Բևեռաղվես
Բևեռաղվես (բևեռային աղվես, լատին․՝ Vulpes lagopus), աղվեսի տեսակ, որը ապրում է հյուսիսային կիսագնդի հյուսիսում։ Նրան անվանում են նաև արկտիկական աղվես, սպիտակ աղվես, ձնային աղվես և այլն։ Կենդանին կարող է ապրել չափազանց ցուրտ կլիմայական պայմաններում իր հաստ մորթու շնորհիվ, որը նա ամեն տարի փոխում է։
Բևեռաղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Vulpes lagopus | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Դասակարգում
խմբագրելԲևեռաղվեսը պատկանում է Vulpes կոչվող "իրական աղվեսների" խմբին։ Խումբը մտնում է շնազգիների ընտանիքի մեջ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կենդանին կարող է նաև դասվել որպես առանձին տեսակ՝ Alopex անվանմամբ։
Ենթատեսակները
խմբագրել- Բերինգյան կղզիների բևեռաղվես
- Իսլանդիայի բևեռաղվես
- Պրիբիլոֆ կղզիների բևեռաղվես
- Գրենլանդիայի բևեռաղվես
Ապրելավայրը
խմբագրելԲևեռաղվեսը կարող է ապրել երկրագնդի ծայրահեղ հյուսիսում։ Չափազանց ցուրտ կլիմայական պայմաններին նա կարող է դիմանալ իր հաստ մորթու և մարմնի ճարպերի շնորհիվ։ Թաթերը պարուրված են հաստ մորթիով, որը նրան օգնում է քայլել սառցապատ տարածությունների վրա։ Քնելուց բևեռաղվեսները ընդունում են մարմնի կլորացված դիրք՝ այդպիսով նրանք պոչով ծածկում են իրենց քիտը՝ այն տաքացնելու նպատակով։ Բևեռաղվեսը ունի չափազանց սուր լսողություն, որը նրան օգնում է հեշտությամբ որսալ։ Նա կարող է լսողությամբ գուշակել որսի տեղը։ Եթե որսը գտնվում է ձյան տակ, նրանք առաջին երկու թաթերով հարվածում են ձյանը՝ այն փորելով, և արագ շարժումով հանում են բռնված կենդանուն։ Մորթին տարին երկու անգամ փոխվում է։ Ձմեռը այն ամբողջովին սպիտակ է, իսկ ամառը՝ դարչնագույն։
Չափսերը
խմբագրելՄարմինը ունի 80-110 սմ երկարություն։ Միջինը համարվում է 85 սմը։ Արուները մոտ 10 սմ-ով երկար են էգերից։ Պոչը ունի 30 սմ երկարություն։ Մարմնի բարձրությունը 25-30 սմ է։ Արուները կշռում են մոտ 3,5 կգ, իսկ էգերը 2,9։
Բազմացումը
խմբագրելԲևեռաղվեսների ձագերը ծնվում են ամռանը։ Երկու ծնողներն էլ հոգ են տանում ձագերի մասին։ 52 օր տևող հղիությունից հետո էգ աղվեսը ծնում է հինգից ութ ձագ։ Բևեռաղվեսները համարվում են գիշատիչների դասի ամենաշատ ձագեր ունեցող կենդանիները՝ նրանց թիվը կարող է հասնել 25-ի։ Ձագերը ծնվում են շագանակագույն գունավորմամբ։ Մորթին սպիտակում է տարիքի հետ միասին։ Ձագերին մեծացնելուց հետո էգերը լքում են ընտանիքը, իսկ արուները մնում են։
Սնունդը
խմբագրելԲևեռաղվեսները սնվում են փոքր կենդանիներով՝ փոքր կրծողներ, թռչուններ, ձվեր և այլ կենդանիների բռնած որսի մնացորդներ։ Լեմմինգները (կրծողներին պատկանող փոքր կենդանի) նրանց սննդի մեծ մասն են կազմում և յուրաքնաչյուր աղվես օրական կարող է ուտել մեծ թվով լեմմինգներ։ Ապրիլ և մայիս ամիսներին նրանք որսում են նաև փոկերի ձագերին։ Բևեռաղվեսները կարող են ուտել նաև ձկներին եթե բռնելը նրանց հաջողվում է։ Տարվա որոշ ամիսներին նրանք ուտում են նաև տարբեր հատապտուղներ՝ այդպիսով համարվելով ամենակեր։ Նրանք գողանում են մեծ քանակությամբ թռչնի ձվեր։ Եթե գոյություն ունեն սննդի լուրջ խնդիրներ, բևեռաղվեսները ստիպված ուտում են մեծ կենդանիների թողած կեղտները։
Տարածվածություն
խմբագրելԲևեռաղվեսը ապրում է գրեթե ողջ արտիկական հատվածում՝ Ալյասկա, Կանադա, Գրենլանդիա, Իսլանդիա, Նորվեգիայի հյուսիսային Սվելբարդ կղզի, Սկանդինավիայի հյուսիսային հատվածներ, Ռուսաստանի հյուսիս։ Բացի Սկանդինավիայի երկրներից մյուս երկրներում այս աղվեսի պահպանումը լուրջ հսկողության տակ է։ Իսկ Շվեդիայում Ֆինլանդիայում և Նորվեգիայում միասին մնացել են ընդամենը 120 հասուն բևեռաղվեսներ։
Բևեռաղվեսը Իսլանդիայի միակ բնիկ կենդանին է։ Առաջին անգամ նա Իսլանդիա է ժամանել վերջին սառցե դարաշրջանի վերջում՝ հատելով սառցակալած օվկիանոսը։ Իսլանդիայի Սուդավիկ քաղաքում "Բևեռաղվեսների գիտահետազոտական կենտրոնում" գոյություն ունի հատուկ այս աղվեսին նվիրված ցուցահանդես։
Սպառնացող վտանգներ
խմբագրելԱրտկիկական աղվեսների թիվը պակասում է անօրեն որսորդների և թակարդների պատճառով։ Նախորդ դարի քսանական թվականներին նրանց թիվը կտրում նվազել է բավականին թանկ գնահատվող մորթու պատճառով։ Այսօրվա դրությամբ բազմաթիվ ծրագրեր կանխում են այս աղվեսների որսը մորթու համար։
Բևեռաղվեսի հիմնական թշնամիները համարվում են կարմիր (սովորական) աղվեսները, որոնք նրանց սպանում են իրենց թիվը պահպանելու համար։ Ժամանակին կարմիր աղվեսներին իրենց հերթին սպանում էին գայլերը, բայց քանի որ այս վերջինների թիվը կտրուկ նվազել է ապօրինի որսորդության պատճառով, կարմիր աղվեսների թիվը շատացել է։
Բևեռաղվեսների թիվը հստակ հայտնի չէ, քանի որ թիվը տատանվում է՝ երբեմն նրանք շատ են, իսկ երբեմն՝ քիչ։ Ամբողջ աշխարհում կան մոտավորապես որոշ հարյուր հազար բևեռաղվեսներ։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 410)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռաղվես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռաղվես» հոդվածին։ |