Գերմանիում
Գերմանիում (լատին․՝ Germanium), Ge, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 4-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 32, ատոմական զանգվածը՝ 72,60։ Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 75Ge համապատասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Գերմանիում/ Germanium (Ge), Ge, 32 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 4, 5, p | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 72,630(8)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 3d10 4s2 4p2 | ||||
Ատոմի շառավիղ | 122,5 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 122 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e) 53 (+2e) 73 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,01 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 4, 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 760,0 (7,88) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1210,6 K | ||||
Եռման ջերմաստիճան | 3103 K | ||||
Մոլյար ջերմունակություն | 23,32[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 13,6 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | ադամանդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 5,660 Å | ||||
Դեբայի ջերմաստիճան | 360 K Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 60,2 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
32 | Գերմանիում
|
72,61 | |
3d104s24p2 |
Արհեստականորեն ստացվել են գերմանիումի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպները։ Գերմանիումը p տարր է, նրա ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն Է՝ 4s24p2։ Գերմանիումը հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կ․ Վինկլերը (1886) և անվանել ի պատիվ իր հայրենիքի։
Հայտնաբերման պատմություն և ստուգաբանություն
խմբագրել1869 թվականին ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը հայտնեց մի քանի քիմիական տարրերի գոյություն մասին, այդ թվում նաև գերմանիումի։ 1870 թվականի դեկտեմբերի 11-ին Մենդելեևը իր հոդվածում որոշել էր տվյալ տարրի ատոմային զանգվածը և հատկությունները։
1885 թվականին Ֆրայբերգը հանքավայրերից մեկում հայտնաբերեց մի նոր հանքաքար։ Գերմանացի քիմիկոս Կլեմեքս Վինկլերը քիմիական անալիզի ժամանակ հայտնաբերեց մի նոր քիմիական տարր։ 1886 թվականին գիտնականներին հաջողվեց հայտնաբերել այդ տարրը։
Վինկլերը նոր տարրը բացահայտելուց հետո այն անվանեց Germanium, իսկ քիմիական նշանը՝ Ge[3]: 1886-1887 թվականներին Վինկլերը մանրամասն նկարագրեց գերմանիումի[4][5] հատկությունները։ Սկզբում Վինկլերը ցանկանում էր տարրը անվանել «նեպտունիում», բայց այդ անվանումը արդեն տրվել էր մեկ ուրիշ տարրի, այդ պատճառով էլ անվանեցին ի պատիվ իր հայրենիքի՝ Գերմանիա։
1930-ական թվականների վերջին գերմանիումը չէր օգտագործվում արդյունաբերությունում[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանիումը օգտագործվում էր որոշ էլեկտրական սարքերում, հիմնականում դիոդներում[7]։
Բնության մեջ
խմբագրելԳերմանիումի պարունակությունը երկրակեղևում 7•10−4 % է (ըստ զանգվածի)։ Ցրված տարր է, մտնում է բազմաթիվ ապարների և միներալների բաղադրության մեջ։ Գերմանիումի միներալները՝
- գերմանիտ Cu2(Cu, Fe, Ge, Zn)2 (S, As)4 (6-10 % Ge),
- արգիրոդիտ Ag8GeS6,
- կոնֆիլդիտ Ag8(Sn, Ge) S6 (մինև 2 % Ge) և այլն, չափազանց հազվագյուտ են։
Գերմանիումի կոնցենտրացիան ծովի ջրերում կազմում է 6·10−5 մգ/լ[8]։
Ստացում
խմբագրելԳերմանիումը արդյունաբերության մեջ ստանում են հիմնականում գունավոր մետաղների հանքերի (օրրնակ ցինկի փայլ) վերամշակման կողմնակի արգասիքներից, որոնք պարունակում են 0,001-0,1 % գերմանիում։
Որպես հումք օգտագործում են նաև քարածխի մոխիրը, գազագեներա-տորների փոշին ն կոքսաքիմիական գործարանների մնացուկները։ Չափազանց մաքուր գերմանիում ստանում են զոնային հալումով և օգտագործում դիողներ, տրիոդներ, դետեկտորներ, ուժային ուղղիչներ պատրաստելու համար։
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելԳերմանիումի բյուրեղացանցի կառուցվածքը
|
Գերմանիումը բաց մոխրագույն, փխրուն պինդ նյութ է,
- հալման ջերմաստիճանը՝ 937,5 °C,
- եռմանը՝ 2700 °C,
- խտությունը՝ 5327 կգ/մ3։
Թափանցիկ է ինֆրակարմիր ճառագայթների համար, կիսահաղորդիչ է (ΔЕ= 0,69 էվ, 1,104 10−19 ջ, 25 °С)։ Խառնուրդների ակայությունը և տաքացումը մեծացնում են նրա էլեկտրահաղորդականությունը։ Ստացված ամենամաքուր գերմանիումի տեսակարար դիմադրությունը՝ 60 օհմ•սմ (25 °C)։
Միացություններում 2 և 4 արժեքանի է։ Մետաղների լարման շարքում գտնվում է պղնձի և արծաթի միջև։ Սովորական ջեմաստիճաններում կայուն է օդի, ջրի, ալկալիների և նոսր թթուների նկատմամբ։ Ազոտական թթվում և խիտ ծծմբական թթվում օքսիդանում է։ Տեշտությամբ լուծվում է արքայաջրում և H2O2 պարունակող ալկալիների լուծույթներում։
Իզոտոպներ
խմբագրելՈւնի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 75Ge համապատասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։
Նուկլիդի բանաձև |
Z(p) | N(n) | Իզոտոպի կշիռ< (զ. ա. մ.) |
Կայունություն (T1/2) |
Սպին և Միջուկի զույգություն |
---|---|---|---|---|---|
Գրգռման էներգիա | |||||
58Ge | 32 | 26 | 57,99101 | 0+ | |
59Ge | 32 | 27 | 58,98175 | 7/2- | |
60Ge | 32 | 28 | 59,97019 | 30 մվ | 0+ |
61Ge | 32 | 29 | 60,96379 | 39 մվ | 3/2- |
62Ge | 32 | 30 | 61,95465 | 129 մվ | 0+ |
63Ge | 32 | 31 | 62,94964 | 142 մվ | 3/2- |
64Ge | 32 | 32 | 63,94165 | 63,7 վրկ | 0+ |
65Ge | 32 | 33 | 64,93944 | 30,9 վրկ | 3/2- |
66Ge | 32 | 34 | 65,93384 | 2,26 ժ | 0+ |
67Ge | 32 | 35 | 66,932734 | 18,9 մին | 1/2- |
67m1Ge | 18,20 ԿէՎ | 13,7 մվրկ | 5/2- | ||
67m2Ge | 751,70 ԿէՎ | 110,9 նվրկ | 9/2+ | ||
68Ge | 32 | 36 | 67,928094 | 270,95 օր | 0+ |
69Ge | 32 | 37 | 68,9279645 | 39,05 ժ | 5/2- |
69m1Ge | 86,765 ԿէՎ | 5,1 մվրկ | 1/2- | ||
69m2Ge | 397,944 ԿէՎ | 2,81 մվրկ | 9/2+ | ||
70Ge | 32 | 38 | 69,9242474 | կայուն | 0+ |
71Ge | 32 | 39 | 70,9249510 | 11,43 օր | 1/2- |
71mGe | 198,367 ԿէՎ | 20,40 մվ | 9/2+ | ||
72Ge | 32 | 40 | 71,9220758 | կայուն | 0+ |
72mGe | 691,43 ԿէՎ | 444,2 նվրկ | 0+ | ||
73Ge | 32 | 41 | 72,9234589 | կայուն | 9/2+ |
73m1Ge | 13,2845 ԿէՎ | 2,92 մաքս | 5/2+ | ||
73m2Ge | 66,726 ԿէՎ | 499 մվ | 1/2- | ||
74Ge | 32 | 42 | 73,9211778 | կայուն | 0+ |
75Ge | 32 | 43 | 74,9228589 | 82,78 րոպե | 1/2- |
75m1Ge | 139,69 ԿէՎ | 47,7 с | 7/2+ | ||
75m2Ge | 192,18 ԿէՎ | 216 նվրկ | 5/2+ | ||
76Ge | 32 | 44 | 75,9214026 | 1,78×1021 տարի | 0+ |
77Ge | 32 | 45 | 76,9235486 | 11,30 ժ | 7/2+ |
77mGe | 159,70 ԿէՎ | 52,9 с | 1/2- | ||
78Ge | 32 | 46 | 77,922853 | 88 մին | 0+ |
79Ge | 32 | 47 | 78,9254 | 18,98 վրկ | 1/2- |
79mGe | 185,95 ԿէՎ | 39,0 վրկ | 7/2+ | ||
80Ge | 32 | 48 | 79,92537 | 29,5 վրկ | 0+ |
81Ge | 32 | 49 | 80,92882 | 7,6 վրկ | 9/2+ |
81mGe | 679,13 ԿէՎ | 7,6 վրկ | 1/2+ | ||
82Ge | 32 | 50 | 81,92955 | 4,55 վրկ | 0+ |
83Ge | 32 | 51 | 82,93462 | 1,85 վրկ | 5/2+ |
84Ge | 32 | 52 | 83,93747 | 947 մվ | 0+ |
85Ge | 32 | 53 | 84,94303 | 535 մվ | 5/2+ |
86Ge | 32 | 54 | 85,94649 | 150 նվրկ | 0+ |
87Ge | 32 | 55 | 86,95251 | 140 մվ | 5/2+ |
88Ge | 32 | 56 | 87,95691 | 300 նվրկ | 0+ |
89Ge | 32 | 57 | 88,96383 | 150 նվրկ | 3/2+ |
Քիմիական հատկություններ
խմբագրելՏաքացնելիս (500-700 °C) գերմանիումը օդում օքսիդանում է՝ առաջացնելով GeO և GeO2։ Վերջինս սպիտակ փոշի է, հալվում է 1116 °C-ում, ամֆոտեր է՝ արտաևայտված թթվային հատկությամբ։
Ալկալինևրի և մետաղների օքսիդների հետ միահալելիս առաջացնում է գերմաևատներ (օրինակ Na2GeO3), որոնք գերմանիումական թթվի աղեր են։ Վատ է լուծվում ջրում (4,3 գհ, 20 °C)։
GeO ունի հիմնային հատկություն։ Ջրածնային միացությունները՝ գերմանիտրոածխաջրածինները կամ գերմինները, անկայուն են, կարող են ստացվել տարրերի անմիջական միացումից՝ 1000-1100 °C-ում։
Գերմանիումի քառաքլորիդը՝ GeCl, անգույն հեղուկ է, ջրում հիդրոլիզվում[9] է՝ առաջացնելով հիդրատացված երկօքսիդի՝ GeO2nH2O նստվածքը։ Հայտնի են նաև գերմանիումի երկհալոգենիդները՝ GeX2։
Ծծմբին գերմանիումը միանում է տաքացնելիս (900-1000 °C), առաջացնելով երկսուլֆիդը՝ GeS2։ Հայտնի է նաև գերմանիումի սուլֆիդը՝ GeS, սելենիդը՝ GeSe, և թելուրիդը՝ GeTe, որոնք կիսահաղորդիչներ են։ Գերմանիումը ազոտին անմիջապես չի միանում, հայտնի է սակայն նրա նիտրիդը՝ Ge3N4, որը կայուն է օդի, ջրի, թթուների և հիմքերի նկատմամբ։
Ֆոսֆորի հետ առաջացնում է անկայուն ֆոսֆիդը՝ GeP։ Ածխածնի հետ գերմանիումը չի միանում, այդ պատճառով կարելի է այն հալել գրաֆիտե հալքանոթներում։
Միանում է բազմաթիվ մետաղների հետ՝ առաջացնելով գերմանիդներ (օրինակ Mg2Ge)։
Գերմանիումը առաջացնում է բազմաթիվ կոմպլեքս միացություններ։
Տարի | Գին ($/կգ)[10] |
---|---|
1999 | 1 400 |
2000 | 1 250 |
2001 | 890 |
2002 | 620 |
2003 | 380 |
2004 | 600 |
2005 | 660 |
2006 | 880 |
2007 | 1 240 |
2008 | 1 490 |
2009 | 950 |
Անօրգանական
խմբագրելԿիրառություն
խմբագրել2007 թվականին գերմանիումի հիմնական սպառողներն են.
- Օպտիկամանրաթել 35%,
- Ջերմային օպտիկայում 30%,
- քիմիական կատալիզատորներում 15%,
- էլեկտրոնիկայում 15%։
Բազմաբյուրեղային գերմանիումը օգտագործվում է դոզիմետրիկ և մագնիսական դաշտի լարվածությունը չափող սարքերում։ Գերմազնումի օգտագործման կարևոր բնագավառներից է ինֆրակարմիր ճառագայթների (8-14 մկ) դետեկտորների արտադրությունը։ Գերմանիումը մտնում է բազմաթիվ մետաղական համաձուլվածքների բաղադրության մեջ։
Տնտեսություն
խմբագրելԳներ
խմբագրել2007 թվականին գերմանիումի միջին գնաճը կազմում է.
- Մետաղական գերմանիումը $1200/կգ,
- Գերմանիումի դիօքսիդ $840/կգ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —
- ↑ Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 531. — 623 с. — 100 000 экз.
- ↑ Winkler C. (1886). «Germanium, Ge, ein neues, nichtmetallisches Element». Berichte der deutschen chemischen Gesellschaft 19: 210–211.
- ↑ Winkler C. (1886). «Mittheilungen über des Germanium». Journal für praktische Chemie 34: 177–229.
- ↑ Winkler C. (1887). «Mittheilungen über des Germanium. Zweite Abhandlung». Journal für praktische Chemie 36 (1): 177–209.
- ↑ Haller, E. E. "Germanium: From Its Discovery to SiGe Devices" (PDF). Department of Materials Science and Engineering, University of California, Berkeley, and Materials Sciences Division, Lawrence Berkeley National Laboratory, Berkeley
- ↑ W. K. (1953-05-10). "Germanium for Electronic Devices". NY Times
- ↑ J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
- ↑ Naumov, A. V. (2007). "World market of germanium and its prospects". Russian Journal of Non-Ferrous Metals 48 (4): 265–272. doi:10.3103/S1067821207040049.
- ↑ R.N. Soar. (January 2003, January 2004, January 2005, January 2006, January 2007). «Germanium». U.S. Geological Survey Mineral Commodity Summaries (pdf). USGS Mineral Resources Program: 1–2. ISBN 0859340392. OCLC 16437701.
{{cite journal}}
:|format=
requires|url=
(օգնություն); External link in
(օգնություն)|date=
Գրականություն
խմբագրել- Бурба А. А. Разработка и освоение технологии получения германия при шахтной плавке руд цветных металлов // В сб.: Мат-лы научн. семинара по проблеме извлеч. германия при переработке руд: Информ. Гиредмета, 1960, № 7(18).
- Сосновский Г. Н., Бурба А. А. Германий: Учебн. пособие для студентов металлургич. специальности. Иркутск: Иркут. политехн. ин-т, 1967. — 161 с.
- Бурба А. А., Чижиков Д. М. Из опыта работы Медногорского МСК по извлечению германия из металлургических пылей и зол энергетических углей // В сб.: Мат-лы совещания по обмену опытом в области производства германиевого сырья: Сб. Гиредмета, 1969, т. 1.
- Окунев А. И., Кирр Л. Д., Чижов Е. А. Комплексная переработка медеплавильных пылей с извлечением германия и элементов-спутников // 300 лет уральской металлургии: Тр. междунар. конгресса. 4—5 окт. 2001 г. — Екатеринбург, 2001. — С. 305.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գերմանիումը Webelements-ում
- Գերմանիումը Քիմիական տարրեի հայտնի հանրագիտարանում
- Germanium at The Periodic Table of Videos (University of Nottingham)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 62)։ |