Անրի Կրոսս

ֆրանսիացի նկարիչ

Անրի Կրոսս (ֆր.՝ Henri Edmond Cross, իսկական անունը` Henri Edmond Delacroix, մայիսի 20, 1856(1856-05-20)[1][2][3][…], Դուե - մայիսի 16, 1910(1910-05-16)[1][2][3][…], Լե-Լավանդու[1]), ֆրանսիացի նկարիչ, նեոիմպրեսիոնիզմի առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Իրական անունը Հենրի Էդմոնդ Դելակրուա (ֆր.՝ Henri Edmond Delacroix), թարգմանել է իր ազգանունը ֆրանսերենից անգլերեն, որպեսզի չլինի նկարիչ Էժեն Դելակրուայի ստվերում։

Անրի Կրոսս
ֆր.՝ Henri-Edmond Cross
Ի ծնեֆր.՝ Henri Edmond Joseph Delacroix
Ծնվել էմայիսի 20, 1856(1856-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրԴուե
Վախճանվել էմայիսի 16, 1910(1910-05-16)[1][2][3][…] (53 տարեկան)
Մահվան վայրԼե-Լավանդու[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, վիմագրող, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճպուանտիլիզմ և նեոիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ15951308?, Afternoon in Pardigon? և Q17491894?
ՈւսուցիչEmile Dupont-Zipcy?
ԱշակերտներLucie Cousturier?
Ներշնչվել էԳյուստավ Կուրբե[4], Կլոդ Մոնե[4], Կամիլ Պիսսարո[4] և Պիեռ Պյուվի դը Շավան[4]
ԱմուսինIrma Clare?
ստորագրություն
Изображение автографа
 Henri-Edmond Cross Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Ponte San Trovaso (1902-1905)

Անրի Կրոսսը ծնվել է 1856 թվականին Ֆրանսիայի Դուե քաղաքում։ Ստացել է իրավաբանական կրթություն, այնուհետև Ֆրանսուա Բոնվենի դպրոցում սովորել է նկարչություն։ Կրոսսի վաղ աշխատանքներում գերիշխում են ռեալիստական տարրերը, «ծանր» գույները։ Հետագայում Մոնեի և Ժորժ Սյորայի ազդեցության ներքո կտավները լցվել են լույսով ու վառ գույներով։

1884 թվականին Պոլ Սինյակի և Սյորայի հետ միասին «Անլախների սալոնի» հիմնադրումից հետո Կրոսսն անցնում է նկարչության պուանտիլիզստական ոճին, սակայն նրա ծովային գործերն ու դիմանկարները կատարված են վրձնի լայն հարվածներով։ «Հիմնական» գույների առաջնային օգտագործման հետ կապված Կրոսսը դիտվում է որպես ֆովիզմի ավետաբեր։

Հետագա աշխատանքներում նկատելի է իտալական ազդեցությունը. ավելի մեղմ ոճը և ոչ այդքան համակարգված նկարչական տեխնիկա։ Կրոսսը ստեղծել է նաև բազմաթիվ ջրաներկ աշխատանքներ։

Ընտրյալ կտավներ

խմբագրել
  • «Երեկոյան երգ» 1893-1894 թվականներ, Փարիզ, Օրսե թանգարան
  • «Ոսկե կղզիներ» 1891-1892 թվականներ, Փարիզ, ժամանակակից արվեստի թագարան
  • «La baie à Cavalière» 1906 թվական, Սեն-Տրոպես, Անոնսիադ թանգարան
  • «Վենետիկ» 1903 թվական, Զալցբուրգ, Սալի թանգարան
  • «Պրովանսի ափը» 1906-1907 թվականներ, Դուայի, Դե լա Շարտրյոզ թանգարան
  • «Փոթորկից առաջ. լողացողները» 1907-1908 թվականներ, մասնավոր հավաքածու

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Die Welt der Malerei, Köln 1990
  • Baligand, Françoise (1998). Henri Edmond Cross: 1856–1910. Paris: Somogy. ISBN 978-2-85056-331-7.
  • Baligand, Françoise, Raphaël Dupouy, and Claire Maingon, Henri-Edmond Cross: Etudes et oeuvres sur papier, Le Lavandou, Lalan, 2006.
  • Los Angeles County Museum (1953). Watercolors by Paul Signac: with two of his paintings and works by Georges Seurat and Henri Edmond Cross: December 4 – January 17, 1954, Los Angeles County Museum. Los Angeles. OCLC 145967784.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Կրոսս» հոդվածին։
  NODES