Գայլլարդիա
Գայլլարդիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Վերնատրիբա | Helianthodae |
Տրիբա | Helenieae |
Ենթատրիբա | Gaillardiinae |
Ցեղ | Գայլլարդիա (Gaillardia) Foug. |
Գայլլարդիա (լատին․՝ Gaillardia), բարդածաղկավորների (լատին․՝ Compositae կամ Asteráceae) ընտանիքի ցեղ[1][2]։ Տարածվել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից[1][3]։ Չորադիմացկուն բազմամյա կամ միամյա բույս է[2]։ Ծաղկային այս ցեղն իր անունն ստացել է ի պատիվ 18-րդ դարի ֆրանսիացի դատավոր Գիլարդ դե Չարենտոնեուի (Gaillard de Charentonneau)[4][5]:
Դեկորատիվ ծաղկեգործության մեջ օգտագործում են միամյա գալադիայի տեսակները, որոնք լավ ծաղկում են մինչև ուշ աշուն։ Օգտագործվում են երկամյա և բազմամյա տեսակները։ Միամյաներից Gaillardia pulhcella Pong-ը ձմռանը լավ ծաղկում է ջերմատներում[6]։
Նկարագիր
խմբագրելԾաղիկը ձևով նման է երիցուկին, իսկ տեսքով՝ արևի[3]։ Ունի 45-70 սմ երկարություն[7]։ Կարող է լինել երկարացողուն՝ 1 մ բարձրությամբ և ցածրացողուն՝ 25-35 սմ երկարությամբ[8]։ Ծաղիկները կարող են լինել միաթերթ և լիաթերթ։ Դա կախված է սորտից ու տեսակից[6]։ Սրածայր թերթերի գույնը կարող է լինել դեղնանարնջագույնից մինչև կարմրաշագանակագույն երանգով, որոնք հավաքված են 10 սմ տրամագծով ծաղկաբույլի շուրջ[7][9]։ Թերթիկները կարող են լինել բազմաձև[1]։ Թերթիկները սովորաբար ծածկված են լինում մազիկներով, թավ են։ Արմատամերձ տերևները նշտարաձև են։ Սերմերը ձագարաձև են, երբեմն փոքր-ինչ տափակ, եզրերը սպիտակ են, կոշտ, ծակող գորշ արծաթագույն մազերով։
Ծաղկումը սկսվում է հունիս ամսից և տևում մինչև ուշ աշուն։ Բազմամյաները Երևանի պայմաններում ձմեռում են բաց գրունտում։
Տեսակներ
խմբագրելՏեսակներ Հյուսիսային Ամերիկայից
խմբագրել- Gaillardia aestivalis
- Gaillardia aestivalis var. aestivalis
- Gaillardia aestivalis var. flavovirens
- Gaillardia aestivalis var. winkleri
- Gaillardia amblyodon
- Gaillardia aristata
- Gaillardia arizonica
- Gaillardia arizonica var. arizonica
- Gaillardia arizonica var. pringlei
- Gaillardia coahuilensis
- Gaillardia flava
- Gaillardia ×grandiflora [Gaillardia aristata × Gaillardia pulchella]
- Gaillardia multiceps
- Gaillardia multiceps var. microcephala
- Gaillardia multiceps var. multiceps
- Gaillardia parryi
- Gaillardia pinnatifida
- Gaillardia pinnatifida var. linearis
- Gaillardia pinnatifida var. pinnatifida
- Gaillardia pulchella
- Gaillardia pulchella var. australis
- Gaillardia pulchella var. picta
- Gaillardia pulchella var. pulchella
- Gaillardia spathulata
- Gaillardia suavis
Տեսակներ Հարավային Ամերիկայից
խմբագրել- Gaillardia cabrerae
- Gaillardia megapotamica
- Gaillardia megapotamica var. radiata. Էնդեմիկ Արգենտինայից
- Gaillardia megapotamica var. scabiosoides
- Gaillardia tontalensis Էնդեմիկ Արգենտինայից
Մշակում
խմբագրելԲույսն առանձնապես հատուկ խնամք չի պահանջում։ Ծաղկում է ամբողջ ձմռան և վաղ գարնան ընթացքում։ Շատ շուտ է վարակվում լվիճներով։ Տնկման ժամանակ միջբուսային տարածությունը պետք է լնի 30-40 սմ։ Տնկում ե արևոտ վայրերում, բայց ծաղկում է նաև կիսաստվերոտ տեղերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Բազմանում է սերմերով, իսկ բազմամյաները՝ նաև արմատածիլերով։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Ծլում է 6-8 օրվա ընթացքում։ Ցանքը կատարվում է մարտ ամսին՝ ջերմատանը, ցանքարկղերում կամ ուղղակի ջերմոցի գրունտում։
Եթե ձմեռը խիստ է, բույսերը անհրաժեշտ է ծածկել ծղոտով կամ ցողունների մնացորդներով, ծառի տերևներով։
Պատկերասրահ
խմբագրել-
Gaillardia Fanfare
-
Gaillardia pulchella
-
Gaillardia × hybrida 'Kobold'
-
Gaillardia × grandiflora 'Oranges and Lemons'
-
Gaillardia-Hybride
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Տարածում։ Պատկերներ։ Դասակարգում
- ↑ 2,0 2,1 Աճ, բազմացում, խնամք
- ↑ 3,0 3,1 Տարածում, նկարագիր
- ↑ Fougeroux de Bondaroy, Auguste Denis. Observations sur la Physique, sur L'Histoire Naturelle et sur les Arts. 29: 55. 1786. [1]
- ↑ Fougeroux de Bondaroy, Auguste Denis. Memoires de l'Academie Royale des Sciences Paris 1786: 5. 1788. [2]
- ↑ 6,0 6,1 Հ.Նարինջյան - Ծաղկաբուծություն, «Հայաստան» հրատարակչություն, 1964 թվական, 456 էջ, 78-80 էջեր
- ↑ 7,0 7,1 Տեսակներ, խնամք, բազմացում
- ↑ Խնամք(չաշխատող հղում)
- ↑ Հիվանդություններ, սորտեր
Գրականություն
խմբագրել- Հ.Նարինջյան - Ծաղկաբուծություն, «Հայաստան» հրատարակչություն, 1964 թվական, 456 էջ, 78-80 էջեր
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլլարդիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլլարդիա» հոդվածին։ |