Բլուա թագավորական դղյակ (ֆր.՝ Château de Blois) ֆրանսիական Լուար և Շեր դեպարտամենտում, Լուարայի դղյակներից ամենամեծն է իր չափերով, եղել է ֆրանսիական թագավորներ Լյուդովիկոս XII-ի և Ֆրանցիսկոս I-ի սիրած նստավայրը։ Դղյակը գտնվում է Բլուա քաղաքի կենտրոնում, Լուարայի աջ ափին։ Լուարայի մի քանի այլ դղյակների հետ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պահպանության տակ։

Բլուա
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորԲլուա[1][2]
Երկիր Ֆրանսիա[1][2]
Կառուցված13-րդ դար
ՃարտարապետColin Biard?
Ճարտարապետական ոճԳոթիկա, Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական ճարտարապետություն և կլասիցիզմ
Ընթացիկ
սեփականատեր
Q87071500?[1]
Կայքchateaudeblois.fr
Քարտեզ
Քարտեզ
 Château de Blois Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ներկայումս գոյություն ունեցող պալատ-ամրոցի հիմնական մասը XV դարում կառուցել են Օռլեանի դուքսերը։ Նրանցից մեկը՝ Լյուդովիկոս XII (1498), երբ նստեց ֆրանսիական գահին,մնաց ապրելու Բլուայում։ Նրա դուստր Կլոդը նույնպես կապված էր Բլուայի նստավայրի հետ։ Նրա ամուսինը՝ Ֆրանցիսկոս I-ինը, միջոցներ է հատկացնում ուշ-գոթական պալատը իտալական վերածննդի ոգով նորացնելու համար։ Թագուհու մահից հետո դղյակի վերածննդյան թևը մնում է կիսակառույց։

Բուրբոնների ժամանակ Բլուան կորցնում է քաղաքական նշանակությունը։ Լյուդովիկոս XIIIը մայրաքաղաքից Բլուա է հեռացնում իր մորը՝ Մարիա Մեդիչիին։ Ավելի ուշ պալատին տիրում է նրա եղբայրը՝ Գաստոն Օռլեանցին, որը հանձնարարում է Ֆրանսուա Մանսարին պալատին կից կառուցել նոր բարոկկո ոճի շքասրահներ։ Այս աշխատանքն ավարտին չի հասցվում միջոցների սղության պատճառով։ XVIII դարի սկզբում պալատը հանձնվում է լեհական այրի թագուհի Մարիսենկայի տնօրինությանը։ XIX դարում Լուի-Ֆիլիպը վերականգնում է դղյակը, նորից կահավորում և գեղեցիկ զարդարում է հեղափոխության տարիներին սնանկացած թագավորական ննջարանը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլուա (դղյակ)» հոդվածին։
  NODES
chat 1