Բալըքեսիր (թուրքերեն՝ Balıkesir), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Քաղաքը գտնվում է Մարմարա ծովից ոչ շատ հեռու։ Բալըքեսիրը Բալըքեսիրի մարզի վարչական կենտրոնն է։ 2007 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 315436 մարդ։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 70մ է։ Բալըքեսիրի թիմը՝ Բալըքեսիրսպորը, խաղում է Թուրքիայի պրեմիեր լիգայում։

Բնակավայր
Բալըքեսիր
թուրքերեն՝ Balıkesir
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԲալըքեսիրի մարզ
Մակերես1454 կմ²
ԲԾՄ70±1 մետր
Բնակչություն1 250 610 մարդ (2021)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ10000
Պաշտոնական կայքbalikesir.bel.tr(թուրքերեն)
Բալըքեսիր (Թուրքիա)##
Բալըքեսիր (Թուրքիա)
Բալըքեսիրի պրովինցիան Թուրքիայի քարտեզի վրա

Պատմություն

խմբագրել

1297 թվականին թուրք զորավար Կարասի բեյը Պալեոկաստրոնի ավերակների վրա նոր քաղաք հիմնեց, որն անվանվեց ի պատիվ զորավարի։ 1330 թվականին Կարասիին այցելեց Իբն Բատուտան։ 1345 թվականին Կարասիին տիրացան օսմանյան թուրքերը։ Եվ մինչև 1922 թվականն այն հանդիսանում էր Կարասի սանջակի կենտրոնը։

1897 թվականին Կարասին վերապրել է խոշոր երկրաշարժ։

1912 թվականի տվյալներով քաղաքում բնակվում էին թուրքեր՝ 103 624 մարդ, հույներ՝ 16 184 մարդ, հայեր՝ 2574 մարդ[1]։

Հույն-թուրքական պատերազմի ժամանակ Կարասի քաղաքն ավելի քան 3 տարի գտնվում էր հունական վերահսկողության տակ։ 1922 թվականի սեպտեմբերի 6-ին քաղաք մտան թուրքական զորքերը, ինչը ենթադրում էր քաղաքի միացումը Քեմալական Թուրքիային։

1926 թվականին Կարասի անվանումը վերափոխվեց Բալըքեսիրի։

1950 թվականին Բալըքեսիրը մեծապես տուժել է խոշոր հրդեհից։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES