Բիելինա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիելինա (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիելինա (բոս․՝ Bijeljina / Бијељина, սերբ.՝ Бијељина / Bijeljina, խորվ.՝ Bijeljina), քաղաք Սերբիայի Հանրապետությունում Բոսնիա և Հերցեգովինայի կազմում։ Գտնվում է Դրինա և Սավա գետերի մոտակայքում։ Բիելինա շրջանի կենտրոնն է, Սեմբերիա աշխարհագրական շրջանի գլխավոր քաղաքը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բիելինա | |||
բոս․՝ Бијељина | |||
| |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Բիելինա (համայնք) | ||
Ղեկավար | Միքո Միցիչ[1] | ||
Մակերես | 734 կմ² | ||
ԲԾՄ | 90±1 մետր | ||
Բնակչություն | 45 291[2]. մարդ (2013) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +387 (33) | ||
Փոստային ինդեքս | 71000 | ||
Փոստային դասիչ | 76300 | ||
Պաշտոնական կայք | sobijeljina.org | ||
| |||
Պատմություն
խմբագրելՀայտնաբերված ամենահին բնակավայրերը պատկանում են նեոլիթի ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. 5-4-րդ դարերին, ինչպես նաև բրոնզի դարի էնեոլիթին և ավելի ուշ։
Բնակչություն
խմբագրել1991 թվականի մարդահամարի դրությամբ Բիելինա համայնքում բնակվում էր 96 988 մարդ, 60 բնակավայրում։
- Սերբեր - 57 389 (59, 17 %)
- Բոսնիացիներ - 30 229 (31, 16 %)
- Խորվաթներ - 492 (0, 5 %)
- Հարավսլավացիներ - 4 426 (4, 56 %)
- այլ ազգեր - 4 452 (4, 61 %)
1971 թվականին ազգային կազմը հետևյալն էր։ Ընդհանուր՝ 86 826 մարդ
- Սերբեր - 60 595 (69, 78 %)
- Բոսնիացիներ - 23 343 (26, 88 %)
- Խորվաթներ - 806 (0, 92 %)
- Հարավսլավացիներ - 747 (0, 86 %)
- այլ ազգեր - 1 336 (1, 56 %)
Բոսնիական պատերազմի ժամանակ իսլամադավան բնակչության մեծ մասը լքել է Բիելինան, միևնույն ժամանակ մեծ թվով սերբեր Բոսնիայի այլ քաղաքներից բնակություն են հաստատել քաղաքում։ Բիելինան զգալի օգնություն ցուցաբերեց Սարաևոյից, Տուզլայից և Զենիցայից, ինչպես նաև Բոսնիայի այլ շրջաններից սերբացի փախստականներին։ 1992-1995 թվականներին Բոսնիայի պատերազմի ժամանակ Բիելինան որոշ ժամանակով գրավված է եղել մուսուլմանների կողմից։
Քաղաքի բնակչությունը 2013 թվականի մարդահամարի տվյալմներով կազմում էր 45 291 մարդ, համայնքներում՝ 114 663 մարդ։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Միլոշևիչ Սավո – ֆուտբոլիստ, Հարավսլավիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի խաղացող։
- Լիլիանա Ռիկիչ - բարերար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «LOKALNI IZBORI 2012 | PRELIMINARNI, NEZVANIČNI I NEKOMPLETNI / NEPOTPUNI REZULTATI» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Город Биелина
- Поликарпов М. А. Жертвоприношение. Откуда у парня сербская грусть?. — М., 1996—1997 (изд. 1999). (Так же известна под названиями «Русская сотня. Наши в Сербии» и «Сербский закат»)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիելինա» հոդվածին։ |