Գնոմոն (հին հունարեն՝ γνώμων - ցուցիչ), հնագույն աստղագիտական գործիք։

Իրենից ներկայացնում է ուղղահայաց առարկա (ստելա, սյուն և այլն), որով կեսօրին իր ստվերի ամենակարճ երկարության միջոցով որոշել արեգակի անկյունային բարձրությունը։ Ամենակարճ ստվերը նաև ցույց է տալիս իսկական մերիդիանը։ Գնոմոն է կոչվում նաև արևային ժամացույցների այն մասը, որի ստվերի միջոցով որոշվում է ժամանակը։ Գնոմոնների և արևային ժամացույցների նախագծման և պատրաստման աշխատանքները կոչվում են գնոմոնիկա։

Գնոմոնով կարելի է որոշել.

  • աստղագիտական կեսօրը - այն պահը, երբ ստվերի չափը ամենափոքրն է
  • ուղղությունը դեպի հյուսիս - աստղագիտական կեսօրի ժամանակ ստվերի ուղղությունը
  • տեղանքի լայնությունը - աստղագիտական կեսօրվա ժամանակ ստվերի երկարությունը

Չափման ճշտության համար կարևոր նշանակություն ունի գնոմոնի բարձրությունը, ինչքան այն երկար է, այնքան ավելի երկար ստվեր է ձգում, ինչն էլ ապահովում է չափման ճշտությունը։ Հաշվման հեշտության համար սովորաբար գնոմոնի ծայրին բացվածք է արվում, ինչը վառ տեսանելի է լինում ստվերի մեջ։

Այնուամենայնիվ գնոմոնի ճշտությունը սկզբունքորեն մեծ չի, քանի որ արեգակի անկյունային տրամագիծը մոտ 30' է, իսկ օգտագործելով գնոմոնը չափումների համար ըստ աստղերի ընդհանրապես անհնարին է։

Ընդունված է համարել, որ գնոմոնը հայտնագործել է հին հույն աստղագետ Անաքսիմանդրոսը (մ.թ.ա. 610-546)։

Գրականություն

խմբագրել
  • Gazalé, Midhat J. Gnomons, from Pharaohs to Fractals, Princeton University Press, Princeton, 1999. ISBN 0-691-00514-1.
  • Heath, Thomas Little (1981), A History of Greek Mathematics, Dover publications, ISBN 9780486240732 (first published 1921).
  • Laertius, Diogenes, The Lives and Opinions of Eminent Philosophers, trans. C.D. Yonge. London։ Henry G. Bohn, 1853.

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնոմոն» հոդվածին։
  NODES
os 1