրավել Billboard World Albums Charts-ում. այդպիսով՝ Ամր Դիաբը դարձել է եգիպտական և մերձավորարևելյան առաջին երգիչ- կատարողը, ում հաջողվել է նման հաջողություն արձանագրել[4]։
Ալբոմներ
խմբագրել- 2020 — Sahran
- 2018 — Kol Hayaty
- 2017 — Maadi El Nas
- 2016 — Mn Asmaa Allah Al Hosna
- 2016 — Ahla W Ahla
- 2014 — Shoft El Ayam
- 2013 — El Leila (Tonight)
- 2011 — Banadeek Taala
- 2010 — Aslaha Btefre' (Promo Single)
- 2009 — Wayah (With Her) — Ներա հետ
- 2007 — El Leila De (This Night) — Այս Գիշերը
- 2005 — Kammel Kalamak (Keep Talking) — Շարունակիր խոսել
- 2005 — Greatest Hits (1996—2003)
- 2004 — Leily Nahary (Cd-Single)
- 2004 — Leily Nahary (My Day, My Night) — Իմ ցերեկը, իմ գիշերը
- 2004 — Greatest Hits (1986—1995)
- 2003 — Allem Alby (Teach My Heart) — Սովորեցրեք սրտիս
- 2001 — Aktar Wahed (The Most One)
- 2000 — Tamally Maak (Always With You) — Միշտ քեզ հետ
- 1999 — Amarein (Two Moons) — Երկու լուսին
- 1999 — The Best Of Amr Diab
- 1998 — Awedoony (They Got Me Used To) — Նրանք օգտագործել են ինձ
- 1996 — Nour El-Ain (Light Of The Eye — Habibi) — Աչքերիս լույսն ես, սիրելի՛ս
- 1995 — Ragaeen (We’ll Be Back) — Մենք կվերադառնանք
- 1994 — Zekrayat (Memories) — Հուշեր
- 1994 — W Ylomoony (And They Blame Me) — Եվ դեռ մեղադրում են ինձ
- 1993 — Ya Omrena (Our Life) — Մեր կյանքը
- 1992 — Ice Cream Fi Gleam (Ice Cream In Gleam) — Պաղպաղակ՝ լուսի շողերում
- 1992 — Ayamna (Our Days) — Մեր օրերը
- 1991 — Habibi (My Love) — Իմ սերը
- 1990 — Matkhafeesh (Don’t Worry) — Մի՛ հուզվեք
- 1989 — Shawaana (Missing You) — Ձանձրալի է
- 1988 — Mayyal (In Love) — Սիրահարվածը
- 1988 — Ya Helwa (Hey Pretty) — Հե՛, գեղեցկուհի՛
- 1987 — Khalseen (We’re Even) — Նույնիսկ մենք
- 1986 — Hala Hala (Welcome, Welcome) — Բարի գալուստ, բարի գալուստ
- 1985 — We Mneen Ageeb Nas (To whom I Complain?) — Ո՝ւմ բողոքեմ
- 1984 — Ghanny Men Albak (Sing From Your Heart) — Երգեք ի սրտե
- 1983 — Ya Tareea (O Road) — Օ՜, ճանապարհ
Ֆիլմագրություն
խմբագրելԱմր Դիաբի սիրված ու լայն տարածում ստացած երգերից մի քանիսը որպես սաունդթրեք օգտագործվել են մի շարք կինոնկարներում, այդ թվում՝
- «Wala Ala Baloh»-ը՝ Կաննի 2002 թվականի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Divine Intervention ֆիլմում (2002)[5],
- «Awedouni»-ն՝ Ջոն Մալկովիչի ռեժիսորական առաջնելույթը (դեբյուտը) հանդիսացող The Dancer Upstairs ֆիլմում (2002)[6],
- «El Alem Allah»-ը և «Nour El Ain»-ը՝ բրազիլական Կլոն (հեռուստասերիալ)ում (2001)[7],
- «Nafs El Makan»-ը՝ «Double Whammy» (ԱՄՆ, 2001) կատակերգական դրամայում[8],
- «Tamally Ma’ak»-ը և «Nour El Ain»-ը՝ Coco-ում (Ֆրանսիա, 2009),
- «Nour El Ain»-ը՝ 50-ից ավելի երկրներում ցուցադրված ամերիկյան «Մալքոլմը՝ ուշադրության կենտրոնում» հեռուստասերիալում[9]։
Պարգևներ
խմբագրել- 2009 — Երկու «The Big Apple Music Awards» — «Տարվա լավագույն երգիչ» և «Life Achievement award» («Ստեղծագործական ողջ կյանքի նվաճումների համար») անվանակարգերում[10]. world music award 2009 " wayah " middle east
- 2009 — Չորս «African Music Award» — «Տարվա արտիստ», «Տարվա երգ», «Լավագույն երգիչ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում[11].
- 1998, 2002, 2007 — «The World Music Award» — որպես ամենամեծաքանակ վաճառքն ապահոված մերձավորարևելյան երգիչ (համապատասխանաբար՝ «Nour El Ain», «Aktar Wahed» и «El Leila De» ալբոմների համար).
- 1998 — «The World Music Award» — Triple Platinum Award («Եռակի պլատինե մրցանակ»)՝ «Nour El Ain» ալբոմի վաճառքի արդյունքներով
- 1997 — Annual Arabic Festival — մրցանակներ «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն երգ», «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգերում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lesswing, Bryan (October 2009). «Sounds of the Middle East, Minnesota provide options for listeners». The DePauw. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Bio». IMDb. Կաղապար:Unreliable?
- ↑ 3,0 3,1 Frishkopf, Michael (2003). «Some Meanings of the Spanish Tinge in Contemporary Egyptian Music». In Plastino, Goffredo (ed.). Mediterranean mosaic: popular music and global sounds (PDF). Routledge. էջեր 145–148. ISBN 978-0-415-93656-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Shoft El Ayam's Billboard World Albums Chart performance». Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Саундтреки к Yadon ilaheyya». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Саундтреки к The Dancer Upstairs». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Саундтреки к O Clone». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Состав исполнителей "Double Whammy"». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Malcolm in the Middle, Season 4, Episode 4 notes». CNET Network: TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Официальный сайт The Big Appple Music Awards(անգլ.)
- ↑ Официальный сайт African Music Awards Արխիվացված 2010-05-07 Wayback Machine(անգլ.)
Գրականություն
խմբագրել- Michael Frishkopf. Some Meanings of the Spanish Tinge in Contemporary Egyptian Music : 22 p. // Mediterranean mosaic: popular music and global sounds :
[անգլ.] / ed. Goffredo Plastino. — Routledge, 2002. — 344 p. — (Perspectives on Global Pop). — ISBN 041593656X. — ISBN 9780415936569.
Արտաքին հղումներ
խմբագրել- Amr Diab World (archive)
- Ամր Դիաբ Internet Movie Database կայքում
- Երգչի պաշտոնական կայքէջը
- Альбомы Амра Диаба, выпущенные компанией EMI Music — Turkey(թուրքերեն)
- «عمرو دياب - البومات وأغاني». tarabyon (արաբերեն) — On-Line дискография певца. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամր Դիաբ» հոդվածին։ |