Անդրեա Ռաջի

իտալացի ֆուտբոլիստ

Անդրեա Ռաջի (իտալ.՝ Andrea Raggi, հունիսի 24, 1984(1984-06-24)[1][2], Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Անդրեա Ռաջի
Andrea Raggi
Ռաջին Մոնակոյի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1984(1984-06-24)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա
Հասակ 187 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 24
Պատանեկան կարիերա
2002-2003 Իտալիա Էմպոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2003-2008 Իտալիա Էմպոլի 101 (2)
2003-2004   Իտալիա Կարարեզե 29 (1)
2008-2011 Իտալիա Պալերմո 2 (0)
2009   Իտալիա Սամպդորիա 13 (0)
2009-2010   Իտալիա Բոլոնյա 31 (1)
2010-2011   Իտալիա Բարի 16 (0)
2011-2012 Իտալիա Բոլոնյա 31 (0)
2012-ներկա Ֆրանսիա Մոնակո 155 (8)
Ազգային հավաքական
2007 Իտալիա Իտալիա Մ21 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2018

Ակումբային կարիերա

խմբագրել

Էմպոլի

խմբագրել

Ռաջին Էմպոլիի ակադեմիայի սան է։ 2003-04 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Կարարեզեի կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ ակումբի կազմում անցկացրած 29 խաղերում։ Իր դեբյուտը Էմպոլիի կազմում Ռաջին նշեց 2004 թվականի օգոստոսի 22-ին՝ Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Վերոնայի դեմ խաղում[5]։ 2004-05 մրցաշրջանում Ռաջին անցկացրեց 9 հանդիպում առաջնությունում, իսկ Էմպոլին հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Սերիա A[6]:

Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Ռաջին անցկացրեց 2005 թվականի սեպտեմբերի 21-ին՝ փոխարինման մտնելով Կալյարիի դեմ խաղում[7]։ 2006 թվականի հունվարի 15-ին՝ Ասկոլիի դեմ խաղում իտալացին հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[8]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2007 թվականի հունվարի 13-ին՝ Պարմայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի առաջին փուլի Ցյուրիխի դեմ խաղում[10]։ Էմպոլիի կազմում Ռաջին անցկացրեց 105 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Պալերմո

խմբագրել

2008 թվականի մայիսի 28-ին Ռաջին 4 տարվա պայմանագիր կնքեց Պալերմոյի հետ[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Ռավեննայի դեմ խաղում[13]։ 2009 թվականի հունվարի 8-ին Ռաջին վարձավճարով միացավ Սամպդորիային։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ Իտալիայի գավաթի Ուդինեզեի դեմ խաղում[14]։ Սամպդորիայի կազմում նա անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

2009 թվականի հուլիսի 13-ին Ռաջին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բոլոնյա։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[15]։ 2010 թվականի փետրվարի 21-ին նա հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[16]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 14-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[17]։ Վարձավճարի ընթացքում Ռաջին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[18]։ 2010 թվականի հուլիսի 16-ին իտալացին վարձավճարով միացավ Բարիին[19]՝ թիմի կազմում անցկացնելով 18 հանդիպում[20]։

Բոլոնյա

խմբագրել

2011 թվականի օգոստոսի 24-ին Ռաջին 200․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Բոլոնյա[21]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 8-ին՝ Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[23]։ 2011-12 մրցաշրջանում Ռաջին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[24]։

Մոնակո

խմբագրել

2012 թվականի հուլիսին Ռաջին 3 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 30-ին՝ Տուրի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[25]։ Իր առաջին մրցաշրջանում իտալացին դարձավ 4 գոլի հեղինակ անցկացրած 38 խաղերում՝ ընդգրկվելով տարվա խորհրդանշական հավաքականում[26] և օգնելով Մոնակոյին հաղթել Լիգա 2[27][28]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2013 թվականի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ժոաու Մոուտինյոյին Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի առաջնությունում խփեց 2014 թվականի ապրիլի 6-ին՝ Նանտի դեմ խաղում[30]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ռաջին անցկացրեց 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[31]։ Առաջին անգամ Մոնակոյի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի հունվարի 17-ին՝ Նանտի դեմ խաղում[32]։ 2016-17 մրցաշրջանում Ռաջին անցկացրեց 37 հանդիպում բոլոր մրցաշարերում[33]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Մոնակոյին հաղթել Ֆրանսիայի առաջնությունը[34][35]։ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[36][37]։ 2018 թվականի մարտի 31-ին իտալացին մասնակցեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղին, սակայն Մոնակոն պարտվեց 3-0 հաշվով[38]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ռաջին ներկայացրել է Իտալիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ 2007 թվականի հունիսին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[39]՝ անցկացնելով 2 հանդիպում, իսկ Իտալիան զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը առաջնությունում[40]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կարարեզե (վարձավճար) 2003–04 Սերիա C 29 1 0 0 29 1
Էմպոլի 2004–05 Սերիա B 9 0 1 1 10 1
2005–06 Սերիա A 24 0 0 0 24 0
2006–07 35 1 0 0 35 1
2007–08 33 1 2 0 1 0 36 1
Ընդհանուր 101 2 3 1 1 0 0 0 105 3
Պալերմո 2008–09 Սերիա A 2 0 1 0 3 0
Սամպդորիա (վարձավճար) 2008–09 13 0 3 0 1 0 17 0
Բոլոնյա 2009–10 31 1 1 0 32 1
2011–12 31 0 1 1 32 1
Ընդհանուր 62 1 2 1 0 0 0 0 64 2
Բարի (վարձավճար) 2010–11 Սերիա A 16 0 2 0 18 0
Մոնակո 2012–13 Լիգա 2 35 4 0 0 3 0 38 4
2013–14 Լիգա 1 28 1 4 0 1 0 33 1
2014–15 27 0 2 0 8 0 2 0 39 0
2015–16 31 2 3 1 9 1 1 0 44 4
2016–17 14 0 5 0 15 0 3 0 37 0
2017–18 20 1 2 0 2 0 4 0 28 1
2018–19 0 0 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 155 8 16 1 34 1 15 0 220 10
Կարիերայի ընդհանուր 378 12 27 3 36 1 15 0 456 16

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Էմպոլի
Մոնակո

Անհատական

խմբագրել
  • Լիգա 2-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական․ 2012–13[26]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - A. Raggi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Torino FC - FC Empoli, Aug 22, 2004 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Hellas Verona - FC Empoli, Sep 18, 2004 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  6. 6,0 6,1 «Serie B 2004-05 Stats & tables - Footipedia». www.footipedia.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  7. «FC Empoli - Cagliari Calcio, Sep 21, 2005 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Ascoli Calcio - FC Empoli, Jan 15, 2006 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «FC Empoli - Parma Calcio 1913, Jan 13, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «FC Empoli - FC Zürich, Sep 20, 2007 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Ceduto Andrea Raggi». 2008 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «DICHIARAZIONE DI ZAMPARINI — U.S. Città di Palermo». 2009 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «US Palermo - Ravenna FC, Aug 23, 2008 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  14. «Udinese Calcio - UC Sampdoria, Jan 21, 2009 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Aug 22, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Bologna FC 1909 - Juventus FC, Feb 21, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  17. «Bologna FC 1909 - UC Sampdoria, Mar 14, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  18. «Andrea Raggi | Football Stats | Monaco | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  19. «MOVIMENTI IN USCITA DEL PALERMO — U.S. Città di Palermo». 2010 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «Andrea Raggi | Football Stats | Monaco | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Andrea Raggi al Bologna». U.S. Citta' di Palermo (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  22. «ACF Fiorentina - Bologna FC 1909, Sep 11, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  23. «Juventus FC - Bologna FC 1909, Dec 8, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «Andrea Raggi | Football Stats | Monaco | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  25. «AS Monaco - Tours FC, Jul 30, 2012 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  26. 26,0 26,1 «2012/13 UNFP Awards» (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  27. 27,0 27,1 «MONACO CLINCH TITLE, NANTES AND GUINGAMP PROMOTED». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  28. «Monaco win Ligue 2 title, Nantes and Guingamp promoted». Eurosport. 2013 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  29. «Olympique Marseille - AS Monaco, Sep 1, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  30. «AS Monaco - FC Nantes, Apr 6, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  31. «AS Monaco - Bayer 04 Leverkusen, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  32. «AS Monaco - FC Nantes, Jan 17, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  33. «Andrea Raggi | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  34. 34,0 34,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  35. Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  36. «Subasic and Raggi sign new deals | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  37. «Danijel Subasic and Andrea Raggi sign new AS Monaco contracts | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  38. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  39. uefa.com. «Under-21 2007 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  40. uefa.com (2007 թ․ հունիսի 22). «Ten-man Italy claim Olympic prize». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  41. «Andrea Raggi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ռաջի» հոդվածին։
  NODES