Ջոզեֆ Բենեդիկտ Չիֆլի[5] (անգլ.՝ Joseph Benedict Chifley; 1885 թվական սեպտեմբեր 22 - 1951 թվական հուլիսի 13), ավստրալիացի քաղաքական գործիչ և Ավստրալիայի աշխատավորական կուսակցության անդամ, Ավստրալիայի 16-րդ վարչապետ, եղել է Ավստրալիայի ամենաազդեցիկ վարչապետներից մեկը։

Բեն Չիֆլի
անգլ.՝ Ben Chifley
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1885(1885-09-22)[1][2][3]
ԾննդավայրԲաթերսթ[4]
Մահացել էհունիսի 13, 1951(1951-06-13)[1][2][3] (65 տարեկան)
Մահվան վայրԿանբերրա, Ավստրալիա[4]
Քաղաքացիություն Ավստրալիա
Կրոնկաթոլիկություն, բողոքականություն և պրեսբիտերականներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և train driver
ԱմուսինElizabeth Chifley?[4]
Զբաղեցրած պաշտոններԱվստրալիայի վարչապետ, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ, Ավստրալիայի ֆինանսների նախարար, Minister for Defence (Australia)? և Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԱվստրալիական լեյբորիստական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Ben Chifley Վիքիպահեստում

Իր կառավարման նվաճումներից է եղել ներգաղթի մասին օրենքը, 1949 թվականին ընդունված ավստրալիական քաղաքացիությունը, գործազուրկների սոցիալական պաշտպանության համակարգի ընդգրկումը, Համագործակցության զբաղվածության ծառայությունների հաստատության ստեղծումը, մեծամասշտաբ բնակելի շենքերի շինարարության նախագծումը, համալսարանական խորհրդի հիմնադրումը և Ավստրալիայի ազգային համալսարանի ստեղծումը՝ բոլորին հասանելի բարձրագույն կրթության համակարգ ստեղծելու նպատակով, անվճար բժշկության ընդլայնումը և դեղորայքի համար նախատեսված ֆինանսական օժանդակության նախագծի ընդունումը, TAA ազգային ավիաուղիների ստեղծումը, Սնոու հիդրոէլեկտրական համալիրի շինարարությունը, Ավստրալիական անվտանգության և հետախուզական ծառայության ստեղծումը (Australian Security Intelligence Organisation, ASIO): Իր լիազորության ժամանակ տեղի են ունեցել մի քանի հաջողված հանրաքվեներ Ավստրալիայի սահմանադրության փոփոխման նպատակով[6][7][8]։

Վաղ տարիներ (1885—1917 թվականներ)

խմբագրել

Ծնվել է Նոր Հարավային Ուելս նահանգի Բատերստ քաղաքում[6], կաթոլիկ իռլանդական արմատներ ունեցող դարբնի ընտանիքում։ Նա չորս եղբայրներից մեկն է եղել և 5 տարեկանից մինչև 14 տարեկան մեծամասամբ ապրել է պապիկի տանը, ով կորցրել է իր ողջ խնայողությունը 1892 թվականին բանկի փլուզման ժամանակ, որի պատճառով փոքր տարիքից սկսած Չիֆլին ամբողջ կյանքում հակակրանք է ունեցել մասնավոր բանկերի նկատմամբ։ Նա սովորել է Բատերսի Հռոմի կաթոլիկ դպրոցում, իսկ 15 տարեկանում անցել է աշխատանքի Նոր Հարավային Ուելսի երկաթուղիներում։

Բան Չիֆլին դարձել վարորդ։ Նա ավստրալիական երկաթգծերի արհմիության հիմնադիրներից մեկն էր[9], ինչպես նաև Աշխատավորական կուսակցության ակտիվ անդամ։ 1914 թվականին նա ամուսնացել է Էլիզաբեթ Մակկենզիի հետ։ Վերջինս պրեսբիտերական էր, և որպեսզի Չիֆլին ամուսնանար նրա հետ պետք է ընդմիշտ հրաժարվեր կաթոլիկությունից։ 1917 թվականին նա դարձել է երկարատև գործադուլի առաջնորդ, որի պատճառով էլ հեռացվել է աշխատանքից։ 1920 թվականին նա վերընդունվել է աշխատանքի Նոր Հարավային Ուելսի աշխատավորական ղեկավարության օրոք, Ջեք Լանգի գլխավորությամբ։ Նա ներկայացրել է իր արհմիությունը արդյունաբերական դատարանում և ինքնուրույն ուսումնասիրել աշխատանքի իրավունքը։

Քաղաքական գործունեության սկիզբ (1928-1944 թվականներ)

խմբագրել

1928 թվականին՝ երկրորդ փորձից հետո, Չիֆլին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ՝ Մակուերի ընտրատարածքի կողմից։ Նա Ջեյմս Սկալինի ղեկավարության տնտեսական քաղաքականության կողմակիցներից էր և 1931 թվականին նշանակվել է պաշտպանության նախարար։ 1931 թվականի դաշնային ընտրությունների ժամանակ Սկալինի ղեկավարությունը պարտություն է կրել, որի արդյունքում նա կորցրել է իր պաշտոնը։ Մեծ ճգնաժամի տարիներին նա գոյատևում էր իր կնոջ խնայողությունների և Բատերսի տեղի թերթի՝ National Advocate-ի բաժնեմասի միջոցով։

1935 թվականին Ջոսեֆ Լայոնսի ղեկավարութունը նրան նշանակել է Թագավորական բանկային խորհրդի անդամ՝ աշխատելով մի գործով, որում նա հետագայում դարձել է փորձագետ։ Այդ պաշտոնում նա պատրաստել է հաշվետվություն, որն առաջարկում էր ազգայնացնել մասնավոր բանկերը։

Այնուհետև Չիֆլին 1940 թվականին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատ և հաջորդ տարի դարձել է ֆինանսների նախարար՝ Ջոն Քերթինի աշխատավորական ղեկավարությունում։ Չնայած նրան, որ Քերթինի փոխարինողը Ֆրենկ Ֆորդն էր, նախարար է նշանակվել Չիֆլին՝ Քերթինի միակ հույսը։ Նա էր ղեկավարում ներքին քաղաքականության մեծ մասը, մինչ Քերթինը զբաղված էր ռազմական գործերով։ Նա իրականություն է դարձրել ղեկավարության նշանակալի մեծ չափերով ծախսերի աճի և պատերազմի արդյունքում առաջացած հարկման նկատմամբ հսկողությունը և ներկայացրել է տնտեսական կարգավորման ռեժիմ, որը բացասաբար է ազդել նրա հեղինակության վրա բիզնեսի և մամուլի բնագավառում։

Վարչապետ (1945-1949 թվականներ)

խմբագրել
 
1946 թվականին Չիֆլին (ձախ հատվածում) հանդիպում է Հարավային Ավստրալիա նահանգի վարչապետ՝ Թոմաս Փլեյֆորդի (մեջտեղում) և Հարավային Ավստրալիա նահանգի մարզպետ՝ Չարլզ Նորի հետ (աջ հատվածում)
 
Չիֆլին (մեջտեղում) և Գերբերտ Էվատը (ձախ հատվածում) Կլիմենտ Էտլի (աջ հատվածում) հետ 1946 թվականին Լոնդոնում, տերությունների առաջնորդների և Մեծ Բրիտանիայի խորհրդաժողովում

1945 թվականի հուլիսին՝ Քերթինի մահից հետո, շատ կարճ ժամանակահատվածով վարչապետ է դարձել Ֆորդը, բայց Չիֆլին հաղթել է նրան կուսակցության ղեկավարի ընտրություններում և փոխարինել նրար 6 օր անց։ Նոր էր ավարտվել պատերազմը, վերականգնվել էր բնականոն քաղաքական կյանքը, երբ 1946 թվականին ընտրությունների ժամանակ Չիֆլին հանդիպել է Ռոբերտ Մենզիսին՝ իր նոր Աշխատավորական կուսակցության հետ, որում նա համոզիչ հաղթանակ է կրել։ Հետպատերազմյան տարիներին Չիֆլին պահպանել է տնտեսության կառավարման ռազմական ռեժիմը, այդ թվում նաև բենզինի կտրոնները։ Մի կողմից նա գնում էր դրան, որպեսզի օգներ Մեծ Բրիտանիային իր հետպատերազմյան դժվարություններում։ Դրան օգնում էր այն, որ Չիֆլին գլխավորում էր Հետպատերազմյան վերակռուցման վարչությունը՝ որպես վարչապետ։

Զգալով իր իշխանության ուժը` Չիֆլին որոշեl 1, որ եկել է ժամանակը, որպեսզի իրականացվի դեմոկրատական սոցիալիզմի աշխատավորական սկզբունքները։ 1947 թվականին նա հայտարարել է ղեկավարության բանկերը ազգայնացնելու մտադրությունների մասին։ Դա հրահրել է մեծամասշտաբ հակադարձություն մամուլում, և աշխատավորականները կորցրել են իրենց՝ միջին դասից ստացվող օժանդակությունը։ Արդյունքում Ավստրալիայի Գերագույն դատարանը Չիֆլիի օրինագիծը համարել է հակասահմանադրական։

1949 թվականի ձմռանը տեղի է ունեցել ածխահանողների մեծամասշտաբ գործադուլ՝ առաջացած գործազրկության և աշխատանքային ծանր պայմանների արդյունքում։ Չիֆլին այս գործադուլը գնահատել է՝ իբրև Ավստրալիայի կոմունիստական կուսակցության՝ աշխատավորականներին որպես բանվորական կուսակցություն փոխարինելու փորձ և օգտագործել է բանակը գործադուլը ճնշելու համար։ Չնայած այդ ամենին, Մենզիսը օգտագործել է սառը պատերազմի աճող հիստերիան, որպեսզի աշխատավորականներին ներկայացնի որպես կապիտուլյանտներ կոմունիստների առջև։

Այս իրադարձությունները, ինչպես նաև այն զգացողությունը, որ Չիֆլին և աշխատավորական կուսակցությունը ավելի մեծամիտ էին իրենց իշխանության մեջ, 1949 թվականին բերեցին ազատական կուսակցության հաղթանակին։ Չիֆլին պարտություն է կրել 48 տեղերի տարբերությամբ, որը համարվում է ամենադժվար պարտությունը Ավստրալիայի ողջ պատմության մեջ պետական մակարդակով կառավարող ղեկավարության համար։ Չիֆլին 64 տարեկանում ձեռք է բերել առողջական խնդիրներ (ինչպես Քերթին, նա նույնպես ծխող էր), բայց նա հրաժարվել է հանձնվել։ Աշխատավորականները պահպանել էին հսկողությունը Սենատի նկատմամբ, և Չիֆլին օգտվել է այդ հնարավորությունից, որպեսզի յուրաքանչյուր նախաձեռնության ժամանակ անհարմարություն պատճառի Մենզիսի կառավարությանը։ Մենզիսը պատասխանել է Ավսրալիայի կոմունիստական կուսակցությունը արգելող օրենքով։ Նա սպասում էր, որ Չիֆլին կարգելափակի այդ օրինագիծը և կներկայացնի իրեն պատրվակ՝ միաժամանակ խորհրդարանի վերին և ստորին պալատների լուծարման և նոր ընտրությունների համար։ Հավանաբար Մենզիսը հույս ուներ կրկնել իր հաջող քարոզարշավը՝ «փափկություն կոմունիզմի դեմ», որպեսզի ձեռք բերեր ավելի շատ ձայներ երկու պալատներում էլ։ Սակայն Չիֆլին թույլատրել է այդ օրենքը (այն ի վերջո մերժվել է Գերագույն դատարանի կողմից)։

Այնուամենայնիվ, մի քանի ամիս անց Չիֆլին մերժել է Մենզիսի բանկային գործունեության մասին օրինագիծը, Մենզիսը 1951 թվականին լուծարել է խորհրդարանի երկու պալատները և նշանակել նոր ընտրություններ։ Նա ընտրությունների միջոցով շահել է խորհրդարանի երկու պալատների վերահսկողությունը։

Մի քանի շաբաթ անց Չիֆլին մահացել է սրտի կաթվածից Կանբերրայի Կուրաջոնգ քաղաքի հյուրանոցային համարում (նա բնակվում էր այնտեղ այն պահից, երբ դարձել է վարչապետ՝ հրաժարվելով տեղափոխվել Լոջի պաշտոնական նստավայր)։ Մենզիսը ստացել է Չիֆլիի մահվան մասին լուրը Կանբերրայի Ալբերտ թագավորական սրահում կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ, որը նվիրված էր Ավստալական միության ստեղծման 50-ամյակին։ Սովորաբար անկոտրում, «Անխիղճ Մինգը» (այդպես էին նրան անվանում չարամիտները) հայտնվել է դժվար իրավիճակում, նա պատվիրել է դադարեցնել հանդիսությունը՝ ի պատիվ իր նախորդողին և մրցակցին, ում (ողջ քաղաքական պայքարի նախորդ տասնամյակի ընթացքում) նա չի դադարել հարգել անձամբ։

«Չիֆլիի լեգենդը»

խմբագրել
 
Չիֆլին 1940-ական թվականներին

Ինչպես և Քերթին, Չիֆլին նույնպես դարձել է ախշատավորական շարժման կուռք, բայց «Չիֆլիի լեգենդը» հիմքը այլ է։ Քերթին հիմնականում հիշվում է ամերիկա-ավստրալիական դաշինքի ստեղծմամբ և պատերազմի ընթացքում իր ղեկավարմամբ։ Ձախակողմյանները Չիֆլիին հիշում են որպես միակ աշխատավորական վարչապետ, ով փորձում էր իրականություն դարձնել սոցիալիստական մտքերը։

Իր մահից ավելի քան 30 տարի անց Չիֆլի անունը դեռ խանդավառություն էր առաջացնում։ 1987 թվականին Նոր Հարավային Ուելսի աշխատավորական կառավարությունը որոշել է Սիդնեյի արևմտյան արվարձանում կառուցվող համալսարանն անվանել Չիֆլիի համալսարան։ Երբ 1989 թվականին նոր ազատական կառավարությունը վերանվանել է Սիդնեյի արևմտյան համալսարան, դա առաջացրել է մեծ աղմուկ։ 1997-ի բանավեճերով[10], աշխատավորականների կառավարությունը կրկին վերցնելուց հետո, Չիֆլիի համալսարանը վերանվանելու որոշումը արտացոլել է Արևմտյան Սիդնեյում կարևոր հաստատություն անվանելու ցանկությունը, և այս գաղափարը ի վերջո արժանացել է Բոբ Քարի աջակցությանը, ով հետագայում դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետը։

Վայրեր և հաստատություններ են անվանվել Չիֆլիի պատվին։ Իր պատվին անվանվել է Ավստարլական ազգային համալսարանի գրադարանը, ավստրալիական հյուրանոցների ցանցը, Սիդնեյի կենտրոնում գտնվող շենքը և հրապարակը և երկու արվարձաններ Կանբերրայում և Սիդնեյում։ Մի քանի պետական բարձրագույն դպրոցներ անվանվում են Չիֆլիի քոլեջ, որոնք գտնվում են Սիդնեյի արևմտյան մասում, ինչպես նաև մի քանի ուսանողական հանրակացարաններ Բատերստում, որոնք անվանվեցին Չիֆլի Հիլզ 2007 թվականին։ Նրա բարեփոխումներից շատերը շարունակում են գործել։

Երկար տարիներ շարունակ Չիֆլին իր կնոջ հետ միասին ապրել է առանձին, իր մահվան պահին իր կողքին է եղել իր օգնական Ֆիլիս Դոնելը։ Երկար տարիների կասկածները, որ նրանք եղել են սիրեկաններ, հաստատվել են 2001 թվականին հրատարակված Դեվիդ Դեյայի կենսագրությունում։

Լույս բլրի վրա

խմբագրել
  «Ես ուզում եմ մտածել, որ աշխատավորական շարժումը գոյություն ունի ոչ թե որպեսզի ինչ-որ մեկը գումար աշխատի կամ դառնա վարչապետ, այլ որպեսզի օգուտ բերի մարդկանց, կյանքի չափանիշները դարձնի ավելի լավը, մեծ քանակությամբ մարդկանց դարձնի երջանիկ։ Մենք ունենք մեծ նպատակ՝ մեր լույսը բլրի վրա, որին մենք ձգտում ենք՝ աշխատելով մարդկության իդեալականացման ուղղությամբ ոչ միայն այստեղ, այլ ամենուր, ուր մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել մարդկանց։ Դրանից բացի աշխատավորական շարժումը ոչ մի այլ բանի համար չի պայքարում»։
- --Մեջբերում «Լույս բլրի վրա» ելույթից, 1949 թվական հունիսի 12
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
  5. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 85
  6. 6,0 6,1 «The Rt Hon Ben Chifley». Australian Labor Party. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. «Significant Events in ASIO's History». Australian Security Intelligence Organisation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  8. «Chifley, Joseph Benedict (Ben) (1885 - 1951)». Australian Dictionary of Biography. Վերցված է 2007 թ․ հունիսի 30-ին.
  9. «A.F.U.L.E. History». www.afule.org.au. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «см». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.

Գրականություն

խմբագրել
  • Բեն Չիֆլի, Things Worth Fighting For (ելույթների հավաքածու), Մելբուրնի համալսարանի հրատարակչություն, 1952 թվական
  • L F Crisp, Ben Chifley: A Political Biography, Longman, Green and Co, 1961 թվական
  • Դեյվիդ Դեյ, Chifley, HarperCollins, 2001 թվական
  • Դունկան Ուեսթերսոն, Australian Dictionary of Biography Հատոր 13 A-D էջ 412—420, Մելբուրնի համալսարանի հրատարակչություն, 1993 թվական

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
Ջոն Դելի
Պաշտպանության նախարար
1931 - 1932 թվականներ
Հաջորդող՝
Ջորջ Պիրս
Նախորդող՝
Արթուր Ֆեդեն
Դաշնային գանձապահ
1941 - 1949 թվականներ
Հաջորդող՝
Արթուր Ֆեդեն
Նախորդող՝
Ֆրենկ Ֆորդ
Ավստրալիայի վարչապետ
1945 - 1949 թվականներ
Հաջորդող՝
Ռոբերտ Մենզիս
Նախորդող՝
Ջոն Ջոզեֆ Քեթրին
Ավստրալիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ
1945 - 1951 թվականներ
Հաջորդող՝
Գ. Վ. Էվատ


  NODES