Բազիլիկատա (իտալ.՝ Basilicata), Լուկանիա (Basilicata, Lucania), մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հարավում։ Բաժանված է Մատերա և Պոտենցա պրովինցիաների։ Տարածությունը 10,0 հզ․ կմ² է։ Բնակչությունը՝ 626,0 հզ․ (1969)։ Նշանավոր քաղաքներն են Մատերան և Պոտենցան։ Ափերը ողողում են Հոնիական և Տիրենյան ծովերի ջրերը։ Կլիման միջերկրածովային չորային է։ Գերակշռում են չորասեր նոսր թփուտներն ու անտառները։ Մշակում են հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Կան սննդարդյունաբերական, նավթաքիմիական, մեքենաշինության, գլանման, փայտամշակման ձեռնարկություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 210)։
|