Այդերուկներ (լատին․՝ Somateria), սագանմանների ընտանիքի թռչուն։ Հիմնականում լինում են երեք տեսակի այդերուկներ՝ հսկա այդերուկ, ակնոցավոր և արքայական։ Բոլոր տեսակները ունեն նույն արտաքին կառուցվածքը՝համաչափ, երկար կտուց, երկար ճիրաններ, արտաքինից ծածկված է փետուրային ծածկով։ Նրանք իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են ծովերի վրա թռչելով և սնունդ հայթայթելով։ Նրանք շատ լավ են օգտագործում իրենց թևերը, և կարողանում են թռչել ծովից մոտ 20 մետր բարձրության վրա։ Նրանք սնվում են է խեցեմորթներով և ջրային անողնաշարավորներ (այդ թվում, միջատներով, անձրևորդներով, տափակ, կլոր, օղակավոր որդերով)։ Նրանք ցած են իջնում միայն հանգստանալու և բաազմանալու (վերարտադրություն) նպատակով։ Թռիչքի միջին արագությունը - մոտ 100 կմ/ժ[1]։ Բոլոր երեք տեսակներ տարածված են հյուսիսում Ռուսաստանում։ Մեծ թվով այդերուկներ կան նաև Անտարկտիդայում, Արկտիկայում և այլ հյուսիսային փոքր կղզիներում։
Նրանք ապրում են հիմնականում հյուսիսային ափամերձ շրջաններում։ Ձմռանը նրանք տեղաշարժվում են մի վայրից մյուսը։ Նրանք կարողանում են սուզվել ջրի մեջ՝ ձուկ որսալու նպատակով։ Նրանք նաև լավ լողորդներ են։
В. И. Лысенко., Том 5 - Птицы. Вып. 3 - Гусеобразные, Фауна Украины, К., «Наукова думка»։
В. К. Рябицев., Птицы Урала, Приуралья и Западной Сибири: Справочник-определитель, Екатеринбург էջ 88-89 — 608 էջ, ISBN 5-7525-0825-8։
C. Carboneras 1992. Family Anatidae (Ducks, Geese and Swans) in del Hoyo, J., Elliott, A., & Sargatal, J., eds., Vol. 1., Путеводитель по птицам мира (Handbook of the birds of the world), «Lynx Edicions», ISBN 84-96553-42-6։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 342)։