Անուբիս
| |||||
հիերոգլիֆներ Անուբիս |
---|
Անուբիս, Ինպու (հին հունարեն՝ Άνουβις), Հին Եգիպտոսի աստվածությն շնագայլի գլխով և մարդու մարմնով, մահացածներին հանդերձյալ կյանք ուղեկցողը։ Հին թագավորությունում մեծ գերեզմանատների և գերեզմանների բարեխոս, մեռյալների թագավորության դատավորներից մեկը, թույների և դեղերի պահապան։ Հին եգիպտական դիցաբանությունում՝ Օսիրիսի որդին[1][2][3][4][5]։ Անուբիսի պաշտամունքի կենտրոնը համարվում էր XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլ քաղաքը։ Պատկերվում էր շնագայլի և Սաբ վայրի շան տեսքով, երբեմն շնագայլի կամ շան գլխով մարդու տեսքով[6]։ Օսիրիսի շրջափուլում օգնում էր Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում։ Սրբազան կենդանիներն են՝ շնագայլը[7], շունը։
Անուբիս | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն, Դիցաբանական հիբրիդներ և մահվան աստված |
Դիցաբանություն | Հին Եգիպտոս |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Ἄνουβις |
Զբաղմունք | մահացածներին հանդերձյալ աշխարհ ուղեկցորդ, գերեզմանների և մումիաների պահապան |
Հայր | Օսիրիս |
Մայր | Նեֆտիդա |
Ամուսին | Ինպուտ |
Զավակներ | Կեբխուտ |
Կապված կերպարներ | Գոռ, Օսիրիս, Իսիդա |
Հատկանիշներ | Զմռսման, մահվան և հանդերձյալ աշխարհի աստված, թույների և դեղերի պահապան |
Anubis Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱնիմիզմի դարաշրջանում Անուբիսը ներկայանում էր շնագայլի կերպարով[8]։ Հին Եգիպտոսի կրոնի զարգացման որոշակի ժամանակաշրջանից Անուբիսին սկսեցին պատկերել շան գլխով մարդու տեսքով, ընդ որում աստվածության գործառույթները փոփոխվել են։ XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլը Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում համարվում էր Անուբիսի պաշտամունքի կենտրոն[7]։ Եգիպտագետները նշում են այդ պաշտամունքի արագ և համատարած տարածումը վաղ ժամանակաշրջանում։ Հին թագավորության ժամակաշրջանում Անուբիսը հանդերձյալ աշխարհի տիրակալ էր և կրում էր Խենտիամենտի մականունը։ Բացի այդ, Օսիրիսի պաշտամունքի ի հայտ գալուց առաջ նա համարվում էր Արևմուտքի գլխավոր աստվածությունը։ Որոշ աղբյուրների տվյալներով «Խենտիամենտիու»-ն համարվում է տաճարի գտնվելու վայր, որտեղ երկրպագում էին այդ աստվածությունը[8]։
Տվյալ մականվան թարգմանության տարբերակներից մեկը համարվում է «Արևմուտքի բնակիչներից առաջինը»։ Օսիրիսի պաշտամունքի զարգացման հետ մեկտեղ ղեկավար Դուատի մականունը և Անուբիսի որոշ գործառույթներ անմիջապես անցնում են Օսիրիս աստծո մոտ (Հին Թագավորությունում նա մարմնավորում էր մահացած փարավոնին)[7]։ Անուբիսը դառնում է մահացածների ուղեկցորդ Ամենտիով (հին եգիպտ. «Արևմուտք»)՝ Դուատի տարածքը, որի միջով հոգին հայտնվում էր Օսիրիսի դատաստանին։
Մեռյալների գրքի տեքստերից մեկում ներկայացվում է եգիպտացիների մանրամասն պատկերացումները հանդերձյալ աշխարհի մասին։ Տվյալ տեքստը ենթադրաբար գրված էր XVIII դինաստիայի ժամանակներում։ Դրա գլուխներից մեկում ներկայացվում է Օսիրիսի դատաստանի նկարագրությունը, որի ժամանակ Անուբիսը Ճշմարտության կշեռքի վրա կշռում էր սիրտը։ Կշեռքի ձախ նժարին դրվում էր մահացածի սիրտը, իսկ աջին՝ Մաատ թագուհու փետուրը, որը խորհրդանշում էր ճշմարտությունը։
Անուբիսը Օսիրիսի շրջափուլում
խմբագրելՕսիրիսի շրջափուլում Անուբիսը Օսիրիսի և Նեֆտիդայի որդին։ Սեթի կինը՝ Նեֆտիդան սիրահարվել է Օսիրիսին և, ընդունելով Իսիդայի կերպարը, գայթակղում է նրան։ Արդյունքում ծնվում է Անուբիս աստվածը։ Վախենալով Սեթի հատուցմանը դավաճանության համար, Նեֆտիդան նորածնին թողնում է եղեգի մացառուտներում, որին հետո հայտնաբերում է Իսիդա աստվածուհին։ Հետագայում Անուբիս աստվածը սկսեց օգնել Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում և մասնակցեց Օսիրիսի վերականգնված մարմնի զմռսմանը[9]։
Անուբիսը անտիկ գրականության մեջ
խմբագրելՊլուտարքոսի «Իսիդան և Օսիրիսը» ստեղծագործության մեջ մեկնաբանություն է բերվում, որտեղ Անուբիսը Սեթի և Նեֆտիդայի որդին է, որը գտնվել և դաստիարակվել է Իսիդայի կողմից[10]։ Ստրաբոնը հիշատակում է, որ դա եգիպտական աստվածություն է, որին երկրպագել են XVII վերին եգիպտական նոմում[11]։ Ըստ Վերգիլիոսի, Անուբիսը պատկերված էր Էնեասի վահանի վրա[12]։ Յուվենալիսը հիշատակում է աստվածության երկրպագության մասին Հռոմում[13]։
Անուբիսի հետ կապված աստվածություններ
խմբագրել- Ինպուտ (հին.եգիպտ.)՝ եգիպտական դիցաբանության մեջ Դուատա աստվածուհին (մահացածների գտնվելու վայրը)։ Պատկերվում էր շան գլխով կնոջ տեսքով։ XVII (Կինոպոլի) վերին եգիպտական նոմում, նրա անունը կրող կինը, համարվում էր Անուբիսի կինը։ Երբեմն երկրպագվում էր որպես Անուբիսի կանացի ձև[8]։
- Ուպուաուտ (հին եգիպտ. «Ճանապարհներ բացող»), Օֆոիս (հուն.)՝ եգիպտական դիցաբանության մեջ գայլի տեսքով աստված, մահացածի ուղեկցողը դեպի Դուատ։
- Իսդես (նաև արտասանվում է որպես Աստենու, Աստեն, Իստեն կամ Աստես)՝ հանդերձյալ աշխարհի բարեխոսներից մեկը (Դուատ, Արևմտյան անապատ) եգիպտական դիցաբանության մեջ, այդ առումով մոտիկ Անուբիսին։ Իսդեսը պատկերվում էր խոշոր սև շան տեսքով, նույն կերպ, ինչպես Անուբիսը պատկերվում էր շնագայլի տեսքով։ Ուշ ժամանակաշրջանում նմանացվում է Անուբիսի հետ[7]։
- Հերմանուբիս (հին հունարեն՝ Ἑρμανοῦβις)՝ դիցաբանության մեջ եղել է աստված, ով իր կերպարով նմանվում էր Հերմեսին (հին հունական դիցաբանություն) և Անուբիսին (հին եգիպտական դիցաբանություն)[14][15]։ Օսիրիսի և Նեֆտիդայի որդին էր։ Հերմեսը և Անուբիսը ունեին նմանատիպ պարտականություններ (նրանք հոգիների ուղեկցորդներ էին[16]), ինչը, հավանաբար, հանգեցրել է այդ երկու աստվածությունների միաձուլմանը մեկում՝ Հերմանուբիսի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Мифы народов мира»
- ↑ 2,0 2,1 «Древнеегипетский словарь-справочник»
- ↑ 3,0 3,1 «Словарь духов и богов германо-скандинавской, египетской, греческой, ирландской, японской мифологии, мифологий индейцев майя и ацтеков»
- ↑ 4,0 4,1 «Краткий словарь мифологии и древностей». М. Корш. Санкт-Петербург, издание А. С. Суворина, 1894.
- ↑ «Словарь иностранных слов русского языка»
- ↑ Мифы народов мира / Ред. С. А. Токарев. — М.: Советская энциклопедия, 1991. — Т. 1, с. 89.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Иван Рак. Мифы Древнего Египта.
- ↑ 8,0 8,1 8,2 Макс Мюллер. Египетская Мифология.
- ↑ Freeman, 1997, էջ 91
- ↑ Плутарх. Об Исиде и Осирисе 14; 44, см. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 127.
- ↑ Страбон. География XVII 1, 40 (стр. 812)
- ↑ Вергилий. Энеида VIII 698
- ↑ См. Ювенал. Сатиры VI 534
- ↑ Peacock, 2000, էջեր 437–38 (Hellenistic kingdom)
- ↑ «Hermanubis | English | Dictionary & Translation by Babylon». Babylon.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Riggs, 2005, էջ 166
Արտաքին հղումներ
խմբագրել- Анубис// Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Статья об Анубисе
- В. Д. Гладкий «Древний Мир» Том 2 Արխիվացված 2018-08-27 Wayback Machine
- Анубисы Արխիվացված 2012-04-23 Wayback Machine
- Символы Египта Արխիվացված 2009-08-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուբիս» հոդվածին։ |