Գինկգո
Գինկգո | |
Գինկգո | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Ginkgophyta |
Դաս | Ginkgoopsida |
Ընտանիք | Գինկոազգիներ (Ginkgoaceae) |
Ցեղ | Գինկո (Ginkgo) |
Տեսակ | Գինկգո (G. biloba) |
Միջազգային անվանում | |
Ginkgo biloba | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ |
Գինկգո երկբլթակ (լատին․՝ Ginkgo biloba), գինկոազգիների ընտանիքի միակ պահպանված ներկայացուցիչն է։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՆերկայումս Գինկոն աճեցվում է երկրագնդի շատ բուսաբանական այգիներում, դենդրոպարկերում, տարբեր տիպի դեկորատիվ տնկարկներում։ Գինկոն տերևաթափ խոշոր ծառ է, մոնոպոդիալ ճյուղավորվածությամբ։
Տերևներն ունեն լայն թիթեղ, որը կազմվել է դիխատոմիական մասերի միաձուլումից։ Երկտուն են։ Առէջները պարուրաձև են, դասավորված են կատվիկի առանցքի վրա։ Միկրոսպորատերևները պարուրաձև են, իսկ իգական մեգասպորատերևիկը թմբիկի ձև ունի և կրում է երկուական սերմնասկզբնակներ, որոնցից նորմալ զարգանում է միայն մեկը։ Փոշոտումը կատարվում է քամու միջոցով։ Ծաղկում է մայիս - հունիս ամիսներին։ Սերմերը հասունանում են հոկտեմբերին։ Արմատային համակարգը պլաստիկ է, հողադիմացկուն։ Ապրում է մինչև 2000 տարի[1]։
Բազմացում
խմբագրելՀայաստանում աճեցվում է Երևանի բուսաբանական այգում, Իջևանի դենդրոպարկում։ Բազմանում է սերմերով, արմատային և ցողունային կտրոններով։ Երևանի կիսանապատային գոտու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում տուժում է սառնամանիքներից, սակայն օժտված է բավարար երաշտադիմացկունությամբ։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում աճում է Երևանում և Իջևանում։ Երևանում բուսաբանական այգու տարածքում 60 տարեկան հասակում բարձրությունը հասնում է 14 մ, բնի հաստությունը' 54 սմ։ Աճում է նորմալ, սաղարթը բավականին գեղեցիկ է, ցրտահարության կամ արևահարության դեպքեր չեն եղել։ Արական նմուշ է։ Կարելի է հանդիպել նաև Երևանի 2800 ամյակի, Սիրահարների և Թումանյանի այգիներում։ Ներկայումս մասսայական կարգով աճեցվում է Իջևանի դենդրարիում։
Կիրառություն
խմբագրելԵրևանի պայմաններում գինկգոն բավականին ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Կանաչապատման մեջ խորհուրդ է տրվում օգտագործել որպես հնագույն և խիստ հետաքրքրական ծառատեսակ, գլխավորապես ուսումնադաստիարակչական նպատակներով։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Գրականություն
խմբագրել- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 72)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինկգո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինկգո» հոդվածին։ |