Բշտիկոտներ, ծոպաթևեր, տրիպսներ (լատին․՝ Thysanoptera), միջատների կարգ։ Հայտնի է ավելի քան 2000, Հայաստանում՝ մոտ 120 տեսակ՝ տարածված ամենուրեք։

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմինը տափակ է, երկարությունը՝ 0, 55 մմ։ Բերանային ապարատը ծակող-ծծող է։ Բեղիկները թելանման են՝ կազմված 6-9, փորիկը՝ 10 հատվածներից։ Ոտքերը կարճ են, թաթերն ունեն թույլ զարգացած զույգ ճանկեր, որոնց միջև տեղադրված են բշտիկաձև ծծիչները (այստեղից՝ անվանումը)։ Ունեն 4 թև, որոնցից 2-ը նեղ են, երկար՝ երիզված թարթիչավոր ծոպերով։ Ապրում և ձվադրում են հիմնականում բույսերի վրա, ծծում նրանց հյութը։ Կան նաև գիշատիչներ, որոնք սնվում են լվիճներով, տզերով, որդաններով։ Հիմնականում ծխախոտի, ցորենի, խաղողի և այլնի վնասատուներ են։ Ծխախոտի տրիպսը բազմավեր է, զարգացման ընթացքում Արարատյան դաշտում տալիս է 6-7 սերունդ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 498  
  NODES