Բիբ
Բիբ ( լատին․՝ pupil), ողնաշարավորների ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվող անցք (սովորաբար լինում է կլոր կամ ճեղքանման)։ Բիբի միջով լուսային ճառագայթները թափանցում են աչք[1]։
Գործառույթ
խմբագրելԲիբի չափերի փոփոխությունը կարգավորում է ինքնավար նյարդային համակարգը։ Բիբը մեծանում է սիմպաթիկ նյարդաթելերի օգնությամբ, փոքրանում՝ պարասիմպաթիկ նյարդաթելերի օգնությամբ։ Մարդու և այլ բարձր դասի ողնաշարավորների մոտ աչքի բիբի փոփոխությունը կատարվում է ռեֆլեքսորեն (բբային ռեակցիա) և կախված է լույսի քանակից, որն ընկնում է ցացաթաղանթի վրա։ Խավարից ավելի լուսավոր միջավայր անցնելուց 5 վայրկյան հետո բիբը փոքրանում է, հակառակ դեպքում մեծանում է, բայց այս անգամ 5 րոպե հետո։ Ձկների և պոչավոր երկկենցաղների մոտ բբային ռեակցիան թույլ է արտահայտված կամ բացակայում է։ Մարդու բբի տրամագիծը կարող է փոփոխվել 1,1- ից 8 մմ։ Աչքի բիբի ձևի,չափի և բբային ռեակցիայի փոփոխության արագությունը կարևոր նշանակություն ունի աչքի հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Բիբի չափերի փոփոխությունը կախված է մի շարք գործոններից․ այն լայնանում մթության մեջ, էմոցիոնալ գրգռման դեպքում, ցավային զգացողությունից։ Կարող է փոխվել նաև ադրենալինի, կոկաինի և ամֆետամինի, ինչպես նաև ատրոպինի ազդեցության դեմքում։ Փոքրանում է պայծառ լուսավորվածության դեմքում (միոզ), ինչպես նաև ալկոհոլի և ափիոնային նյութերի ազդեցության դեպքում։
Կճղակավորների մեծամասնության, այդ թվում ոչխարների և այծերի մոտ աչքի բիբը հորիզոնական է։ Ութոտնուկի և կաղամարի մոտ աչքի բիբը W-ա ձև է։
Նշանակությունը դասակարգման համար
խմբագրելՏարբեր կենդանիների մոտ աչքի բիբի (բիբը լինում է կլոր, ճեղքաձև, ուղղանկյունաձև, ուղղահայաց, հորիզոնական) չափերը, ձևը և դիրքը համարվում է այս կամ այն կարգաբանական խմբին պատկանելու նախանշան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություն
խմբագրել- ↑ Cassin, B. and Solomon, S. (1990) Dictionary of Eye Terminology. Gainesville, Florida: Triad Publishing Company.
Գրականություն
խմբագրել- Биологический энциклопедический словарь / Гиляров М. С., Баев А. А., Винберг Г. Г., Заварзин Г. А. и др. — М.: Советская энциклопедия, 1986. С. 218.
Արտքաին հղումներ
խմբագրել- Բիբ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Տես՝ Բիբ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |