Բոքսերներ (անգլ.՝ Boxer shorts կամ boxers; ինչպես նաև «ընտանեկան»), տղամարդու ներքնաշորի տեսակ։ Իրենից ներկայացնում է չսեղմող, ազատ ներքնաշոր, որն ունի շորտի տեսք։ Անգլիական «Boxer shorts» տերմինը սկսել է կիրառվել 1944 թվականից[1]։

Բոքսեր հագած տղամարդ

Պատմություն

խմբագրել

1925 թվականին Ջեյկոբ Գոլոմբը, ով «Everlast» ընկերության հիմնադիրն էր, ստեղծեց բոքսեր-անդրավարտիքների նոր դիզայն, որտեղ կաշվե գոտին փոխարինեց ձգվող ռեզինով[2]։ Սպորտային այդ անդրավարտիքները սկզբնական շրջանում նախատեսված են եղել բռնցքամարտիկների համար, որտեղից էլ առաջացել է անդրավարտիքի ներկայիս անվանումը։ ԱՄՆ-ում այս անդրավարտիքները հայտնի են դարձել 1940-ական թվականների վերջին, ինչին նպաստեցին ռազմական օդաչուները[3]։

1970-ական թվականներին քիփ ջինսերի ի հայտ գալուց հետո, տղամարդկանց համար ավելի հարմար դարձավ կրել բրիֆներ։ Արդյունքում բոքսերները շուկայական մրցակցության ժամանակ պարտվել են[4][5]։ Բոքսերները նորից պոպուլյար դարձան 1986 թվականին, երբ Նիք Քեմենը նկարահանվեց «Levi's»-ի գովազդում, որտեղ հանելով իր տաբատը, ցուցադրում էր իր սպիտակ բոքսերները[6]։

Ժամանակակից դիզայն

խմբագրել

Կախված արտադրողից՝ ժամանակակից բոքսերները կարվում են տարբեր կտորներից (ինչպես բնական, այնպես էլ արհեստական)՝ օգտագործելով բամբակ, տրիկոտաժ, մետաքս։ Անդրավարտիքների մոդելները ունեն տարբեր գունային երանգներ (միատոն, գծավոր, տարբեր նկարներով և այլն)։ Բոքսերները կարվում են տարբեր լայնություններով (մինչև կոնքերը, մինչև ազդրերի միջին հատվածը և այլն) և կարող են ունենալ կամ չունենալ լայնույթ։ Լայնույթը իր հերթին կարող է ունենալ կոճակներ, կոճգամ, կպչուկ, ինչպես նաև կարող է չունենալ փակող հարմարանք։ Բոքսերները կարող են ունենալ լայն կամ նեղ ռեզինե գոտի։ Հաճախ այդ գոտու վրա գրված է լինում բրենդի անվանումը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ռուսաստանում առօրյա խոսակցություններում ներքնաշորի այս տեսակին անվանում են «ընտանեկան»[7]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «boxer shorts». Merriam-Webster Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «Brief history of men's underwear» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «The undercover story: A briefs history of Y fronts» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «A brief history of pants: Why men's smalls have always been a subject of concern» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Jose F. Blanco, Scott Leff, Amy T. Peterson, Ann T. Kellogg The Greenwood encyclopedia of clothing through American history 1900 to the present, Volume 2. — Greenwood Press, 2008. — P. 274. — ISBN 9780313334177
  6. «I Love 1986 - Fashion - Boxer Shorts» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «Не женское дело, или Чем должен обладать настоящий мужчина». РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  NODES