Ավանշ
Ավանշ (լատին․՝ Aventicum, ֆր.՝ Avenches), քաղաք Շվեյցարիայի Վո ֆրանսախոս կանտոնում, Լոզան-Բեռն տրանսպորտային մայրուղու վրա։ Մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը եղել է Վո կանտոնի Ավանշի շրջանի վարչական կենտրոնը, որից հետո մտել է նորաստեղծ Broye-Vully շրջանի կազմի մեջ[1]։ 2006 թվականից նրան է միացվել Դոնատիր (Donatyre) համայնքը, 2011 թվականի հունվարի 1-ից՝ Oleyres-ը[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ավանշ | |||
ֆր.՝ Avenches | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Broye-Vully District? | ||
Մակերես | 19,46 կմ², 19,47 կմ² | ||
ԲԾՄ | 480 մետր, 435 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▲4282 մարդ (դեկտեմբերի 31, 2018) | ||
Հեռախոսային կոդ | 026 | ||
Փոստային դասիչ | 1580 | ||
Ավտոմոբիլային կոդ | VD | ||
Պաշտոնական կայք | avenches.ch | ||
| |||
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Ավանշում ապրում էր 4.208 մարդ, որոնց 32.9%-ը օտարազգիներ էին[3]։
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][5]
Պատմություն
խմբագրելՀին հռոմեական Ավենտիկում քաղաքը հիմնադրել է Հուլիոս Կեսարը՝ իր գալլական ռազմարշավների ժամանակաշրջանում։ Նորաստեղծ բնակավայրը դարձել է հին հռոմեական Հելվեցիա մարզի վարչական կենտրոնը, ծաղկման շրջանում ունեցել շուրջ 20 հազար բնակիչ, որ բավականին պատկառելի թվաքանակ էր այն ժամանակներում, և այն էլ՝ հյուսիսային ու լեռնային բնակավայրի համար։ Սակայն չորրորդ դարում ֆրանկների ու բուրգունդացիների հարձակումների հետևանքով քաղաքն անկում է ապրել, և այսօր նրա բնակչության թիվը հնգապատիկ զիջում է հնագույն ժամանակների ցուցանիշին։ Այդուհանդերձ, Ավանշը շարունակում է մնալ հնագետների ու զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնող բնակավայր։ Պատմամշակութային հնագույն հուշարձաններից հիշարժան են հատկապես հին հռոմեական ամֆիթատրոնի ու թատրոնի, տաճարի, բաղնիքի, քաղաքային աշտարակավոր պարսպի ավերակները։ Շվեյցարիայի պատմամշակութային ժառանգության ցանկում, բացի վերոնշյալներից, ընդգրկված են նաև Ավանշի միջնադարյան միջնադարյան ամրոցը, Cure-ը, շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին, Դոնատիրի տաճարը, Tour de l’évêque-ը (Եպիսկոպոսի աշտարակը)՝ ամֆիթատրոնով և հռոմեական թանգարանը։ Ինքը՝ Ավանշ քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև Haras fédéral կոչվող տարածքը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ավենտիկումի ավերակները
-
Ամրոցը
-
Եպիսկոպոսի աշտարակը, ամֆիթատրոնն ու հռոմեական թանգարանը
-
Դոնատիրի տաճարը
-
Cure-ը
-
Ռեֆորմիստական եկեղեցին
-
Ձիարշաի դաշտը Haras fédéral-ում
-
Haras fédéral-ի ախոռները
-
Թատրոնի ավերակները
-
Հին հռոմեական տաճարի ավերակները
-
Հնագույն պարիսպը՝ աշտարակով
Անվանի մարդիկ
խմբագրել- Մարիուս Ավանշեցի (532 – 596) - եպիսկոպոս, ժամանակագիր
- Ֆրեդեգար - յոթերորդ դարի ֆրանկ պատմիչ, (Ֆրեդեգարի ժամանակագրություն, 642 թ.) աշխատության հեղինակ
- Ernest Failloubaz (ծնվ. 1892 թ., Ավանշում – 1919) - շվեյցարական օդագնացության պիոներներից
- Loulou Boulaz (ծնվ. 1908 թ., Ավանշում – 1991) - շվեյցարացի լեռնագնաց և լեռնադահուկորդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz Արխիվացված 13 Նոյեմբեր 2015 Wayback Machine (գերմ.) accessed 4 April 2011
- ↑ Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz published by the Swiss Federal Statistical Office (գերմ.) accessed 17 February 2011
- ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված 28 Հունիս 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Avenches in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված 30 Սեպտեմբեր 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ավանշի համայնքապետարան, պաշտոնական կայքէջ
- Ավանշը Շվեյցարիայի քարտեզի վրա
- պաշտոնական կայքէջ(չաշխատող հղում)
- «Авенхес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Լուսանկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավանշ» հոդվածին։ |