Բելֆոր
Բելֆոր (ֆր.՝ Belfort, ֆրանսերեն: ( )), քաղաք Ֆրանսիայի արևելքում, Բելֆորի երկրամասի վարչական կենտրոնն է[4]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բելֆոր | |||
ֆր.՝ Belfort[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Belfort? և Բելֆորի տարածք | ||
Մակերես | 17,1 կմ² | ||
ԲԾՄ | 358±1 մետր, 354 մետր, 650 մետր | ||
Բնակչություն | ▼45 155 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 90000[3] | ||
Պաշտոնական կայք | belfort.fr(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԲնակչություն
խմբագրել
Պատմություն
խմբագրելՏրանսպորտային հանգույց է Վոգեզների և Ժուրայի («Բուրգունդիայի դարպասներ») միջև ընկած լեռնանցքում։ Նախկինում Բելֆորը մի շարք պաշարումների դիմակայող ամրոց (1814, 1815, 1870-1871) էր, որը գոյություն է ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Բելֆորից ոչ հեռու գտնվում է հայտնի Նոտր Դամ դյու Օ տաճարը։
Բելֆորի պաշտպանություն
խմբագրելՔաղաքի հետ կապված առավել հայտնի պատմական իրադարձությունը 1870-1871 թվականների նրա հերոսական պաշտպանությունն է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ 1870 թվականի նոյեմբերից մինչև 1871 թվականի հունվարը՝ 103 օրվա ընթացքում, ամրոցի կայազորը գնդապետ Դանֆեր-Ռոշրոյի հրամանատարությամբ դիմացել է հրետանային գնդակոծություններով ուղեկցվող գերմանական զորքերի պաշարմանը։ Քաղաքն այդպես էլ չի պաշարվել թշնամու կողմից։ Սակայն 1871 թվականին սկսվել են խաղաղության մասին բանակցությունները, գերմանացիների պահանջներից մեկը Բելֆորի նախնական հանձնումն էր։ Ֆրանսիայի կառավարության ցուցումով կապիտուլյացիա է կնքվել պատվավոր պայմաններով․ ամբողջ կայազորը հեռացել է զենքի պահպանմամբ և զինվորական պատիվներով։ Այդուհանդերձ, շուտով կնքված պայմանագրի համաձայն՝ Բելֆորը մնացել է Ֆրանսիայի կազմում։
Քաղաքի հերոսական պաշտպանների պատվին միջնաբերդի առջև կանգնեցվել է Բարտոլդիի «Բելֆորյան առյուծ» հսկայական հուշարձանը։
Փառատոն
խմբագրելԱմեն տարի Բելֆորում անցկացվում է համալսարանական երաժշտության միջազգային փառատոնը՝ Festival International de Musique Universitaire (FIMU)։ Մայիսին տարբեր երկրներից քաղաք են գալիս մինչև 2500 կատարողներ, հիմնականում ուսանողներ։ Փառատոնը տևում է երեք օր։ Բոլոր համերգներն ու ներկայացումներն անվճար են, դրանք կազմակերպվում են փակ սենյակներում՝ 14 բեմի վրա՝ բաց երկնքի տակ և պարզապես փողոցում։
Քույր քաղաքներ
խմբագրելՀայտնի բնակիչներ
խմբագրել- Գուստավ Բարդի - քաղաքական գործիչ, աստվածաբան, հայրաբան
- Ժյուլ Բրյունե - ֆրանսիացի ռազմական հրամանատար
- Միշել Գոդար - ջազ տուբիստ, բաս կիթառահար և կոմպոզիտոր
- Ֆրանսուա Ժոզեֆ Գեյմ - նկարիչ
- Ժերար Գրիզե - կոմպոզիտոր
- Ֆրանսուա-Օսկար դե Նեգրիե - ֆրանսիացի զորահրամանատար, գեներալ
- Էթյեն Մաթլեր - ֆրանսիացի ֆուտբոլիստ
- Թահար Ռահիմ - ֆրանսիացի դերասան
- Ժան-Պիեր Շևենման - ֆրանսիացի ձախ քաղաքական գործիչ
- Օլիվյե Շոնֆելդեր - գեղասահքի աշխարհի չեմպիոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ 2,0 2,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Бельфор // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
- ↑ Recensement de la population 2015 — 2017.
- ↑ Populations légales 2016 — The National Institute of Statistics and Economic Studies, 2018.
- ↑ Populations légales 2017 — The National Institute of Statistics and Economic Studies, 2019.
- ↑ Populations légales 2018 — The National Institute of Statistics and Economic Studies, 2020.
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ https://www.staffordbc.gov.uk/town-twinning
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական տուրիստական կենտրոնԱրխիվացված 2011-03-03 Wayback Machine(ֆր.)(անգլ.)(գերմ.)
- FIMU երաժշտական փառատոն Բելֆորում
- Բելֆորի ամրոցի մասին էջ Արխիվացված 2021-03-09 Wayback Machine
- Բելֆորի ամրոցին նվիրված կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելֆոր» հոդվածին։ |