Բրու Անգուա
Բրու Բենջամեն Անգուա (ֆր.՝ Brou Benjamin Angoua, նոյեմբերի 28, 1986[1][2], Anyama, Աբիդջան, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, «Գենգամ»-ի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի պաշտպան։
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար և Ֆրանսիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1986[1][2] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Anyama, Աբիդջան, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 69 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԱնգուան ծնվել է Անյամայում, Աբիջանի արվարձանում։ 2000 թվականից մինչև 2004 թվականը խաղացել է «Թոումոդի» ակումբի երիտասարդական թիմում։ Պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է հանդես գալ «Աֆրիկա Սպորտս»-ում։ Երկու մրցաշրջանի ընթացքում խաղացել է 41 մրցախաղեր, որից հետո տեղափոխվել է Եվրոպա՝ ոչ այնքան հայտնի հունգարաական «Գոնվեդ»։
Հունգարիայում կոտդիվուարցին անցկացրել է չորս տարի և եղել է հիմնական կազմի խաղացող։ «Գոնվեդ»-ի կազմում Անգուան խաղացել է 79 խաղ։ 2010 թվականի հունվարին Բրուն տեղափոխվել է ֆրանսիական «Վալանսյեն»։ 2014 թվականի ամռանը Անգուան տեղափոխվել է «Գենգամ»՝ ազատ գործակալի իրավունքով։ Նոր ակումբի կազմում առաջին մրցաշրջանի ավարտից հետո մարզիկը նրանց հետ երեք տարով նոր պայմանագիր է կնքել[3]։
Միջազգային
խմբագրելԱնգուան խաղացել է Կոտ դ'Իվուարի՝ տարբեր տարիքային հավաքականներում, ներառյալ օլիմպիական թիմում, որի կազմում նա հանդես է եկել Պեկինի Օլիմպիադայի ժամանակ։
2009 թվականից նա ազգային հավաքականի խաղացող է։ Հանդես է եկել Աֆրիկյան ժողովուրդների Գավաթ-2010-ում։ Ներառնվել է 2010 թվականի Աշխարհի Առաջնության հայտում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Benjamin Angoua prolonge trois ans avec Guingamp» (ֆրանսերեն). L'Équipe. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Профиль игрока». Газета.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրու Անգուա» հոդվածին։ |