Բոուիի դանակ (ռուս.՝ Нож Боуи, անգլ.՝ Bowie knife)[1][2][3], խոշոր դանակ, որի շեղբի վրա առկա է թեքություն, որն ունի գոգավոր աղեղի տեսք (clip-point)[4]: Ընդ որում, շեղբի սայրն ուղղված է քիչ վերև։ Կռնակի թեքությունը շատ հաճախ ունենում է կտրող եզր կամ իրենից ներկայացնում է կեղծ սայր։ Բազմաթիվ Բոուիի դանակներ ունենում են զարգացած խաչարդ։

Բոուի դանակ
Բոուի դանակ

Դանակի անունով շատ հաճախ անվանում են այն դանակները, որոնք ունեն կռնակի թեքություն։ Այլ կերպ այդ դանակներն անվանում են «քլիփ-փոյնթ»։

Պատմություն

խմբագրել

Դանակն իր անունը ստացել է Ջեյմս Բոուի պատվին, որը Տեխասի հեղափոխության հերոս էր։ Բոուին շատ հայտնի էր ԱՄՆ-ում։

Հետաքրքիր տեղեկություններ

խմբագրել
 
  • Բոուիի դանակը հայտնվում է Battlefield 4, Call of Duty: World at War, Call of Duty: Black Ops, Call of Duty: Black Ops II, Dead Frontier, Combat Arms համակարգչային խաղերում, ինչպես նաև Fallout: New Vegas խաղի Lonesome Road հավելվածում։
  • Հայտնի բրիտանացի երգիչ Դեյվիդ Բոուին իր ստեղծագործական մականունը ընտրել է դանակի անունով։
  • Դանակը հիշատակվում է Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ջրի տակ» վեպում[5]։
  • Ֆրենկի Լեյնը «Bowie knife» երգի կատարողն է և հեղինակը։
  • «Պատժողը» կինոնկարում Ջոն Տրավոլտան իր նախկին ընկերոջը սպանելուց առաջ պատմում է Ջեյմս Բոուիի և նրա դանակի մասին։
  • «Հելոուին 2» կինոնկարում գլխավոր անտագոնիստ Մայքլ Մայերսը զինված էր Բոուիի դանակով։
  • «Ռեմբո IV» կինոնկարում Սիլվեստր Ստալոնեն կիրառում է ինքնաշեն Բոուիի դանակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Manns, William (May–Jun 2004). «The Bowie Knife». American Cowboy. 11 (1): 40–43. ISSN 1079-3690.
  2. Janin, Hunt (2007). Fort Bridger, Wyoming. Jefferson: McFarland & Company. էջ 138. ISBN 978-0-7864-2912-7.
  3. «Bowie knife». Merriam-Webster online dictionary. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  4. Todd, Frederick P., American Military Equipage, 1851–1872, Scribners (1980), pp. 180–181: "The American fighting knife of the mid-19th century was par excellence the 'bowie knife'. The term itself defied definition in those days as it does today, but a rough description would be a large sheath knife, usually with a small cross guard and a clipped point, whose story began in the American Southwest about 1830."
  5. Flayderman, Norm (2004). The Bowie knife : unsheathing an American legend. Lincoln, R.I: Andrew Mowbray. էջեր 72–73. ISBN 9781931464123.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոուիի դանակ» հոդվածին։
  NODES