Գնդաթի, սպորտային սարքավորում, որն օգտագործվում է թենիսում (թենիսի գնդաթի), սկվոշում, բադմինտոնում, սեղանի թենիս և որոշ այլ ոչ շատ տարածված խաղերում։

Գնդաթին գնդակների հետ
սեղանի թենիսի գնդաթին գնդակների հետ

Գնդաթին բաղկացած է բռնակից և հարվածող մակերևույթից։ Փոքր մակերեսով հարվածող մակերևույթը կարող է լինել ամբողջական, օրինակ սեղանի թենիսի գնդաթին, իսկ մեծ մակերեսի դեպքում աէրոդինամիկ դիմադրությունը փոքրացնելու համար օգտագործում են լարեր, ինչպես թենիսի գնդաթին։ Այս դեպքում լարերը ձգվում են օվալաձև եզերքին, որը կոչվում է գնդաթիի գլխիկ։

Առաջ գնդաթիները պատրաստվում էին փայտից, իսկ որպես լարեր օգտագործվում էին ընտանի կենդանիները աղիները և ջլերը։ Այսօր գնդաթիները պատրաստվում են սիտեթիկ նյութերից, ինչպիսին են Carbon Fiber և թեթև մետաղների հալույթները։ Լարերի պատրաստման համար օգտագործվում է նեյլոն կամ այլ սինտեթիկ նյութեր։ Գնդաթիների բռնակները փաթաթված են հատուկ կտորով, որը փոքրացում է գնդաթիի՝ մարզիկի ձեռքից սահելու հավանականությունը։

Սեղանի թենիսի (Պինգ-պոնգի) գնդաթիները պատրաստվում են ֆաներայից, երկու կողմից ծածկված հատուկ ռետինով։ Ռետինի և փայտի միջև շատ հաճախ տեղակայված է ծակոտկեն նյութի շերտ։ Ռետինի տարբեր տեսակներ թույլ են տալիս տարբեր կերպ կառավարել գնդակը։ Գնդաթիի մի կողմը կարմիր է մյուսը սև, որպեսզի մրցակիցները հեշտ տարբերեն, թե որ կողմով է խուղում իրենցից յուրաքանչյուրը։ Խաղից առաջ մարզիկին թույլատրում են ուսումնասիրել գնդաթի՝ հասկանալու համար, թե որ տեսակի ռետինը որ կողմում է ամրացված։ Եվ չնայած խառի արագությանը մարզիկները հասցնում են հետևել, թե մրցակիցը գնդաթիի որ կողմով է խաղում։

  NODES