Բաթնա
Բաթնա (անգլ.՝ Batna, արաբ․՝ باتنة), քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Բաթնա վիլայեթի վարչական կենտրոն։ Բաթնան բնակչությամբ Ալժիրի հինգերորդ և Օրես լեռնազանգվածի ամենախոշոր քաղաքն է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բաթնա | |||
արաբ․՝ باتنة ֆր.՝ Batna ⴱⴰⵜⵏⴰ | |||
| |||
Երկիր | Ալժիր | ||
Համայնք | Batna District? | ||
Հիմնադրված է | 1844 թ. | ||
Մակերես | 85 կմ² | ||
ԲԾՄ | 1048 մետր | ||
Բնակչություն | 290 645 մարդ (2013)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 05000 | ||
| |||
Քաղաքը գտնվում է երկրի մայրաքաղաք Ալժիրից 430 կմ, իսկ Կոնստանտինա քաղաքից՝ 119 կմ հեռավորության վրա։ Չնայած այն հանգամանքին, որ Բաթնան ափամերձ քաղաք է, գտնվում է ծովի մակարդակից մեկ կիլոմետր բարձրության վրա, ինչի հետևանքով քաղաքում ձմեռը խիստ է և ձյունառատ։
Ռազմական նպատակներով տեղադրված առաջին երկարաժամկետ կառույցները հիմք են հանդիսացել քաղաքի զարգացման համար։ 1844 թվականին Ֆրանսիացի զինվորականները հաստատել են ռազմական կայազորներ, մուտքի ռազմավարական ամուր հենակետեր` Ալժիրից դեպի Սահարա տանող գլխավոր ճանապարհը հսկելու և պաշտպանելու համար։ Այդ վայրերում քաղաքային բնակավայրեր հաստատելու առաջին փորձը կատարվել է հռոմեացիների կողմից։ Այդ են վկայել Բաթնայից ոչ հեռու հին հռոմեական քաղաքներ՝ Տիմգադի և Լամբեզիսի ավերակները։
Բաթնան Ալժիրի քաղաքներից մեկն է, որտեղ 1954 թվականին տեղի ունեցած իրադարձությունները նշանավորեցին պատերազմի սկիզբը երկրի անկախության համար։ 1954 թվականի նոյեմբերի 1-ին քաղաքում տեղակայված զինվորական կայազորները հարձակման են ենթարկվել գրոհայինների ջոկատների կողմից՝ հանուն անկախության։ Մինչև Ալժիրի անկախացումը ապստամբների ջոկատը գտնվել է քաղաքում։
2007 թվականի սեպտեմբերի 6-ին Բաթնայում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական հարձակում։ Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի մինչև քաղաք ժամանելը, որը եռօրյա այցով մեկնել էր երկրի հյուսիս, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը պայթեցրել էր նախագահի ժամանմանը սպասող մարդկանց մեջ։ Հզոր պայթյունի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, մահացել են 15-20 մարդ, հարյուրից ավելին վիրավորվել են։ Ահաբեկչական հարձակման մեջ մեղադրվել է ԱԼ-Կաիդա կազմակերպությունը։
Աշխարհագրական դիրք
խմբագրելԲաթնան գտնվում է Օրեսի շրջանում` Թել Ատլասի և Սահարայի Ատլասի միջև։ Քաղաքը շրջապատված է լեռներով։ Այն ամենամեծն է Օրեսի շրջանում։ Բաթնայի հիմնական բնակիչները շավիաներն են, որոնք խոսում են երկու լեզվով` արաբերենի ալժիրյան բարբառով և շաուերեն։
Բաթնա քաղաքի տարածքը գտնվում է Բաթնա նահանգի կենտրոնում։
Կլիմա
խմբագրելՔաղաքի կլիման կիսանապատային է, շատ շոգ ամառներով։ Անձրևները քիչ են տեղում և հավասարաչափ բաշխվում են ամբողջ տարվա ընթացքում։ Միջին հաշվով ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը տատանվում է +2 °C-ից մինչև +32 °C:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բաթնայում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 9,8 | 11,2 | 13,7 | 17,7 | 22,8 | 29,1 | 33,0 | 31,9 | 26,8 | 20,3 | 14,2 | 10,8 | 20,1 |
միջին ջերմաստիճանը (°C) | 5,8 | 6,3 | 8,2 | 11,6 | 16,0 | 21,7 | 24,9 | 24,3 | 20,1 | 14,5 | 9,1 | 6,2 | 14,0 |
միջին նվազագույնը (°C) | 0,7 | 1,4 | 2,7 | 5,4 | 9,2 | 14,2 | 16,8 | 16,7 | 13,3 | 8,6 | 3,9 | 1,7 | 7,8 |
տեղումների քանակը (մմ) | 24 | 29 | 38 | 31 | 32 | 20 | 7 | 17 | 37 | 27 | 31 | 28 | 321 |
Աղբյուր՝ World Climate |
Կրթություն
խմբագրել1990 թվականին քաղաքի համալսարանը ստացավ Բաթնայի Հաջի Լահդարի համալսարանի հեղինակավոր կարգավիճակը։ Բաթնայի համալսարանը երկրորդ տեղն է զբաղեցնում Ալժիրում Տլեմսենի համալսարանից հետո և 45-րդը՝ Աֆրիկայում[2]։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Տիմգադ (լատին․՝ Thamugas), հռոմեական քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Տիմգադը (Տամուգաս) հիմնադրվել է կայսր Տրայանուսի կողմից մ.թ. 100 թվականին որպես ռազմական բնակավայր Ատլասի նախալեռներում և նախատեսված էր պաշտպանել առափնյա տարածքները բերբեր քոչվորների արշավանքներից։
Քաղաքը ի սկզբանե բնակեցված է եղել պարթևների կողմից, որոնք հող էին ստացել այդ տարածքում։ Նախապես 15 հազար մարդու համար պլանավորված քաղաքը ժամանակի ընթացքում ընդարձակվել է։ Պահպանված շինություններից են ամֆիթատրոնը, բաղնիքները, հաղթակամարը։
Տիմգադի ավերակները հռոմեական քաղաքի լավագույն պահպանված օրինակներից են, որոնք համապատասխանում են հռոմեական քաղաքաշինության ավանդույթներին։ 1982 թվականին Տիմգադը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
-
Ամֆիթատրոն
-
Տիմգադի փողոցներ
- Իմեդրասենի բուրգ
Բերբերների թագավոր Իմեդրասենի դամբարանը գտնվում է Բաթնա քաղաքից ոչ հեռու։
-
Բուրգի ավերակները
-
Բուրգի վատթարացումը
-
Շինության ամրությունը ապահովող երկաթե սյուն
-
Իմերասեն
- Լամբեզ (լատին․՝ Lambaesis), Հռոմեական Աֆրիկայի ռազմական քաղաք, Բաթնա քաղաքից 10 կմ հեռավորության վրա, Տիմգադ տանող ճանապարհին։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթնա» հոդվածին։ |