Բոհեմ (օպերա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոհեմ (այլ կիրառումներ)
Բոհեմ (իտալ.՝ La Bohème)՝ իտալացի երգահան Ջակոմո Պուչչինիի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Լուիջի Իլիկայի և Ջուզեպե Ջակոզայի, ըստ Անրի Մյուրժեի «Դրվագներ բոհեմի կյանքից» վեպի։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1896 թ. փետրվարի 1-ին Թուրինի Թագավորական թատրոնում (Teatro Regio)։ Դիրիժորը Արտուրո Տոսկանինին էր։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | օպերա[1] |
Կոմպոզիտոր | Ջակոմո Պուչչինի[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Ջուզեպե Ջակոզա[1] և Լուիջի Իլիկա[1] |
Սյուժեի աղբյուր | Անրի Մյուրժե. «Դրվագներ բոհեմի կյանքից» վեպ |
Գործողությունների քանակ | 4 |
Գործողության տեղ | Փարիզ |
Գործողության ժամանակ | 1830 թ. |
Տևողություն | մոտ 1 ժամ 50 րոպե |
Կերպարներ | Mimì?, Musetta?, Rodolfo?, Marcello?, Schaunard?, Colline?, Benoît?, Parpignol?, Alcindoro?, A customs Sergeant?, Q54998745?, A customs Sergeant? և Students? |
Ստեղծման տարեթիվ | 1896 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 1, 1896[1] |
Առաջնախաղի վայր | Թուրին |
Պատվիրատու | Giulio Ricordi? |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
La bohème Վիքիպահեստում |
«Բոհեմը» Պուչչինիի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը պատկանում է ներկայումս ամենահաճախ բեմադրվող օպերաների թվին։ Բեմադրվել է նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում 1936 թ. (դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան, բեմադրիչ՝ Լևոն Քալանթար)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոհեմ (օպերա)» հոդվածին։ |