Զոհրե Թարաղի-Մողադամ, առավել հայտնի է որպես Գոլի Թարաղի (պարս.՝ گلی ترقی)[1], (հոկտեմբերի 10, 1939(1939-10-10), Թեհրան, Իրան), իրանցի գրող, վիպասան և պատմվածքների հեղինակ[2]։

Գոլի Թարաղի
Ծնվել էհոկտեմբերի 10, 1939(1939-10-10) (85 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունգրող, սցենարիստ և վիպասան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԴրեյքի համալսարան
ԱշխատավայրԹեհրանի համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Գոլի Թարաղիի հայրը՝ Լոթֆոլա Թարաղին եղել է իրանական խորհրդարանի անդամ, հրատարակիչ և լրագրող, իսկ նրա մայրը՝ իրանական հասարակությունում հեղինակավոր ընտանիքից[2]։ Ծնվել և մեծացել է Թեհրանում։ Միացյալ Նահանգներում սովորել է Դրեյքի համալսարանում՝ ստանալով փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Վերադառնալով Իրան՝ 1967 թվականին Թեհրանի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1960-ական թվականներին, որպես միջազգային հարաբերությունների մասնագետ, աշխատել Plan International-ում[3]։ 1970-ական թվականներին Թեհրանի համալսարանում նա դասավանդել է փիլիսոփայություն, առասպելաբանություն և սիմվոլիզմ[2]։ 1980 թվականին Իրանական հեղափոխությունից հետո համալսարանները ժամանակավորապես փակվել էին։ Թարաղին բաժանվեց իր ամուսնուց՝ Հազիր Դարյուշից և իր երկու երեխաների հետ արտագաղթել Փարիզ[4], չնայած 1980-ական թվականներին պարբերաբար այցելում էր Իրան[3]։

«Ձմեռային քունը» (1973 թվական) պատմվածքների ժողովածու է, որը պատկերում է միջին խավի ութ քաղաքաբնակների ներքին կյանքը, այդ թվում կրոնական խառնաշփոթն ու անոմիան, որը 1960-ական թվականներին զարգանում էր Իրանի արագ արդիականացման արդյունքում։ Նրա «Իմ հոգու տիկինը» պատմվածքը (1982 թվական)[5] հաղթել է պատմվածքների Կոնտրե-Սիել մրցանակը։ «Ավերված հիշողությունները» (1994 թվական) աշխատությունն անդրադառնում է Իրան-իրաքյան պատերազմի հուզական հետևանքներին[2]։

Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը 2020 թվականին հրատարակվել է հայերեն[6]։ Այն պարսկերենից հայերեն է թարգմանել Արեգ Բագրատյանը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. այլընտրանքային թարգմանություններ՝ Գոլի Թարաքի, Գուլի Թարաքի։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kamran Talatoff, 'Taraghi, Goli' in Jane Eldridge Miller, ed., Who's Who in Contemporary Women's Writing, p.316
  3. 3,0 3,1 Heshmat Moayyad, ed., Stories from Iran: a Chicago anthology, 1921-1991, Mage Publishers, 1991, p.403
  4. «Գոլի Թարաղի. Տուն՝ երկնքում». Hetq.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. 'The Great Lady of My Soul: A Story', trans. Faridoun Farrokh, Iranian Studies Vol. 15, No. 1/4, pp.211-225
  6. «Վերադարձ | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ | Գոլի Թարաղի «Վերադարձ» | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  NODES
INTERN 1