Արթուր Դոուվ (անգլ.՝ Arthur Garfield Dove օգոստոսի 2, 1880(1880-08-02)[1][2][3][…], Կանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 23, 1946(1946-11-23)[4][3][5][…], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, ամերիկյան առաջին աբստրակցիոնիստներից մեկը։

Արթուր Դոուվ
Ծնվել էօգոստոսի 2, 1880(1880-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրԿանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 23, 1946(1946-11-23)[4][3][5][…] (66 տարեկան)
Մահվան վայրՀանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Թեմաներմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներReflections?
ԱմուսինHelen Torr?
 Arthur Dove Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ունևոր ընտանիքում, ծնողները եղել են տեղաբնիկներ Անգլիայից։ Նկարչի հայրը զբաղվել է քաղաքականությամբ և եղել է հաջողված ձեռնարկատեր, շինարարական նյութերի արտադրության գործարանների սեփանակատեր։ Պատանին հետաքրքրվելիս է եղել գեղանկարչությամբ և երաժշտությամբ։ Դոուվը իր առաջին նկարչության դասը վերցրել է իր սիրողական նկարիչ հարևանից, ով Դոուվին սովորեցրել է բնանկարային գեղանկարչություն։ Հետագայում ավարտել է Կոռնելի համալսարանը, որտեղ արդեն հայտնի է եղել որպես տաղանդավոր նկարազարդիչ։ 1907 թվականին իր կնոջ հետ միասին մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է մի խումբ, որի անդամները եղել են ամերիկացի ավանգարդիզմմի ներկայացուցիչներ, ովքեր գտնվում էին Անրի Մատիսի ստեղծագործությունների և ֆրանսիական Ֆովիզմի ազդեցության տակ։ 1908 և 1909 թվականներին Դոուվը ցուցադրել է իր կտավները Փարիզի Աշնանային սալոնում։ Վերադառնալով Նյու Յորք` նա վերջնական որոշում է կայացնում դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ։ Նկարազարդողի և գովազդ պատրաստողի հեռանկարից դժգոհելով` նա հեռանում է Նյու Յորքից դեպի գյուղական տեղանք, որպեսզի իր ընտրված ոճով ավելի մոտիկից նվիրվի բնությանը։

1909 թվականին Դոուվը ծանոթանում և ընկերական հարաբերություններ է ստեղծում պատկերասրահի աշխատակից Ալբերտ Ստիգլիցի հետ, ով նկարչին առաջարկում է իր 291 համարի ժամանակակից արվեստի պատկերասրահը։ Այնտեղ նա 1910 թվականին ցուցադրում է իր կտավները Երիտասարդ ամերիկացի նկարիչների (անգլ.՝ Young American Painters) շնորհանդեսի ժամանակ։ Սկսած 1911-1912 թվականներից` նա ստեղծում է իր առաջին` Վասիլի Կանդինսկիի աշխատանքներին նման վերացական բնանկարները։ 1912 թվականին կայանում է Դոուվի հեղինակային ցուցահանդեսը Ստիգլիցի պատկերասրահում։ Վերջինիս ազդեցությամբ, ով ծանոթ է եղել Կանդինսկի ստեղծագործությանը, Դոուվը սկսում է փորձարկումներ կատարել աբստրակցիոնիզմի ոլորտում` ձերբազատվելով XIX դարի արվեստի ավանդական մատերիալիզմից XX դարի սկզբին։ 1912 թվականին իր ցուցադրությունում նա ցույց է տալիս իր պաստելային նկարների շարքը` Տասը կտակարաններ (անգլ.՝ Ten Commandments) անունով ` առաջինը դառնալով ամերիկյան նկարչության մեջ իր աբստրակտ աշխատանքներով։ Հետագայում նկարիչը դառնում է ամենահայտնի և հաջողված ամերիկացի նկարիչներից մեկը։ 1912-1946 թվականներին պարբերաբար ցուցադրություններ է կազմակերպել 291 համարի ժամանակակից արվեստի պատկերասրահում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Arthur Garfield Dove (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Գրականություն

խմբագրել
  • D. Newman: Arthur Dove and Duncan Phillips, Artist and Patron. George Braziller Inc., 1981, ISBN 0-8076-1019-4.
  • Debra Bricker Balken Arthur Dove: A Retrospective. MIT Press, 1997 ISBN 0-262-02433-0.
  • Melanie Kirschner: Arthur Dove: Watercolors and Pastels. George Braziller Inc., 1999, ISBN 0-8076-1447-5.
  • Debra Bricker Balken Arthur Dove: A Catalogue Raisonne of Paintings and Things. Yale University Press, 2021, ISBN 0-3002-5165-3.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Դոուվ» հոդվածին։
  NODES