Բոինգ 737
Boeing 737, ռեակտիվ նեղիրան օդանավ, համարվում է իր տեսակի մեջ ամենատարածվածը և ուղևորային ավիաշինության ամենաշատ արտադրված օդանավը, 2014 թ. ապրիլի 16-ին մատակարարվել է ութհազարերորդը, ցանկացած պահի օդում գտնվում է միջինը 1200 հատ Boeing 737 օդանավ։ Արտադրվում է 1967 թվականից[2]։.
Բոինգ 737 | |
---|---|
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | narrow-body jet airliner with 2 engines?, ցամաքային բազավորման թռչող ապարատ և նեղիրան օդանավ |
Օգտագործվում է ինչպես | առևտրային ավիացիա |
Շարժիչ | Pratt & Whitney JT8D և CFM International CFM56 |
Ստեղծող | Բոինգ |
Արտադրող | Boeing Commercial Airplanes և Բոինգ |
Առաջին թռիչք | 1967 թ. փետրվարի 17 |
Շահագործման սկիզբ | փետրվարի 10, 1968 |
Շահագործողներ | Southwest Airlines, Ryanair, United Airlines, American Airlines, Բրիտանական Ավիաուղիներ, Alaska Airlines, Qantas, Air Florida?, China Southern Airlines և Gol Transportes Aéreos? |
Արտադրման թվականներ | 1967 - |
Միավոր արտադրված | 10 510[1] |
Boeing 737 Վիքիպահեստում |
Ստեղծման պատմությունը
խմբագրելBoeing 737-ը մշակվել է համեմատաբար փոքր տարողության և կարճ տարածությունների օդանավերի շուկայի համար։ Մշակելու ժամանակ փոխառնվել են Բոինգ 707-ի և 727-ի վրա օգտագործված տեղնոլոգիաներ, առավելապես նկատելի է Boeing 737-ի իրանի նմանությունն այս երկու օդանավերի իրաններին։ Դրա հետ միասին, Boeing 737-ի թևերն ավելի կատարելագործված են, որոնք թույլ են տալիս այս օդանավերը կարճ վազքուղիներում օգտագործելու։ Սրահում բազկաթոռները դասավորված են շարքերում վեցական հատով, որով մրցակիցների համեմատ ստացվել է ավելի մեծ տարողություն։ Մշակման պրոցեսի արդյունքում օդանավն սկզբնական 60 տեղանոցից դարձել է 103 տեղանոց։ 1965 թ. փետրվարի 19-ին Լյուֆթհանզա ընկերությունը պատվիրեց 22 հատ Boeing 737, իսկ փետրվարի 22-ին հայտարարվեց այս օդանավի սերիական արտադրությունն սկսելու մասին։ Առաջին օդանավի հավաքման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1967 թ. հունվարի 17-ին[3]։
Boeing 737 օդանավերի ընտանիքը
խմբագրելԲոլոր Boeing 737-ները բաժանվում են երեք ընտանիքների՝ 737 Original (Օրիգինալ), 737 Classic (Դասական) և 737 Next Generation (Հաջորդ սերունդ, NG).
- Օրիգինալ՝ 737-100, -200, արտադրվել է 1983-2000 թթ.
- Դասական՝ 737-300, -400, -500, արտադրվել է 1983-2000 թթ.
- Հաջորդ սերունդ՝ 737-600, -700, -700ER, -800, -900, -900ER, BBJ, BBJ2, արտադրվում են 1997 թվականից։
Boeing 737 օդանավերի ճնշող մեծամասնությունը Classic և Next Generation ընտանիքների կոմերցիոն օդանավեր են։
Ավիաուղիներում օդանավերը նշանակվում են հետևյալ կերպ՝
- Boeing 737-200` B732
- Boeing 737-600` B736
- Boeing 737-700` B73G
- Boeing 737-800` B73H
Պատվերները և առաքումները
խմբագրել2014 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ Boeing 737-ի արտադրության և առաքման ծավալը կազմել է 8 305 միավոր, պատվերների քանակը՝ 12523[4]։
1967 | 1968 | 1969 | 1970 | 1971 | 1972 | 1973 | 1974 | 1975 | 1976 | 1977 | 1978 | 1979 | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
4 | 105 | 114 | 37 | 29 | 22 | 23 | 55 | 51 | 41 | 25 | 40 | 77 | 92 | 108 | 95 | 82 | 67 | 115 | 141 | 161 | 165 | 146 | 174 |
1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 |
215 | 218 | 152 | 121 | 89 | 76 | 135 | 282 | 320 | 282 | 299 | 223 | 173 | 202 | 212 | 302 | 330 | 290 | 372 | 376 | 372 | 415 | 440 | 440 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.boeing.com/commercial/#/orders-deliveries
- ↑ Boeing: A World of Service for the Boeing 737
- ↑ Malcolm L. Hill., Boeing 737, ISBN 1-86126-404-6։
- ↑ «Boeing Delivers the 7,370th 737 - Nov 5, 2012». Boeing.mediaroom.com. 2012 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 737» հոդվածին։ |