Բիբլիս գմբեթ
Բիբլիս գմբեթ (լատին․՝ Biblis Tholus), հանգած հրաբուխ Մարսի վրա, որը տեղակայված է 2°42′ հս․. լ. 235°24′ ավ. ե. / 2,7° с. ш. 235,4° в. д. կոորդինատներում։ Թարսիս նահանգի կենտրոնում գտնվող երկու հրաբուխներից մեկը։ Ուլիսի գմբեթի հետ միասին, այն տեղակայված է Օլիմպոս հրաբուխի և Թարսիսի լեռների համարյա մեջտեղում։
Հրաբուխը ունի համարյա 170 կմ երկարություն և 100 կմ լայնություն, իսկ բարձրությունը կազմում է ընդամենը 3 կմ ստորոտից։ Լեռան կենտրոնում գտնվում է կալդերան, որն անվանում են Բիբլիսի թաս (լատին․՝ Biblis Patera), այն հավանաբար առաջացել է մագմատիկ կցիկի «փլուզումից» հրաբուխի ժայթքման ժամանակ[1]։ Կալդերան ունի հետևյալ չափերը՝ տրամագիծը - 53 կմ, խորությունը - 4 կմ։
Պատկերասրահ
խմբագրել-
Բիբլիսի թասի լուսանկարը, նկարված է Մարս Օդիսեյ սարքից։ Խառնարանի եզրերով դատելով տեղի են ունեցել մագմատիկ կցիկի մի քանի «փլուզումներ»:
-
Ուլիսի թասի և այլ հրաբուխների փոխադարձ տեղաբաշխումը։ Լուսանկարը կատարվել է THEMIS սարքից։
-
Բիբլիսի թասի խառնարանը և հիմքը, լուսանկարված HiRISE տեսախցիկով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մայքլ Հ. Կարր (2006). Մարսի մակերևույթը. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. ISBN 978-0-521-87201-0. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mars ծրագրի էջը, նվիրված Բիբլիսի թասին Արխիվացված 2012-10-11 Wayback Machine (անգլերեն)
- Բիբլիսի թասի լուսանկարը ինֆրակարմիր միջակայքում, Google Mars քարտեզի վրա (անգլերեն)
- Օբյեկտի տվյալները USGS-ի կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բիբլիս գմբեթ կատեգորիայում։ |