Գարի Մելհերս
Գարի (Գարիբալդի) Հուլիուս Մելհերս (անգլ.՝ Gari Melchers, օգոստոսի 11, 1860[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] - նոյեմբերի 30, 1932[1][2][3][…], Fredericksburg, Վիրջինիա, ԱՄՆ և Falmouth, Stafford County, Վիրջինիա, ԱՄՆ[1]), գերմանական ծագումով ամերիկացի նկարիչ, գեղանկարչության նատուրալիստական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը ԱՄՆ-ում։
Գարի Մելհերս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] |
Մահացել է | նոյեմբերի 30, 1932[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Fredericksburg, Վիրջինիա, ԱՄՆ կամ Falmouth, Stafford County, Վիրջինիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Երկեր | The Grove? և Maternity? |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Bauhaus-Universität Weimar? |
Ամուսին | Corinne Melchers? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Gari Melchers Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է վեստֆալիացի քանդակագործ Հուլիուս Թեոդոր Մելխերսի ընտանիքում։ Նկարչություն է սովորել Դյուսելդորֆի Արվեստների ակադեմիայում, այնուհետև՝ Փարիզում՝ Ժյուլ Ժոզեֆ Լեֆևրի և Գուստավ Բուլանժերի մոտ։ Նրա կտավներից շատերը, որոնք ներկված վառ, թարմ, գունեղ երանգներով, նվիրված են Հոլանդիայի հասարակ մարդկանց կյանքին։ 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Գարի Մելխերսը պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Հետագա ստեղծագործական շրջանում զբաղվել է նաև պատերի նկարչությամբ (Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն)։ Նկարիչը հերթափոխով ապրել է Փարիզում, Հոլանդիայում և Նյու Յորքում։ 1909 թվականին դարձել է Վայմարի համալսարանի պրոֆեսոր։
1903 թվականին նա ամուսնացել է 1880 թվականին ծնված վայմարցի նկարչուհի Քորին Լոուտոն Մաքալի հետ, որը սովորել է Մերիլենդի ինստիտուտի մեխանիկական արվեստների պրակտիկ դպրոցում և Կոլարոսի ակադեմիայում։ Մաքքալը 20 տարով փոքր է եղել իր ամուսնուց[4]։
1965 թվականին Ֆալմութում գտնվող նկարչի տունը գրանցվեց ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային ռեգիստրում և այդ ժամանակվանից ընդգրկվել Վիրջինիա նահանգի 119 պետական պահպանվող հուշարձանների ցանկում։
Պատկերասրահ
խմբագրել-
Խաղաղության պատ, Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն
-
Պատերազմի պատ, Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Theobald, Mary Miley (2015 թ․ նոյեմբերի 5). «A Man in Two Worlds». Virginia Living. Cape Fear Publishing. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ Գարի Մելհերս
խմբագրել- Hind, C. Lewis (April 1908). «Gari Melchers: A Great American Painter Who Has Received More Recognition Abroad Than At Home». The World's Work: A History of Our Time. XV: 10092–10105. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Melchers, (Julius) Gari». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 18 (11th ed.). Cambridge University Press. էջ 92. This article incorporates text from a publication now in the
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի Մելհերս» հոդվածին։ |