Արիովիստ[2][3] (լատին․՝ Ariovistus), հին գերմանական ժողովուրդների միության ղեկավար։

Արիովիստ
լատին․՝ Ariovistus
մ. թ. ա. 101[1] - մ. թ. ա. 54[1]
Մահվան վայրՀին Գերմանիա, Գերմանիա
ԶորատեսակՀռոմեական բանակ
Կոչումpraefectus cohortis?
Մարտեր/
պատերազմներ
Battle of Vosges? և Battle of Magetobria?

Մ․թ․ա․ 71 Արիովիստը՝ որպես Հռենոսի առաջնորդ, գալական ցեղեր սվեվների և սեկվաների խնդրանքով իր գերմանական մեծաքանակ զորքով հարձակվում է մեկ այլ գալական ցեղի՝ էդուիների վրա և հաղթանակ տանում նրանց նկատմամբ։

Հաղթանակից հետո Կեսարի կողմից գումարվում է գալլական ցեղերի առաջնորդների խորհրդակցություն։ Հանդիպման ժամանակ գալերը խնդրում են պրոկոնսուլին քշել իրենց հողերից սկզբնապես որպես վարձկաններ կանչված Արիովիստի գլխավորած սվեվների գերմանական ցեղին։ Սվեվները դե-ֆակտո իշխանություն էին ձեռք բերել Գալլիայի մեծ մասի վրա, հարկադրել էին շատ ցեղերի իրենց հարկեր վճարել՝ չխնայելով անգամ իրնեց վարձած սեկվաներին։ Հուլիոսը համաձայնում է օգնել գալլերին։ Ընդ որում՝ նախկինում հռոմեացիները ընկերական քաղաքականություն էին վարում սվեվների նկատմամբ, և Կեսարը կարող էր ունենալ ամուր հենարան գերմանացիների դեմ թշնամական գործողությունների ժամանակ[4]։

Սվետոնիոսը փաստում է, որ Կեսարը կառավարիչ լինելու ժամանակ «բաց չէր թողնում պատերազմի ոչ մի առիթ, նույնիսկ անարդար կամ վտանգավոր և առաջինն էր հարձակվում ինչպես դաշնակից ցեղերի վրա, այնպես էլ՝ թշնամական և վայրի»։ Այլ տեսանկյունից ի դեմս Կեսարի՝ գալերը կարող էին գտնել կռիվ անելու հարմար զորահրամանատար, որն ի զորու էր քշել Արիովիստին։

Կեսարը առաջարկում է գալերին դադարեցնել գերմանացիներին տուրքեր տալը, ինչպես նաև պահանջում է հետ տալ պատանդներին։ Ինչից հետո Արիովիստը հարձակվում է գալերի վրա՝ մատնացույց անելով հաշտության կետի խախտումը։ Այդ ժամանակ պրոկոնսուլը կանչում է նրան բանակցությունների։ Գերմանացի զորահրամանատարը հրաժարվում է ընդունել հաշտության նոր պայմանները, որոնց թվում կար նաև գերմանացիների դեպի Հռենոսի ձախ ափ տեղափոխվելուց հրաժարվելը։ Բոլոր բանակցությունները ընթանում էին միջնորդների միջոցով, բայց երբ Կեսարը առաջարկում է գերմանացիների առաջնորդին անձամբ ժամանել իր մոտ, նա հրաժարվում է։ Այս կերպ հռոմեացիները մարտի էին հրավիրում կախյալ կառավարիչներին[5]։

Հաստատվելով Գալլիայի տարածքում և իր համար ապահովելով անկախ դրություն՝ Արիովիստը աստիճանաբար իր շուրջը համախմբեց զգալի թվով գերմանացիների։ Մ․թ․ա․ 59 Հուլիոս Կեսարը ճանաչում է Արիովիստին Հռոմի սենատոր՝ ընդունելով նրան որպես հռոմեական ժողովրդի բարեկամ։ Սակայն երբ Արիովիստի կառավարումից դժգոհ գալլերը դիմում են Կեսարին օգնության համար՝ նա մ․թ․ա․ 58 ջախջախոմ է Արիովիստի զորքերին Բյուզանդիոնի մատույցներում։ Մարտում ծանր վիրավորում ստացած Արիովիստը իր զորքի փրկված մասի հետ անցնում է Հռենոսով դեպի Գերմանիա, որտեղ և մահանում է մարտում ստացած վերքերից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Record #10645338, Record #104149841840802840447 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. «Ариовист». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Ариовист // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. http://www.historyofwar.org/articles/people_ariovistus.html
  5. https://warfarehistorynetwork.com/germanic-tribe-run-amok-caesar-vs-ariovistus/
  NODES