Բելլա Պորչ (անգլ.՝ Bella Poarch, փետրվարի 9, 1997(1997-02-09)[1], Ֆիլիպիններ[2]), ֆիլիպո-ամերիկացի ինտերնետային աստղ և երգչուհի։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի տվյալներով նա ՏիկՏոկում ամենաշատ հավանում ունեցող հոլովակի հեղինակն է[3][4][5][6]։ 2021 թվականի մայիսին թողարկել է իր դեբյուտային՝ «Build a Bitch» սինգլը[7][8]։

Բելլա Պորչ
անգլ.՝ Bella Poarch
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1997(1997-02-09)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՖիլիպիններ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունFilipino people?
ԵրկերBuild a Bitch? և Inferno?
Մասնագիտությունինտերնետային հայտնիություն, երգչուհի և տիկտոկեր
ԱշխատավայրԱՄՆ ռազմածովային ուժեր
 Bella Poarch Վիքիպահեստում

2021 թվականի մայիսի տվյալներով նա ՏիկՏոկ հարթակում երրորդ ամենաշատ հետևումներ ունեցող անձն է՝ Չարլի Դ'Ամելիոյից և Էդիսոն Ռեյից հետո[9]։ Նա նաև պայմանագիր է կնքել Warner Records լեյբլի հետ[3][7]։

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել է 1997 թվականի փետրվարի 8-ին Ֆիլիպիններում[9]։ Երբ նա 13 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգ[9] ։ Պորչը ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում և մի քանի տարի ապրել է Ճապոնիայում[9]։

Կարիերա

խմբագրել

2020 թվականի ապրիլին նա սկսել է ՏիկՏոկ հարթակում ակտիվորեն հոլովակներ տեղադրել և ժամանակի ընթացքում հայտնիություն ձեռք բերեց։ Նրա հոլովակներից մեկը, որում կրկնօրինակում է բրիտանացի ռեփեր Millie B-ի «M to the B» երգը, դարձավ նրա ամենահայտնի և հարթակում ամենաշատ հավանումներ ունեցող հոլովակը[10][11]։ ՏիկՏոկում հաջողություն ունենալուց հետո նա ՅուԹյուբյան ալիք ստեղծեց և գրանցվեց Թվիթթեր հարթակում[10][11]։

2021 թվականի մայիսի 14-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Build A Bitch» սինգլը։ Սինգլի տեսահոլովակը Billboard ամսագրի կողմից նկարագրվել է որպես «համարձակ, մութ-զավեշտական փոփ երաժշտության նոր դպրոցի մի մաս, ստեղծված պրոդյուսեր-երգահան Դենի Մեզոնյևի կողմից, որն առավել հայտնի է որպես Sub Urban»[12]։

Պորչը պատմել է, որ երգը հիմնված է մանուկ հասակում բուլիինգի ենթարկվելու իր իրական պատմության վրա, ինչպես նաև նշել է, որ մանկուց ցանկացել է երգչուհի դառնալ՝ «Ես ցանկանում էի, որ իմ առաջին երգը լավ իմաստ ունենա և շատերին օգնի ուղղակի իրենց վրա վստահ լինելուն»[13][14]։

Անձնական կյանք

խմբագրել

Ակտիվիզմ

խմբագրել

Որպես AAPI-ի (Ասիական ծագմամբ ամերիկացիներ և խաղաղօվկիանոսյան կզղիների բնակիչներ) մի մաս, նա բացահայտ իր աջակցությունն է ցուցաբերել հակաասիական ռասիզմի դեմ՝ ասիական համայնքի նկատմամբ ատելությաամբ հանցագործությունների աճի պատճառով։ 2021 թվականի մարտի 20-ին նա ՏիկՏոկ հարթակում հոլովակ է տեղադրել, խոսելով թեմայի շուրջ և տարածելով հաղորդագրությունը[15][16]։

Սկանդալներ

խմբագրել

Պորչին քննադատել են Ծագող արևի երկրի դրոշի նման դաջվածք ունենալու համար։ Այս դաջվածքը Ճապոնական իմպերիալիզմի խորհրդանիշն է, որը վիրավորական է հարավկորեացիների համար։ 2020 թվականի սեպտեմբերին նա ներողություն է խնդրել և ծածկել է դաջվածքը[11][17][18]։

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել
Անվանում Տարեթիվ Ալբոմ
«Build a Bitch» 2021 Ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/bella-poarch.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.popbuzz.com/internet/viral/bella-poarch/nationality/
  3. 3,0 3,1 Haasch, Palmer. «How mysterious influencer Bella Poarch shot to fame with TikTok's most-liked video in just a few months». Insider. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  4. Jennings, Rebecca (2020 թ․ դեկտեմբերի 8). «What does Bella Poarch's hypnotizing head-bobbing video says about algorithm-driven entertainment?». Vox. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  5. Strapagiel, Lauren. «Here's Why People Can't Stop Watching Those Bella Poarch Tiktoks». BuzzFeed.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Kastrenakes, Jacob (2020 թ․ դեկտեմբերի 2). «TikTok says Bella Poarch's 'M to the B' was its biggest viral video of the year». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  7. 7,0 7,1 Lipshutz, Jason (2021 թ․ մայիսի 14). «TikTok Star Bella Poarch Signs With Warner Records, Shares Debut Single». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  8. Pareles, Jon; Russonello, Giovanni; Zoladz, Lindsay (2021 թ․ մայիսի 14). «Nicki Minaj Reunites With Lil Wayne and Drake, and 13 More New Songs». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Collin, Hattie (2021 թ․ մայիսի 14). «TikTok Star-Turned-Musician Bella Poarch on the Impossibility of Beauty Standards and the Value of Therapy». Vogue. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  10. 10,0 10,1 «Bella Poarch Wiki, Biography, Age, Career - Influencer Profile». Influencers wiki (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  11. 11,0 11,1 11,2 Haasch, Palmer. «How mysterious influencer Bella Poarch shot to fame with TikTok's most-liked video in just a few months». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  12. «TikTok Star Bella Poarch Signs With Warner Records, Shares Debut Single». www.billboard.com (անգլերեն). 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  13. Bella Poarch on Valkyrae Music Video Collab & Making the Most Viewed TikTok of 2020 (անգլերեն), Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին
  14. May 14, Palmer Haasch; 2021; Pm, 2:43. «Bella Poarch, what we know: most-liked TikTok, 'Build a B*tch,' age». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. «Bella Poarch on TikTok». TikTok. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  16. Vogue. «Bella Poarch, Lastlings, Saweetie and Shawn Wasabi speak out on anti-Asian racism, fetishisation and representation». Vogue India (Indian English). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  17. «Bella Poarch's Apology to Koreans».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. «Bella Poarch Racism Accusations». 2020 թ․ սեպտեմբերի 16.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Պորչ» հոդվածին։
  NODES
INTERN 1