Այոզե Պերեսը ծնվել է Կանարյան կղզիներում՝ Սանտա Կրուս դե Տեներիֆեում, և իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Տեներիֆե» ակումբում։ Ակումբի կազմում նրա դեբյուտը կայացել է 2011/12 մրցաշրջանում չորրորդ դիվիզիոնում։ Հաջորդ մրցաշրջանում Պերեսը Սեգունդայում խփել է 15 գոլ և ընդգրկվել իսպանական երկրորդ դիվիզիոնի հինգ լավագույն ռմբարկուների շարքում։
2014 թվականի հունիսին Այոսեն չի ընդունել «Ռեալ Մադրիդի», «Բարսելոնայի» ու «Պորտու (ֆուտբոլային ակումբ)ի» առաջարկները և տեղափոխվել է «Նյուքասլ»։ Անգլիական պրեմիեր լիգայի 8-րդ փուլի շրջանակներում անցկացվող «Տոտենհեմի» դեմ խաղում Պերեսը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման առաջին րոպեներից և խաղի 58-րդ րոպեին խփել իր առաջին գոլը հօգուտ ակումբի (1:2), որն էլ հաղթական է դարձել իր թիմի համար։ Իր հաջորդ երկու խաղերի ընթացքում Այոսեն գոլ է խփել «Լիվերպուլի» (0:1) և «Վեստ Բրոմվիչի» դարպասները[3]։