Բոբ Քլոուզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բոբ Քլոուզ (անգլ.՝ Bob Klose, 1945[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կիթառահար է, նվագել է լեգենդար Փինք Ֆլոյդ պրոգրեսիվ ռոք խմբում 1964 թվականից մինչև 1965 թվականները։ Նա դուրս է եկել Փինք Ֆլոյդից իր հոր և համալսարանի դասավանդողների խնդրանքով։ Բոբ Քլոուզի մասին իր գրքում «Pink Floyd. inside out» գրել է Փինք Ֆլոյդի թմբկահարը՝ Նիք Մեյսոնը։ Նա ասում էր.«Բոբ Քլոուզի համբավը որպես կիթառահար շատ լավ հայտնի էր։ Բոբ Քլոուզի հետ գնալ կիթառի մասնագիտացված խանութ դա պարզապես մեծ ուրախություն էր։ Նույնիսկ ամենափորձառու վաճառողներին զարմացնում էին Միքի Բեյքերի ջազային ակորդները Բոբ Քլոուզի կատարմամբ, նրա մատների կայծակնային արագությունը, սակայն մեր կարծիքով Բոբ Քլոուզը ավելի շատ նախընտրում էր կիսաակուստիկ կիթառներին»։ Բոբ Քլոուզի կյանքի մասին մինչ նրա Փինք Ֆլոյդ գալը հայտնի է, որ նա սովորել է Քեմբրիջում և եղել է Սիդ Բարեթի ընկերը։ Բոբ Քլոուզը ներգրավվել է նաև Ջոն Էդգինթոնի վավերագրական The Pink Floyd And Syd Barrett Story ֆիլմում։ Այնտեղ նա հիմնականում խոսում էր Սիդ Բարեթի մասին։ Բոբը նաև այդ ֆիլմի ժամանակ կիթառով նվագում է իրենց հին սինգլներից՝ դրանք էին՝«Lucy Leave/ I'm A King Bee»։
Բոբ Քլոուզ անգլ.՝ Bob Klose | |
---|---|
Ծնվել է | 1945[1] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Hills Road Sixth Form College? և Cambridgeshire High School for Boys? |
Մասնագիտություն | լուսանկարիչ և կիթառահար |
Անդամություն | Փինք Ֆլոյդ |
Կայք | radoklose.com |
Ծանոթագրություններ
խմբագրել