Բջջակմախք, էուկարիոտիկ բջիջների կարևոր առանձնահատկություններից է ցիտոպլազմայում կմախքային գոյացությունների առկայությունը, որոնք մանրագույն խողովակներն ու սպիտակուցային թելերի փնջերն են։ Բջջակմախքի տարրերը սերտորեն կապված են արտաքին պլազմային թաղանթի և կորիզաթաղանթի հետ՝ առաջացնելով բարդ միահյուսումներ ցիտոպլազմայում։ Ցիտոպլազմայի հենարանային տարրերը որոշում են բջջի ձևը, ապահովվում են ներբջջային կառույցների շարժումը և ամբողջ բջջի տեղաշարժվելը։

(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ


  NODES
Done 1