Բուլկի
Բուլկի, փոքր, երբեմն քաղցր, հացաբուլկեղեն կամ բլիթ[1]։ Չնայած դրանք շատ ձևեր ու չափսեր ունեն, հիմնականում ձեռքի չափսի են կամ ավելի փոքր՝ շրջանաձև վերնամասով և տափակ ներքնամասով։
Ենթատեսակ | հաց, սայկա և նախաճաշիկ |
---|---|
Առաջացման երկիր | Չինաստան |
Հիմնական | խմոր |
Bun Վիքիպահեստում |
Բուլկիները հաճախ պատրաստված են ալյուրով, շաքարավազով, կաթով, խմորիչով և կարագով։ Ամենատարածված քաղցր տեսականինիր մեջ պարունակում է միրգ կամ ընկույզ և կարող է պատված լինել օշարակով կամ կարամելով կամ էլ լցոնված լինել ջեմով կամ կրեմով։ Բուլկիների որոշ տեսակներ կարող են լցոնված լինել մսով կամ սովորաբար մատուցվում են մսով (ինչպես օրինակ հոթդոգններն ու համբուրգերները)։ Վերջիններս մատուցվում են արագ սննդի ռեստորաններում, ինչպեսիք են Բուրգեր Քինգը, KFC-ին, Մակդոնալդսը։
«Բուլկու» դասին են սովորաբար պատկանում լցոնված խմորագնդիկները[2], ինչպես օրինակ չինական բաոզին։ Այս տեսակի որոշ խմորագնդիկներ կարող են իրենց տեսքով հացանման լինել։
Բուլկին սովորաբար պատրաստված է խմորից, որն իր մեջ պարունակում է շաքարավազ ու կարագ, իսկ որոշ դեպքերում՝ նաև ձու։ Առանց դրանց խմորը կլինի հացի և ոչ թե բուլկու խմոր։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «bun Definition in the Cambridge English Dictionary». dictionary.cambridge.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «bollo».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլկի» հոդվածին։ |