Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապար (այլ կիրառումներ)

Ապար, երկրակեղևը կազմող մեկ կամ մի քանի միներալներից կազմված բնական զանգվածներ։ Ապարները ըստ ծագման դասակարգվում են երեք տեսակի՝ հրաբխային, նստվածքային, փոխակերպային։ Հրաբխային և փոխակերպային ապարները կազմում են երկրակեղևի 90%–ը, իսկ մնացած 10%–ը բաժին է ընկնում նստվածքային ապարներին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործել է Ռուս գիտնական Սևերգինը 1798 թ-ին։

Ապար

Մագմայական ապարներ

խմբագրել

Մագմայական ապարներն առաջանում են Երկրի խոր հորիզոններում՝ սիլիկատային հալոցքների (մագմա կամ լավա) սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Դրանք բաժանվում են ներժայթուք (ինտրուզիվ)՝ գաբրո, գրանիտ, դիորիտ և այլն, և արտաժայթուք (էֆուզիվ)՝ բազալտ, անդեզիտ, տուֆ և այլն ապարների։

 

Հայաստանում

խմբագրել

Հայաստանի տարածքի մեծ մասը ծածկված է արտավիժած հրաբխային ապարներով, մեծ մասամբ՝ բազալտների, անդեզիտների, ռիոլիտների հոսքերով ու ծածկոցներով, բազմատեսակ տուֆերով (Գեղամա, Արագածի և Սյունիքի զանգվածներ, Շամիրամի, Եղվարդի սարավանդներ և այլն)։ Ներժայթուք ապարների տարածքն ավելի քան 2 հզ․ կմ² է (Մեղրու պլուտոն, Գեղիի, Արամազդի, Սվարանցի, Հաղպատի, Թեժլեռան, Աղվերանի և այլ զանգվածներ)։

Նստվածքային ապարներ

խմբագրել

Նստվածքային ապարներն առաջանում են Երկրի մակերևույթին կամ ոչ մեծ խորություններում՝ ծովային ու ցամաքային նստվածքների վերափոխման հետևանքով (դիագենեզ, քարացում)։ Ըստ ծագման՝ նստվածքային ապարները լինում են բեկորային (ավազ-ավազաքար, խճաքար-փշրաքար, գլաքար-խառնաքար), կավային (կավեր, քարացած կավեր կամ արգիլիտներ, լյոսանման կավեր և այլն), ոչ բեկորային՝ քիմիածին, կենսաքիմիածին, օրգանական (կրաքար, քարաղ, դիատոմիտ, քարածուխ, այրվող թերթաքարեր, բազմաբնույթ կրաքարեր և այլն)։ Նստվածքային ապարներին բնորոշ է շերտայնությունը։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում տարածված են Արարատի, Լոռու, Վայոց ձորի մարզերում, Որոտանի միջին հոսանքի ավազանում, Փամբակի հովտում և այլուր։

Փոխակերպային ապարներ

խմբագրել

Փոխակերպային ապարներն առաջանում են հրաբխային և նստվածքային ապարների փոփոխման հետևանքով։ Երկրակեղևում ջերմադինամիկական պայմանների փոփոխությունը հանգեցնում է միներալային կազմի և կառուցվածքի վերափոխումների, որոնք ընթանում են պինդ վիճակում, առանց ապարների հալման։ Փոխակերպման գլխավոր գործոններն են բարձր ջերմաստիճանն ու բարձր ճնշումը։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում տարածված են Արզականի, Հանքավանի բյուրեղային լեռնազանգվածներում։ Փոխակերպային են սկառնը, գնեյսը, մարմարը։

Ջրամերժ ապարներ

խմբագրել

Այս ապարներն ունեն մասնիկների խիտ դասավորության, աննշան ծակոտկենության պատճառով իրենց միջով ջուր գործնականորեն չեն անցկացնում։ Ջրատար հորիզոնից վերև տեղադրված ջրամերժ ապարների շերտը կոչվում է ջրամերժ ծածկ, իսկ ներքևում գտնվողը՝ ջրամերժ հիմք։

Ջրամերժ ապարներ են համարվում կավերը, ծանր ավազակավերը, հոծ-զանգվածային հրային, նստվածքային և մետամորֆային ապարները։

Անջատման ձևեր

խմբագրել

Բլոկների բաժանվելու ձևերը պայմանավորված են ապարների բաղադրությամբ, ներքին լարվածությամբ, արտաքին ուժերով։ Նրանք լինում են՝

Սյունաձև անջատումները հիմնականում առպջանում են հրաբխային ապարներում։ Բնորոշ օրինակ են Հրազդանի կիրճում բազալտների սյունաձև անջատումները (Երևանի և Արզնի առողջարանի մոտ), որոշակի ուղղության ճաքերով անջատվելով, նրանք ընդունել են բազմանիստ (3—9 նիստ) սյուների ձև։

Ապարների անջատման ձևերի բնույթը գործնական նշանակություն ունի ապարների շահագործման ժամանակ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 505  
  NODES
Done 1