Աուգսբուրգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աուգսբուրգ (այլ կիրառումներ)
Աուգսբուրգ, քաղաք Գերմանիայում՝ Բավարիայի հարավ-արևմուտքում։ Այն վերջին 500 տարվա ընթացքում անկախ քաղաք է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Աուգսբուրգ | |||||
Augsburg | |||||
| |||||
Աուգսբուրգի քաղաքային սրահի և այլ տեսարժան վայրերի տեսարանը | |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Շվաբիա | ||||
Ներքին բաժանում | Augsburg-Innenstadt?, Oberhausen?, Augsburg-Bärenkeller?, Augsburg-Firnhaberau?, Augsburg-Hammerschmiede?, Lechhausen?, Q760487?, Pfersee?, Augsburg-Hochfeld?, Q760462?, Q760501?, Augsburg-Hochzoll?, Augsburg-Haunstetten?, Augsburg-Göggingen?, Augsburg-Inningen?, Augsburg-Bergheim? և Augsburg-Universitätsviertel? | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 15 թ. | ||||
Մակերես | 146,87 կմ² | ||||
ԲԾՄ | 489 մետր, 498 մետր, 482 մետր | ||||
Բնակչություն | ▲303 150 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0821 | ||||
Փոստային դասիչ | 86150, 86199, 86152, 86153, 86154, 86156, 86157, 86159, 86161, 86163, 86165, 86167, 86169 և 86179 | ||||
Ավտոմոբիլային կոդ | A | ||||
Պաշտոնական կայք | augsburg.de | ||||
| |||||
Աուգսբուրգը համալսարանական քաղաք է, և Լանդկրեյս համալսարանը գտնվում է այստեղ։ Այն Բավարիայի 3-րդ ամենամեծ քաղաքն է՝ 280,000 բնակչությամբ։ Նոյս և Թրիեր քաղաքներից հետո Աուգսբուրգը Գերմանիայի ամենահին քաղաքն է՝ հիմնադրված Օկտավիանոս Օգոստոսի կողմից։
Աուգսբուրգը Գերմանիայի միակ քաղաքն է, որն ունի իր տոնը։ Այն նշվում է օգոստոսի 8-ին։
Աուգսբուրգը Պատրիկյան ընտանիքի բնակավայրն է։
Պատմություն
խմբագրելԸստ Դրասուսի և Տիբերիոսի՝ քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. 15 թվականին Օկտավիանոս Օգոստոս կայսր կողմից։
Վաղ զարգացումը տեղի է ունեցել 400-ական թվականներին՝ Հռոմեական Կայսրությանը միանալուց հետո, մանավանդ, իր ռազմական, տնտեսական և աշխարհագրական հիանալի դիրքի շնորհիվ։ Քաղաքը Ալպերն անցնելու ուղիղ միջոցն էր։ Բացի այդ, Աուգսբուրգը Եվրոպայի արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ կապերի գերկենտրոնն է, որոնք միջնադարում դարձան առևտրական խոշոր ուղիներ[2]։
120-ական թվականներին Աուգսբուրգը դարձավ հռոմեական Ռացիա նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը գրավվել է հոների կողմից 5-րդ, Կառլոս Մեծի կողմից՝ 8-րդ, իսկ Բավարիայի դուքս Վելֆի կողմից՝ 11-րդ դարում, սակայն այս իրադարձություններից հետո ավելի է բարգավաճել։
Աուգսբուրգի ապաշխարությունը
խմբագրելԱուգսբուրգը ազատ քաղաքի կարգավիճակ է ստացել 1276 թվականի մարտի 9-ին։ 1276-1803 թվականներին այն անկախ էր իր կառավարչից՝ կայսր-եպիսկոպոսից։
Իտալիայի ուղիների գերկենտրոն հանդիսանալու և ռազմավարական դիրքի շնորհիվ Աուգսբուրգը շուտով դառնում է առևտրային կենտրոն։ Աուգսբուրգն արտադրում էր հյուսված իրերի, հագուստի և գործվածքների մեծ քանակություն։ Քաղաքը դարձավ երկու բանկային ընտանիքների՝ Ֆուգգերների և Վելսերի հենակետը։
1530 թվականին Աուգսբուրգի ապաշխարությունը կատարվեց հռոմեական բոլոր կայսրերի կողմից Աուգսբուրգի հացադուլի ժամանակ։ Աուգսբուրգի խաղաղությունից հետո (1555), որի համաձայն կրոնական բոլոր փոքրամասնությունները պետք է հավասար լինեին, կաթոլիկ-բողոքական խառը ավագանու գլխավորությամբ տեղի ունեցավ բնակչության բողոք։
Երեսնամյա պատերազմ
խմբագրելԿրոնական խաղաղությունը քաղաքում հիմնականում պահպանվել է՝ չնայած դավանանքի աճող լարվածությունը մինչեւ Երեսնամյա Պատերազմը (1618-1648)։ 1629 թվականին Ֆերդինանտ II-ը հրապարակեց վերականգնողական հրամանագիր, որը վերականգնում էր 1552 թվականի օրինական դրությունը։ Հրամանագրի մեջ կիրառված անհավասարությունը չեղյալ համարվեց, երբ 1632 թվականի ապրիլին Գուստավ Ադոլֆուսի ղեկավարության տակ գտնվող շվեդական բանակը գրավեց Աուգսբուրգն առանց դիմադրության։
1634 թվականին շվեդական բանակը ջախջախվեց Նյորդիլգենի մոտ։ 1634 թվականի հոկտեմբերին կաթոլիկ բազմությունը շրջափակեց Աուգսբուրգը։ Շվեդական կայազորը հրաժարվեց հանձնվելուց, սակայն 1634-1635 թվականների ձմռանը պաշարվեց։ Քաղաքի բնակչությունը 70,000-ից դարձավ 16,000։
Իննամյա պատերազմը
խմբագրել1686 թվականին Լեոպոլդ I կայսրը ձևավորում է Աուգսբուրգի Լիգան, որը Անգլիացիների կողմից ստանում է «Մեծ Դաշինք» անվանումը (1689)։ Եվրոպական ընդդիմության կզմում էին Ավստրիան, Բավարիան, Բրանդենբուրգը, Անգլիան, Հռոմեական Կայսրությունը, Կուրպֆալցը, Պորտուգալիան, Սավոյան, Սաքսոնիան, Իսպանիան, Շվեդիան և Գերմանիայի Միացյալ Նահանգները։ Այն ձևավորվել էր Կուրպֆալցը Ֆրանսիայից ոչ կախյալ դարձնելու համար։ Կազմակերպությունը Իննամյա պատերազմի ընթացքում պատերազմել է Ֆրանսիայի դեմ։
Աուգսբուրգն իր գագաթնակետին է հասել 15-րդ և 16-րդ դարերի ընթացքում՝ Ֆուգգեր և Վելսեր ընտանիքների հիմնած բանկային և մետաղային բիզնեսների շնորհիվ։ Աուգսբուրգի հարստությունը գրավում էր հովանավոր փնտրող նկարիչների, քանդակագործների և երաժիշտների։ Ավելի ուշ դարերում քաղաքը դարձավ կոմպոզիտոր Լեոպոլդ Մոցարտի և դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի ծննդավայրը։ Ռոկոկո ոճը այնքան հայտնի դարձավ քաղաքում, որ շուտով այն Գերմանիայում հայտնի դարձավ որպես «Աուգսբուրգի ոճ»։
Անկախ քաղաքի կարգավիճակի կորուստ և արդյունաբերական հեղափոխության վերածնունդ
խմբագրել1806 թվականին, երբ Հռոմեական Կայսրությունը լուծարվեց, Աուգսբուրգը կորցրեց իր անկախությունը և միացավ Բավարիայի Կայսրությանը։ 1817 թվականին քաղաքը դարձավ Օբերդոնուկրեյսի վարչական մայրաքաղաքը, այնուհետև՝ 1837 թվականին, դարձավ Շվաբիա և Նյուբուրգ նահանգի վարչական մայրաքաղաքը։
19-րդ դարի վերջին Աուգսբուրգի տեքստիլ արդյունաբերությունը կրկին աճեց։
Զինված ուժեր
խմբագրելԱուգսբուրգը պատմականորեն և ռազմականորեն կարևոր քաղաք է իր ռազմավարական դիրքի շնորհիվ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող գերմանական վերազինման ընթացքում քաղաքի զորամասերը մեկից դարձան երեքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ռազմական ոլորտին կապված մոտ 1300 զինված բանվորներ գտնվում էին Աուգսբուրգից դուրս տեղակայված ճամբարում։
1945 թվականին ամերիկական բանակը գրավեց քաղաքը, ծանր ռմբակոծեց և վնասեց։
Ամերիկյան ռազմական ուժերի առկայությունը քաղաքում սկսվեց «11-րդ Airborne» հետախույզների առկայությամբ, որին հետևեցին «7-րդ Corps Artillery», «701-րդ ռազմական խելացի խումբը» և, վերջապես, «66-րդ ռազմական խելացի խումբը»։ Նրանք Կասերնի հրամանատարությունը Գերմանիային հանձնեցին 1998 թվականին։
Քաղաքականություն
խմբագրելՔաղաքական ինքնավար շրջան
խմբագրել1266 թվականից 1548 թվականներին Շտադֆլեգերը (քաղաքի կառավարության գլուխը) և մայորը որոշում էին միմյանց փոխարեն, երբեմն, միաժամանակ։ 1548 թվականին գլխավոր դերը ստանձնեց միայն Շտադֆլեգերը, որը պաշտոնավարեց մի քանի տարիներ։
1806 թվականին՝ Բավարիային փոխանցվելուց առաջ, Աուգսբուրգը կառավարվում էր մագիստրատի կողմից, որն աջակցություն էր ստանում հավելյալ խորհրդի՝ «Համայնական հանձնաժողովի» (Gemeindebevollmächtige) կողմից։
1907 թվականին քաղաքն ուներ 100,000 բնակչություն։
Բնակչություն
խմբագրելՏարի | Բնակչություն |
---|---|
1635 | 16,432 |
1645 | 19,960 |
1806 | 26,200 |
1830 | 29,019 |
1871 | 51,220 |
1890 | 75,629 |
1900 | 89,109 |
1910 | 102,487 |
1925 | 165,522 |
1933 | 176,575 |
1939 | 185,369 |
1950 | 185,183 |
1961 | 208,659 |
1970 | 211,566 |
1975 | 252,000 |
1980 | 246,600 |
1985 | 244,200 |
1987 | 242,819 |
1990 | 256.877 |
1991 | 259.884 |
1992 | 264.852 |
1993 | 264.764 |
1994 | 262.110 |
1995 | 259.699 |
1996 | 258.457 |
1997 | 256.625 |
1998 | 254.610 |
1999 | 254.867 |
2000 | 254.982 |
2001 | 257.836 |
2002 | 259.231 |
2003 | 259.217 |
2004 | 260.407 |
2005 | 262.676 |
2006 | 262.512 |
2007 | 262.992 |
2008 | 263.313 |
2009 | 263.646 |
2010 | 264.708 |
2011 | 266.647 |
Տրանսպորտ
խմբագրելՃանապարհներ
խմբագրելՀիմնական ճանապարհը A 8-ն է, որը գտնվում է Մյունխենի և Շտուտգարդի միջև։
Հասարակական տրանսպորտ
խմբագրելՀասարակական տրանսպորտը կառավարվում է Աուգսբուրգի տրանսպորտի միության կողմից՝ կենտրոնական Շվաբիայի մոտ գտնվող։ Կան 7 երկաթգծեր, տրամվայի՝ 5, քաղաքային ավտոբուսի՝ 27 և գիշերային ավտոբուսի 6 գծեր, ինչպես նաև մի քանի տաքսի ընկերությոններ։
Աուգսբուրգի տրամվայի ցանցը կազմում է 35,5 կմ 1996 թվականին համալասարանին միացնող ուղիների բացումից հետո։ Տրամվայի 5,2 կմ երկարությամբ ուղի բացվել է 2010 թվականին։
Օդային տրանսպորտ
խմբագրել2005 թվականից Աուգսբուրգը մատուցում էր նաև օդային ծառայություններ Աուգսբուրգի օդանավակայանի շնորհիվ։ Սակայն օդային սարքերը նույն թվականին տեղափոխվեցին Մյունխենի օդանավակայն։
Տնտեսություն
խմբագրելԱուգսբուրգը տնտեսական կենսունակ քաղաք է։ Համաշխարհային շուկայի շատ առաջատարներ, ինչպիսիք են MAn, EADS, KUKU ընկերությունները, արտադրում են բարձր տեխնոլոգիական ապրանքներ (տպագրիչներ, դիզելային շարժիչներ, արդյունաբերական ռոբոտներ, հրթիռներ)։ Մյունխենից հետո, Օգսբուրգը Բավարիայի ստեղծարար տեխնոլոգիաների ամենամեծ կենտրոնն է։
Գլխավոր կազմակերպություններ
խմբագրել- Բոև Սիստեք
- EADS
- Ֆուրեսիա
- Ֆիջուցու տեխնոլոգիական կենտրոն
- ԿՈՒԿԱ ռոբոտաշինական համակարգ
- ՄԱՆ
- Մանրոլանդ
- ՄՏ-օդանավակայան
- NCR
- Օսրամ
- Օդային բարձրակարգ տեխնիկա
- Սիեմանս
- UPM-Kymmene
- Վելթբիլթ
- Ամազոն
- Կանոմ
Կրթություն
խմբագրելԱուգսբուրգը հետևյալ համալսարանների քաղաքն է.
- Աուգսբուրգի համալսարան[3]
- Աուգսբուրգի կիրառական գիտությունների համալսարան
Քաղաքի հայտնի մարդիկ
խմբագրել- 890-973 սուրբ Ուլրիխ
- 1070-1127 սուրբ Վոլհարդ
- 1442-1528 Էրհարդ Ռատդոլտ, հրատարակիչ
- 1459-1525 Հակոբ Ֆուգգեր, բիզնես ոլորտի հիմնադիրներից
- 1497-1574 Մաթեոս Շվարց, բանաստեղծ
- 1573-1646 Էլիաս Հոլլ, ճարտարապետ
- 1580-1627 Հուլիոս Շիլիներ, աստղագետ
- 1719-1787 Լեոպոլդ Մոցարտ, ջութակահար-կոմպոզիտոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայրը
- 1858-1913 Ռուդոլֆ Դիզել, Դիզելային շարժիչի հայտնաբերողը
- 1898-1956(չաշխատող հղում) Բերլոտ Բրեխտ, գերմանացի հայտնի գրող
- 1920-2011 Միտեք Փեմպեր, Օսկարի մրցանակակիր[4][5]
- 1939-2012 Հելմուտ Հելլար, ֆուտբոլիստ, Ֆիֆայի 1954 թվականի առաջնության խաղացող
- 1948 Վոլֆ Բլիցեր, լրագրող CNN հեռուստաընկերությունում
- 1957 Բերնհարդ Լենգեր, հայտնի գոլֆ խաղացող
- 1961 Արմին Վեհ, ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի մարզիչ
- 1983 Ֆիլիպ Խոլշչեյբեր, Գերմանիայի ֆուտբոլիստ
- 1983 Անդրեաս Բուրանի, Գերմանացի երգիչ, երգահան
Սպորտ
խմբագրելԱուգսբուրգ ՖԱ-ն աջակցում է Բունդեսլիգային 2011 թվականից։
Քաղաքը «DEL» հոկեյի թիմի բնակավայրն է։ Այստեղ է ձևավորվել նաև «AEV» հոկեյի թիմը 1878 թվականին։
Պատկերասրահ
խմբագրել-
Աուգսբուրի քաղաքային սրահը
-
Սուրբ Աննա եկեղեցի
-
Շելզերպալաիս
-
Կաուգսբուրգի տաճարը
-
Կաուգսբուրգի տաճարի ներսում
-
Օգսբուգի հյուրանոցի աշտարակը
-
Ֆունֆգրատտուրմ աշտարակը
-
Սուրբ Մարիայի տան բռնակը
-
Աուգսբուրգի ժողովարանը
-
Սուրբ Ուլրիխ և Աֆրա
-
Աուգսբուրգը՝ երկնքից
-
Աուգսբուրգի Գոեգինգեն թատրոնը
-
Սոննենուհր դարպասը
-
Յոհան Ֆուգգերսի արձանը Աուգսբուրգում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ Քաղաքի պաշտոնական կայքի տեղեկությունը
- ↑ Աուգսբուրգի համալսարանները
- ↑ «www.montrealgazette.com». Agence France-Presse. The Gazette (Montreal). 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ Martin, Douglas (2011 թ․ հունիսի 18). «Mietek Pemper, 91, Camp Inmate Who Compiled Schindler's List». New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգսբուրգ» հոդվածին։ |