Բոկե (առաջացել է ճապ.՝ ボケ Բոկէ - «աղոտություն», «ոչ հստակություն»), լուսանկարչական եզր է, որ օգտագործվում է 1990-ական թվականների վերջից։ Նկարագրում է լուսանկարի մի հատվածի սուբյեկտիվ որակը, որը ֆոկուսից դուրս է մնացել[1]։ Շատ լուսանկարներում հետին պլանը հատուկ է նկարահանվում ոչ հստակ, որ ընդգծվի առաջին պլանում գտնվող առարկան կամ անձը։

Բոկե լուսանկարում, նկարված է 85մմ ֆոկուսային հեռավորությունից, f/1.2 դիաֆրագմայով

Բոկեի ընկալումը որոշող գործոնները

խմբագրել

Տարբեր օբյեկտիվներ տարբեր ֆոկուսային տարածք ունեն։ Բոկեի որակը սուբյեկտիվ ցուցանիշ է, որը դժվար է որոշել օբյեկտիվի բնութագրով։ Թեև օպտիկականն սարքերի որոշ բնութագրերի ազդեցությունը պատկերին համընդհանուր գնահատական ունեն։

Աղոտության սկավառակներ

խմբագրել

Բոկեի բնութագրությունը որոշվում է աղոտության սկավառակներով։ Ֆոկուսային տարածքից դուրս լուսավոր կետերը վերափոխվում են սկավառակների։ Որոշ օբյեկտիվներ օգտագործելիս այդ սկավառակները լուսավորված են հավասարապես, որոշների դեպքում լուսավորված են ծայրերում, ուրիշների դեպքում լուսավոր են կենտրոնում։ Վառ կենտրոնով և եզրերում մուգ սկավառակները առավել փափուկ են ընկալվում, քան հավասարապես վառ լուսավորված կամ եզրերը լուսավորված սկավառակները։ Առաջին տարբերակը լուծվում է ընդհանուրի հետ, իսկ վառ սկավառակները ուշադրություն են գրավում, շեղելով դիտողի ուշադրությունը հիմնական օբյեկտից։

Դիաֆրագմայի անցքի ձևը

խմբագրել
 
Բոկեում Ռուբինար օբյեկտիվով ստացված օղակներ

Բոկեի վրա մեծ ազդեցություն ունի դիաֆրագմայի անցքի ձևը։ Հայելա-ոսպնյակավոր օբյեկտիվները ստեղծում են բոկե օղակների տեսքով, որը որոշ դեպքերում հետաքրքիր տպավորություն է առաջացնում, բայց կարող է և փչացնել պատկերը։ Որոշ օբյեկտիվներ օղակների փոխարեն ստեղծում են բազմանկյուններ, որը կախված է օբյեկտիվի դիաֆրագմայի թերթիկների քանակից։ Ավելի շատ թեթիկների դեպքում առավել «ակնահաճո» պատկեր է ստացվում։

Փայլերի կոնտրաստ

խմբագրել

Ցայտունության տարածքի բնութագրի վրա ազդում է նրա ցայտունությունը, հատկապես նրա անցումը դեպի սկավառակի լուսավոր տարածք։ Սահուն անցումից հետո այն վերափոխվում է բազմանկյուն կամ ձվածիր բծի։ Աղոտ բծերը փչացնում են պատկերը, գերադասելի են «ճիշտ» ֆորմայով կլորները։

Բոկեի այլ գործոններ

խմբագրել

Օբյեկտիվների մյուս պարամետրերը բոկեի վրա մեծ ազդեցություն չեն գործում և նրանց գնահատականը սուբյեկտիվ է։ Բոկեն կարևոր է դիմանկար ստեղծելիս, երբ ետին պլանի աղոտությունը հետաքրքիր տպավորություն է ստեղծում, ընդգծելով դիմանկարի հերոսին։

Օբյեկտիվներ

խմբագրել

Քանի որ լուսանակարահնման որոշ տեսակների համար ծայրահեղ կարևոր է բոկեի որակը (օրինակ՝ դիմապատկեր), շատ օպտիկական սարքեր արտադրողներ հատուկ օբյեկտիվներ են ստեղծել, որոնք ապահովում են «հաճելի» աղոտություն։ Վառ օրինակներն են՝ Minolta STF 135mm f/2.8 T4.5, Canon EF 135/2.8 with Softfocus, Nikon 135/2 DC և 105/2 DC օբյեկտիվները[2]։

Բոկեի խաբկանք գրաֆիկական խմբագրիչով

խմբագրել
 
Իսկական լուսանկարը
 
Ետին պլանը փոխված է խմբագրիչով

Ետին պլանի աղոտություն կարելի է ստանալ նաև գրաֆիկական խմբագրիչներով, սակայն նման բոկեն էապես տարբերվում իսկականից։ Օպտիկական սարքով ստացած բոկեում ողոտության աստիճանը կախված է առարկայի հեռավորությունից և հաջորդաբար փոխվում է։ Այս տպավորությունը 100% ստանալը բավականին դժվար է։ Ֆոտոշոփ ծրագրում այս էֆեկտը ստանալու համար առավելապես հարմար է Lens Blur ֆիլտրը։

Օրինակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոկե» հոդվածին։
  NODES
mac 1