Բողկ վայրի
Բողկ վայրի | |
Բողկ վայրի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Brassiceae |
Ցեղ | Բողկ (Raphanus) |
Տեսակ | Բողկ վայրի (R. raphanistrum) |
Միջազգային անվանում | |
Raphanus raphanistrum |
Բողկ վայրի (լատին․՝ Raphanus raphanistrum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրելԲարակ արմատով և փետրաձև բաժանված տերևներով, 25-50 սմ բարձրությամբ միամյա մեղրատու խոտաբույս է։ Ցողունի հիմքային մասն ու ստորին տերևները ծածկված են կոշտ մազիկներով։ Քնարաձև տերևները բաժանված են անհամաչափ երկարավուն-ձվաձև ատամնաեզր մասերի, գագաթնային հատվածը ավելի խոշոր է։ Երբեմն սպիտակ, դեղին կամ մանուշակագույն ջղերով պսակաթերթիկները բաց դեղին են։ Բաժակը կրկնակի կարճ է պսակից։ Սուր բզաձև կտուցով պտուղները երկար և ամուր հատվածավոր պատիճներ են[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է ստորին և միջին լեռնային գոտիների ցանքսերում, անմշակ տարածքներում և աղբավայրերում։ Տարածված է Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը, որի վերգետնյա մասը պարունակում է ֆլավոնոիդներ (կվերցետին, կեմպֆերոլ և այլն), թիոգլիկոզիդներ, ռաֆանին գլիկոզիդ և այլն։ Սերմերը կիրառում են ռևմատիզմի, իշիասի, որոշ ուռուցքների բուժման նպատակով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բողկ վայրի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բողկ վայրի» հոդվածին։ |