Բիլ Հյուիթ
Ուիլյամ Սևերլին «Բիլ» Հյուիթ (անգլ.՝ William Severlyn "Bill" Hewitt, օգոստոսի 8, 1944, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Բիլ Հյուիթ Bill Hewitt | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ուիլյամ Սևերլին «Բիլ» Հյուիթ William Severlyn "Bill" Hewitt | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1944 (80 տարեկան) | |
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 95 կգ | |
Դպրոց | Քեմբրիջ Ռինջ էնդ Լաթին (Քեմբրիջ, Մասաչուսեթս) | |
համալսարան | Սան Անտոնիո (1964—1966) Հրվ․ Կալիֆոռնիա (1966—1968) | |
Դրաֆթի տարի | 1968 / ռաունդ` 1 / ընտր.` 11-րդ | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերա սկիզբ | 1968 թվական | |
Կարիերա ավարտ | 1974 թվական
| |
Մրցանակներ
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Վաղ տարիներ
խմբագրելԲիլ Հյուիթը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 8-ին Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Սովորել է Քեմբրիջի Ռինջ էնդ Լաթինի դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։
Խաղացողի կարիերա
խմբագրելԽաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Սան Անտոնիոյի քոլեջում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1968 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կողմից՝ 11-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դետրոյթ Փիստոնս», «Բուֆֆալո Բրեյվզ» և «Չիկագո Բուլս» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 6 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1969)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 361 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 2062 միավոր (5,7 մ/խ), կատարել 1994 անդրադարձ, 469 փոխանցում, 9 խլում և 10 բլոկշոտ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2014-04-28 Wayback Machine(անգլ.)