Բոհեմիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բոհեմիա (չեխ․՝ Čechy, գերմ.՝ Böhmen-Բյոմեն՝ լատիներեն Boiohaemum, Bohemia բառերից, հայրենիքը՝ Բոյի), Կենտրոնական Եվրոպայում պատմական շրջան, որը զբաղեցնում էր ժամանակակից Չեխիա պետության կեսը՝ հարավում։
Աշխարհագրական դիրք
խմբագրելԱյժմ Բոհեմիան՝ Մորավիայի և Չեխական Սիլեզիայի հետ մտնում է Չեխիայի հանրապետության կազմի մեջ։
Տարածքը կազմում է 52 750 կմ2։ Հյուսիսից և հարավ-արևմուտքից սահմանակից է Գերմանիային, հյուսիս-արևելքից՝ Լեհաստանին, արևելքից՝ Մորավիային և հարավից՝ Ավստրիային։ Բոմեգիայի բնակչությունը կազմում է 6,25 մլն մարդ։
Բոհեմիայի տարածքը չորս կողմից շրջապատված է լեռներով․
Հարավ-արևմուտքում Բոմեգիական անտառն է։
Հյուսիս-արևմուտքում Ռուդական լեռներն են (սահման՝ Սաքսոնիայի հետ)։
Հյուսիսում և հյուսիս արևելքում Ռուդական լեռներն են (սահման Վերին Լուժիցայի և Սիլեզիայի հետ)
Արևելքում և հարավում Չեխա-Մորավսկական բարձրություններն են։
Բնական լանդշավտը սահմանափակվում է Վլտավա և Էլբա գետերի ջրբաժանի ավազանով (մինչև Գերմանիայի հետ տարածքը)։ Էլբա է թափվում նաև Օգրժեն, որի աղբյուրը գտնվում է Ֆրանկոնիայում։ Չեղիայի հարավային սահմանները այդ կերպով իրենց մասն ունեն եվրոպական ջրբաժանում։ Դանուբի և Օդերի ազավանները զբաղեցնում են շրջանի տարածքի մոտավորապես 6,4 %-ը (3 184 կմ2), երբ որպես գլխավոր մաս զբաղեցնում է Էլբայի ավազանը (48 772 կմ2)։
Չեխիայի ամենաբարձր լեռներն են․ Էնգելհեյզեր (713 մ), Բումբերգ (591 մ), Գեորգենբերգ (455 մ), Տոկբերգ (853 մ), Տրշեմչինբերգ (822 մ), Կուբանի (1358 մ)։
Վարչական բաժանումը
խմբագրելԲոհեմիայի ժամանակակից սահմանները ավելի քան 1000 տարի է անփոփոխ է, միայն ուշ միջնադարում նրան է միացվել Էգերլանդը։
Բոհեմիան զբաղեցնում է Չեխիայի հանրապետության տարածքի մեկ երրորդ մասը։
Բոհեմիայի տարածքը ամբողջովին գտնվում է Չեխիայի վարչա-տերիտորիալ միավորում՝ Պրահա քաղաքի ծայրամաս, Միջինչեխական ծայրամաս, Պոլզենական ծայրամաս, Կարլովարական ծայրամաս, Ուստենցական ծայրամաս և Կրալավեգրադական ծայրամաս, ինչպես նաև Պարդուբիցական ծայրամասի մեծ մասը, Վիսոչին ծայրամասի տարածքի մեծ մասը և Հարավմորավական ծայրամասի բնակեցված կետը։
Ամենամեծ քաղաքներն են Պրահան, Պլզենը, Լիբերեցը, Ուսին՝ Լաբեմի վրա, Չեսկե-Բուդյովիցեն և Գրադեց-Կրալովեն։
Պատմություն
խմբագրելՉեխիայի հին պատմական անունը՝ Բոմեգիան, առաջացել է կելտական բոև ցեղից։ Այդ տարածքը բնակեցվել է մի քանի դարերի ընթացքում և ավելի ուշ ցեղը խառնվել է ուրիշ ցեղերի հետ։ 1526-1918 թվականներին «Բոմեգիան» եղել է Չեխիայի պաշտոնական անվանումը՝ առանց Մորաբիայի, որպես Գաբսբուգական թագավորություն։
Բոմեգիա տերմինը շատ վաղուց օգտագործվել է ռուսական պատմագրության մեջ, ինչպես նաև օգտագործվում է ժամանակակից Չեխիայի աշխարհագրությունում։
Չեխիայի մշակույթը
խմբագրելՍուրբ Վացլավը հանդիսանում է Չեխիայի պաշտպանը և ազգային սրբությունը։
Բոհեմական մշակույթը հանդիսանում էր գերմանական, չեխական և եվրոպական մշակույթների սինթեզը։ Մի շարք գրողներ, ինչպիսիք են Ադալբերտ Շտիֆտերը, Ռայներ Մարիա Ռիլկեն, Յարոսլավ Գաշեկը, Ֆրանց Կաֆկան, Կարել Չապեկը և Ֆրիդրիխ Տորբերգը, կամ կոմպոզիտորներ Բեդրժիխ Սմետանան, Անտոնն Դվորժակը, Լեոշ Յանաչեկը, Գուստավ Մալերը, Բոգուսլաբ Մարտինուն, Ֆրանտիշեկ Պրավդան և Վիկտոր Ուլմանը կերտել են իրենց տպավորությունները երկրի հարուստ ավանդույթների մասին։ «Tagblatt» գերմանական լրագիրը համարվել է ժամանակի ամենալավ թերթը։ Վառ բնությունը և Բոհեմիայի պատմությունը նկարագրվում է Ժորժ Սանդի «Կոնսուելտո» վեպում։
Չեխական մշակույթի ներգործությունը՝ մասնավորապես Ավստրայի վրա, չի սահմանափակվել արվեստով և գրականությամբ։ Ավստրիական խոհանոցը համընկնում է չեխականի հետ։ Ամբողջ աշխարհում մեծ համբավ ունի չեխական գարեջուրը։ Տիպիկ չեխական խոհանոցի ուտեստներ են կնեդլիկը, գուլյաշը և այլն։
Հայտնի են նաև բոհեմական կամ չեխական ապակին։ Այնտեղ են հանդիպում հազվագյուտ Կինսկի ձիերը, որը 1838 թվականին Չեխիա էր բերել Օկտավիան Կինսկին։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոհեմիա» հոդվածին։ |