Գիմնոֆոբիա, վախ (ֆոբիա) մերկությունից։

Գիմնոֆոբիա
ՏեսակՖոբիա
Պատճառանհայտ
Հիվանդության ախտանշաններՎախ մերկությունից
Բժշկական մասնագիտությունՀոգեբուժություն
ԲուժումChristian naturism?

Ախտանշաններ

խմբագրել

Գիմնոֆոբները մերկություն տեսնելու ժամանակ տագնապ են զգում, թեև նրանք կարող են իրենց վախը անտրամաբանական համարել։ Նրանք անհանգստանում են, երբ ինչ-որ մեկին մերկ են տեսնում, կամ երբ իրենց են մերկ տեսնում (կամ երկուսն էլ)։ Վախը կարող է ծագել սեռականության մասին ընդհանուր տագնապից, ինչպես նաև վախից, որ նրանք ֆիզիկապես չեն բավարարում ընդունված չափանիշներին, կամ որ իրենց մերկությունը նրանց դարձնում է լքված և անպաշտպան[1]։

Գիմնոֆոբիան ընդհանուր առմամբ վախն է մերկությունից, սակայն սրանով տառապողների մեծ մասը նշում է, որ իրենց համար ամենաբարդը հասարակության մեջ իրենց վիճակը թաքցնելն է։ Նրանք կարող են, օրինակ, խուսափել ընդհանուր հանդերձարաններից, զուգարաններից, լոգասենյակներից և ծովափերից։ Այնուամենայիվ, այս վիճակը կարելի է անվանել տագնապային խանգարում, եթե անհատը չի կարողանում կառավարել իր վախը, կամ երբ այն խանգարում է իր բնականոն կյանքին[2]։

Գիմնոֆոբիայի մասին անդրադարձ կատարվել է ամերիկյան հայտնի «Arrested Development» («Դանդաղեցված զարգացում») սիթքոմում[3][4][5][6][7]։

Տերմինաբանություն

խմբագրել

Գիմնոֆոբիա եզրույթը ծագում է հունարեն γυμνός - gumnos, «մերկ»[8] և φόβος - phobos, «վախ» բառերից[9]։ Ֆոբիան, որը զգալիորեն համընկնում է գիմնոֆոբիայի հետ, կոչվում է դիսհաբիլիոֆոբիա, որը ուրիշների մոտ հանվելու վախն է[10]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Gymnophobia». MedicineNet. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  2. Edmund J. Bourne (2005 թ․ մայիսի 1). The Anxiety & Phobia Workbook. New Harbinger Publications Incorporated. ISBN 978-1-57224-413-9.
  3. Nick Haslam (2013 թ․ մայիսի 23). «No more cover-up: bared bodies and never nudes exposed». The Conversation.
  4. Meghan Holohan. «Gymnophobics are real-life 'never-nudes'». NBC News.
  5. «Tobias Fünke's "nevernude" problem is real. It's called "gymnophobia," or the fear of nude bodies». Mental Floss. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. Tracie Egan Morrissey. «'Never Nude' Is Actually a Real Condition». Jezebel.
  7. «Here's a timely reminder that "never-nudes" aren't just something Arrested Development made up».
  8. γυμνός, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  9. φόβος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  10. Greene, Elliot (2013). The Psychology of the Body. էջ 240.
  NODES