Բիոգենեզ (բիո․․․ և հուն, veveau; – ծագում), տեսություններ, որոնք ժխտում են Երկրի վրա կյանքի ծագումը որպես անկենդան մատերիայից կենդանի էակների առաջացման արդյունք (տես Աբիոգենեզ)[1]։ Բիոգենեզի պատկերացման հիմքն են՝ կենդանիի հակադրությունը անկենդանին և կյանքի հավիտենականության գաղափարը։ Բիոգենիզի կողմնակիցները ենթադրում էին, որ կենդանի էակների սաղմերը Երկիր են բերվել ուրիշ, ավելի հին երկնային մարմիններից (տես Պանսս/երմիա)[2]։ Այդ տեսությունը պաշտպանում էին գերմանացի քիմիկոս Չու․ Լիբիխը, ֆիզիկոս–ֆիզիոլոգ Հելմհոլցը և ուրիշներ[3]։ Բիոգենիզի հեղինակները գտնում էին, որ տեսականորեն հնարավոր է սաղմի տեղափոխումը այլ մոլորակներից, քանի որ թթվածնի բացակայության և տիեզերական տարածության ցածր ջերմաստիճանի պայմաններում սաղմերը կարող էին գտնվել անաբիոզի վիճակում[4]։ Սակայն ժամանակակից գիտությունը պարզել է վերը նըշվածի անհնարինությունը, քանի որ տիեզերական ճառագայթները մահացու ազդեցություն են ունենում բակտերիաների նույնիսկ ամենադիմացկուն սպորների վրա։ Բիոգենեզի տեսությունը քննադատել է Ֆ․ Էնգելսն իր «Բնության դիալեկտիկա» գրքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Биологический энциклопедический словарь. Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Бабаев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др. — 2-е изд., исправл. — М.: Сов. Энциклопедия, 1986.
  2. Большая Советская Энциклопедия: Биогенез
  3. Яновская М. И. «Пастер» / Серия «Жизнь замечательных людей», М.: «Молодая гвардия», 1960.
  4. Александр Марков. Рождение сложности. — М.: Астрель: CORPUS, 2012—527 с. Глава 1. «Происхождение жизни»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 441  
  NODES