Բելեք
Բելեք (թուրքերեն՝ Belek), քաղաք- հանգստավայր Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի մարզում։ Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։
Քաղաք | ||
---|---|---|
Բելեք | ||
թուրքերեն՝ Belek | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Անթալիայի մարզ | |
Շրջան | Սերիկ | |
Համայնք | Serik? | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 73 260 մարդ (2022)[1] | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ, քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 242 | |
Փոստային ինդեքս | 07x xx | |
Փոստային դասիչ | 07500[2] | |
Ավտոմոբիլային կոդ | 07 | |
Պաշտոնական կայք | belek.bel.tr | |
| ||
Բելեքը Թուրքիայի ամենաերիտասարդ հանգստավայրերից մեկն է։ Զբոսաշրջության զարգացման սկիզբը Բելեքում համարվում է 1984 թվականը։ Որոշ ժամանակ անց արդեն Բելեքը համաշխարհային ճանաչում ունեցող հանգստավայրերից մեկը դարձավ։ Տուրիզմի զարգացման հիմնական խթաններից մեկը հանդիսացավ գոլֆը։ Բելեքը գոլֆի ամենահայտնի կենտրոններից մեկն է ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում։ Բելեքում են գտնվում նաև Թուրքիայի լավագույն ֆուտբոլի դաշտերը, ի շնորհիվ տեղի կլիմայի։ Ձմեռային ամիսներին մարզումների համար այստեղ են գալիս ֆուտբոլիստներ Եվրոպայից և Ասիայից։ Այստեղ կարելի է հանդիպելի բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստների։
Բելեքի տարածքում չի պահպանվել պատմական որևիցե մի հուշարձան, սակայն ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, հնարավորություն է ընձեռնվում այցելելու Անթալիայի մարզի բոլոր տեսարժան վայրերը։ Բելեքի հյուրանոցները ընդունում են զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից։ Շատ հաճախ Բելեքին անվանում են նաև «Անթալիայի մարգարիտ»։
Կլիմա
խմբագրելԲելեքը գտնվում է Միջերկրածովյան կլիմայի տարածքում` խիստ արտահայտված շոգ և չոր ամռան և մեղմ անձրային ձմռան առկայությամբ։ Միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է 10 °C-ից ցածր։ Ամառային ջերմաստիճանի գագաթնակետը հասնում է մինչև 45 °C: Ձմեռային ամիսներին ծովի ջրի աստիճանը կազմում է մոտ 17 °C, իսկ ամառային ամիսներին մոտ` 27 °C: Հանգստյան ամենահարմար ամիսներն են մայիսից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածը, երբ Բելեքում գերակշիռ է շոգ, պարզ, անքամի եղանակը` մինիմալ տեղումներով[3] :
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://worldpopulationreview.com/countries/cities/turkey
- ↑ https://postakodu.ptt.gov.tr
- ↑ К. Филиппович Թուրքիայի Բելեք քաղաքի կլիման և եղանակը www.hierapolis-info.ru
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Belekին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեք» հոդվածին։ |